00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար

© Photo : official site of the MoD of RAАрмянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ 2019 թվականին դրական առումով ամենաշատը բաժին է հասել ՀՀ Զինված ուժերին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ 2019 թվականը հայկական բանակի համար հաջող տարի էր։ Բարեփոխումներն անդրադարձան ԶՈւ գործունեության գրեթե բոլոր առանցքային ուղղությունների վրա։

Նոր սպառազինություն ու ռազմատեխնիկա, սննդի համակարգի արմատական փոփոխություն, զինծառայողների հիմնադրամի գործունեության ժամային շրջանակների ընդլայնում, շփման գծում ենթակառուցվածքների բարելավում և բազմաթիվ այլ ասպեկտներ. յուրաքանչյուրն առանձին-առանձին ուշադրության և վերլուծության են արժանի։

Ահեղ «Տոռ» աստված

Տարեվերջում մենք տեսանք Ռուսաստանից գնված «Տոռ-Մ2ԿՄ» ժամանակակից զենիթահրթիռային համալիրները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սելֆի է արել այդ համալիրների ֆոնին։ Եվ պետք է ասել` արժեր․․․

Ночная репетиция парада Победы на Красной площади - Sputnik Արմենիա
ՏՈՌ–ն ընդդեմ ալիևյան հրթիռների. ինչո՞ւ Բաքվին ձեռնտու չէր շահարկված խաղաքարտը

«Տոռը» ժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ անձնակազմի բացակայության դեպքում, պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների դեմ, այդ թվում` բարձր ճշգրտության հրթիռների։

Համալիրը ստեղծված է օդային հարվածներից զինվորական, տնտեսական և այլ օբյեկտները պաշտպանելու համար։ ԶՀՀ-ն կարողանում է արդյունավետ պայքարել հակառակորդի տարբեր տեսակի հրթիռների (այդ թվում` թևավոր և հակառադիոլոկացիոն), ԱԹՍ-ների, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։ «Տոռն» իսկական մղձավանջ կդառնա ցանկացած հակառակորդի ավիացիայի համար, նա նույնքան սարսափելի է, որքան և համանուն Աստվածը` սկանդինավյան դիցաբանության մեջ։

«Տոռ» համակարգերի ձեռքբերման մասին խոսում էին դեռ անցած տարվա գարնանից։  Սակայն ռազմական ղեկավարությունը մատակարարման ժամկետերի ինտրիգը պահեց մինչև վերջ։ Եվ ահա դրանք արդեն այստեղ են։ Համալիրների առկայությունը ՀՀ հակաօդային պաշտպանությանը շատ մեծ առավելություններ է տալիս, այն առավել արդյունավետ դարձնում։

Նախևառաջ ինքնաթիռները

2019 թվականի սկզբին իմացանք 4+ սերնդի Սու-30ՍՄ կործանիչների 4 միավոր գնելու մասին։ Այդ ժամանակ Sputnik Արմենիա գործակալությունն առաջինն էր հայտնել կործանիչների մատակարարման պայմանագրի ստորագրման լուրը։

Министры обороны Армении Давид Тоноян на совместном брифинге с Леваном Изория (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին

Մեքենաները Հայաստան էին ժամանել 2019 թվականի դեկտեմբերի վերջին։ Հայաստանը հետագայում մտադիր է նման առնվազն 8 ինքնաթիռ ձեռք բերել։

Սու-30ՍՄ-ը կարող է բարձր ճշգրտության հարվածներ հասցնել հակառակորդի առանցքային օբյեկտներին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանում առկա ՄիԳ-29 կործանիչների մասին։

Սու-30ՍՄ-ը կարող է օգտագործել սպառազինության լայն շրջանակ, ինչպես` նույն Х59 МК2-ները, որոնք կարող են մինչև 285 կմ հեռավորությունից հարվածներ հասցնել ստացիոնար թիրախներին։ Այն նաև կարող է արդյունավետ պայքարել հակառակորդի հակաօդային համակարգերի դեմ։

Ջուրը կյանք է

Մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ շփման գծում մարտական հերթապահության պայմանները բարելավելու ուղղությամբ։ Դեռ օգոստոսի վերջից ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց լրացուցիչ 2,1 մլրդ դրամ հատկացնել այդ նպատակով։

Անցնող տարին նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. Դավիթ Տոնոյան

2019 թվականին ավելացավ արևային մարտկոցներով հագեցած դիրքերի, էապես ավելացվեց ջերմային պատկերապատիչների և վերահսկման այլ սարքերի քանակը։ Դիրքերը մոնիթորինգի միջոցներով զինումը թույլ է տալիս ժամանակին նկատել դիվերսիոն խմբերի տեղաշարժը և դրանց արժանի հակահարված տալ։ Տարեվերջին մարտական դիրքերի շուրջ 35%-ն ապահովվել է խմելու ջրով։ Սա չափազանց կարևոր ցուցանիշ է, որը մեծացնում է մարտական դիրքերի «ավտոնոմ» և ինքնաբավ լինելը։

Յուրայիններին դժբախտության մեջ մենակ չեն թողնում

2019 թվականին զգալիորեն ավելացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ցանկը։ Ի սկզբանե, երբ հիմնադրամը ստեղծվում էր, նախատեսվում էր ծրագրում ներառել միայն 2017 թվականի հունվարից վիրավորված կամ զոհված զինծառայողներին։

