Վանաձոր, արխիվային լուսանկար

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր և կոչով դիմել ներդրողներին

118
(Թարմացված է 09:58 06.01.2020)
ՀՀ ՏԿԵ նախարարը վստահ է, որ ներդրողների օգնությամբ հնարավոր է խթանել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հորդորում է ներդրողներին՝ մասնակցել Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման իրենց նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին: Այս մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով Վանաձորի բարեկարգման խնդիրներին:

«2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան: Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները»,-գրել է նախարարը:

Տեսնես ի՞նչ է ուտում մեր հարևանը. էկոլոգիայի ինստիտուտը հաստատում է դառը ճշմարտությունը

Նրա խոսքով` քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքներ ստեղծել: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:

Ճոպանուղու կառուցում, հանգստյան գոտի. վարչապետի հետ քննարկել են Վանաձորի զարգացման ծրագիրը

Նշենք, որ ՏԿԵ նախարարն այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ շրջայց կատարեց Վանաձորում: Նա Facebook-ի ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացրեց Վանաձորի խնդիրները:

118
թեգերը:
տնտեսություն, Ներդրում, Սուրեն Պապիկյան, Վանաձոր, Հայաստան
Ըստ թեմայի
Վանաձորի նախկին քաղաքապետի ապօրինությունները. հարուցվել է քրեական գործ. տեսանյութ
Որքան փող ներդնեն, այդքան էլ ջուր կգա. ինչու են մարզերում ջրանջատումներն ավելի երկար տևում
Վանաձորից Բագրատաշեն տանող ճանապարհը բեռնատարների համար փակ է
Դանակահարություն Վանաձորում. դանակահարվածները հայր ու որդի են, կասկածյալը` նրանց ազգականը