Премьер-министр Никол Пашинян поднимается в кабину новейшего СУ 30СМ (27 декабря 2019). - Sputnik Արմենիա
ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ

Սակայն 2018 թվականի ընթացքում և հատկապես 2019 թվականին մի քանի անգամ ժամանակային շեմը «տեղաշարժվել» է։ Արդյունքում 2020 թվականի հունվարից սկսած հիմնադրամը կսկսի գումար հատկացնել 1998 թվականից հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։

ՊՆ-ում բազմիցս նշել են, որ ուզում են աստիճանաբար հասնել մինչև 1992 թվականը։ Փոխհատուցում են ստանում զոհված զինվորների և սպաների ընտանիքները, ինչպես նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողները։ Զոհված զինծառայողներին և 1-ին կարգի հաշմանդամներին տրվող փոխհատուցումը տատանվում է 52-82 մլն դրամի սահմաններում։ 52 մլն ստանում են շարքայինները, 72 մլն՝ ենթասպաները և 82 մլն դրամ՝ սպաները։ Ընդ որում` 10 մլն-ը տալիս են միանվագ, իսկ մնացածը 20 տարվա ընթացքում, ամսական 200-300,000 դրամ։

2-րդ կարգի հաշմանդամների փոխհատուցումը կազմում է 26-52 մլն դրամ` կրկին զինվորական կոչումից կախված։ Դրանից 5 մլն-ը հատկացնում են միանվագ, մնացածը 20 տարվա ընթացքում՝ ամսական 100-200 հազար դրամի չափով։ Հիմնադրամի գումարները ձևավորվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվող ամենամյա վճարների հաշվին։ Յուրաքանչյուր պաշտոնապես գրանցված աշխատող ամսական 1000 դրամ է վճարում։

Երջանկությունը ոչ թե փողի մեջ է,այլ քանակի

Ռազմական բարեփոխումներում կարևոր դարձավ 2019 թվականի հունիսից զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը։ Շարքայիններին և սպաներին նյութապես շահագրգռելը ոչ պակաս նշանակալի գործոն է մարտունակության առումով, որքան ժամանակակից սպառազինությունների ձեռքբերումը։ Ընդ որում, բարձրացումը կախված է զինծառայողի ռանգից։ Աշխատավարձերի աճը, այսպիսով, կազմել է 5% բարձրագույն սպայական կազմի համար, ավագ սպայական կազմը ստացել է 8%-անոց ավելացում, կրտսեր սպայական կազմը՝ 13%, ավագ ենթասպաները՝ 15%, կրտսեր ենթասպաները և պայմանագրային ծառայության շարքային կազմը՝ 18%։

Ինչպես են Ամանորը տոնում զինվորները. տեսանյութ

Ավելի կոնկրետ իրավիճակը հետևյալ տեսքն ունի․ գնդի հրամանատարների աշխատավարձը ավելացել է 23 հազարով (7%), գնդի զորահրամանատարների տեղակալներինը՝ 20 հազար դրամով (7%); գումարտակի հրամանատարներինը՝ 85 հազար դրամով (12%), վաշտի հրամանատարներինը՝ 96 հազար դրամով (18%), դասակի հրամանատարներինը՝  72 հազար դրամով (18%), ավագ ենթասպաներինը՝ 38 հազար դրամով (18%), պայմանագրային ծառայության շարքային զինվորականներինը՝ 30 հազար դրամով (18%)։

«Ով չի ուզում կերակրել սեփական բանակը, կկերակրի օտարինը»․․․

Կարծես թե բարեփոխումների գագաթնակետը դարձավ զինծառայողների սննդի կազմակերպման բացարձակապես նոր համակարգը։ ՀՀ կառավարությունը դեռևս 2019 թվականի փետրվարի 21-ին որոշեց փոփոխություններ մտցնել բանակի համար պարենի գնման գործընթացում։

Военнослужащие армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում

Այժմ պարենամթերքը մատակարարում է մասնավոր հատվածը։ Այն նաև կազմակերպում է սննդի պատրաստման և բաժանման գործընթացը։

Զինծառայողներն այժմ օգտվում են «շվեդական սեղանից»՝ համեղ և տարատեսակ սննդով։ Նոր համակարգը նաև թույլ է տալիս ամբողջությամբ բացառել հերթապահությունները խոհանոցում։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական պատրաստվածությամբ։

Նոր համակարգին անցում է արվում աստիճանաբար։ Այսօր այն գործում է 30 զորամասերում, սակայն ժամանակի ընթացքում նախատեսվում է այն տարածել առանց բացառության բոլոր զորամասերում։ Պարենամթերքի մատակարարման և պատրաստման գործընթացում ներգրավված է 4 մասնավոր ընկերություն, նրանց թիվը ևս կավելանա։

Հարկ է նշել, որ սա բանակում տեղի ունեցած փոփոխությունների ամբողջական ցանկը չէ։ Մենք պարզապես հիշատակեցինք առավել «գովազդվածները»։ Որոշ ասպեկտներ լուսաբանման ենթակա չեն՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, որոնք և ամենաշատն են ազդում որակի և հայկական ԶՈւ մարտական պատրաստվածության մակարդակի վրա։

Լրահոս
0