00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շան նման կհաչեմ, էշի նման կզռռամ․ ինչպես են հայերը հնում նշել Ամանորը

© Sputnik / Janna PoghosyanАсмик Баграмян на фольк-фестивале в Лори
Асмик Баграмян на фольк-фестивале в Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոռու մարզի «Հեքիաթի տանը» հայկական տոները նշում են հին ավանդույթներով։ «Հեքիաթի տուն» նախաձեռնության հեղինակ Հասմիկ Բաղրամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ավանդույթները պահպանելու կարևորության մասին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Բաց երկնքի տակ փոքր քարե բեմի վրա տարբեր տարիքի մոտ 12 երեխաներ «Հին նոր տարի» են խաղում։ Նրանք տարազ են հագել ու բաժանվել երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է հին հայկական տարվա եղանակներից մեկը։ Առաջին եղանակը ծաղկային շրջանն է, որը սկսվում է բնության ծաղկունքի ժամանակ՝ ներկա օրացույցային գարնան կեսից մինչև ամռան կես՝ Վարդավառ, որը ջրի հեթանոսական տոն էր համարվում։

Фольк-фестиваль в Лори - Sputnik Արմենիա
Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Երկրորդ եղանակը բերքի շրջանն է, որի սկիզբը համարվում է Վարդավառի օրը, քանի որ հենց այդ օրն են հին հայերը օրհնել խաղողը, և համարվել է, որ այդ օրվանից կարելի է հավաքել միրգն ու բանջարեղենը։ Այդ եղանակն ավարտվում է նոյեմբերին, երբ մրգերն արդեն չորանում են։ Տարվա երրորդ եղանակը ձմեռն է․ ո՛չ ծաղիկ կա, ո՛չ բերք։ Սկզբում նրանք շրջան կազմած քայլում են՝ մարմնավորելով կլոր տարին և եղանակների հերթականությունը, հետո սկսում են երգել։

Խաղի ավարտը բոլորին է հայտնի․ կհաղթի ծաղկային եղանակը կամ գարունը, քանի որ հավաքվել են, որպեսզի նշեն հին հայկական Նոր տարին, իսկ մեր նախնիները հավատացել են, որ տարին բնության նման վերածնվում է գարնանը։ Իսկ մինչ այդ երեխաներն ասացվածքներ են ասում՝ փորձելով համոզել մնացածին, որ հենց իրեն հերթն է։ «Իմ հերթն է։ Ինչ կուզես, կանեմ։ Շան նման կհաչեմ, էշի նման կզռռամ։ Ուզում ես՝ հարսանիք կանեմ, ուզում ես` զուռնա-դհոլով կգամ, ուզում ես` կպարեմ, միայն թե թույլ տուր ես իշխեմ»։

Խաղից հետո երեխաները գլուխ են տալիս և լքում բեմը՝ զիջելով այն Հասմիկ Բաղրամյանին՝ բեմադրության հեղինակին։ Սա Լոռու մարզի Փամբակ գյուղի «Հեքիաթի տունն» է։ Երկհարկանի տուն, որի յուրաքանչյուր անկյունը պատմում է հայկական բանահյուսության մասին։ Բաղրամյանը վերջերս է բացել այս տունը՝ անցած տարվա սեպտեմբերին, թեև 1998թ-ից հավաքում է հին հայկական ավանդույթները և տոները։

Праздник Навасард - Sputnik Արմենիա
Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

«Տխուր է, որ մենք հիմա ստիպված ենք բացատրել ավանդույթները, որոնք մեր նախնիները պահպանել են դարերով», - բեմից հանդիսատեսին է դիմում Բաղրամյանը՝ պատմելով տարվա եղանակների պայքարի մասին։ Նրան մի քանի տասնյակ մարդիկ են լսում։ Ի դեպ, բոլորը Փամբակից են և հարակից գյուղերից, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները նկարում են այդ ամենը։ Տարեցները բոլորից շատ են ոգևորված տոնով, ոմանք նույնիսկ տարազներ են հագել։ Բեմադրության իմաստը բացատրելուց հետո Բաղրամյանը հետ է կանչում երեխաներին և տարեցներին հրավիրում է միանալ նրանց։

Տարբեր դարերում ծնված երկու սերունդները շրջան են կազմում և քոչարի պարում։

«Ես ծնվել եմ Երևանում, սովորել Եվրոպայում, Լոռու մարզի հետ ոչ մի կապ չունեմ, - պատմում է Հասմիկ Բաղրամյանը, - միշտ հետաքրքրվել եմ ավանդական ծեսերով և տոներով ու 1998թ-ին, վերադառնալով Եվրոպայից, բացել եմ «Տոնացույց» կազմակերպությունը։ Մենք զբաղվել ենք ժողովրդական փառատոներով, վերածնել հին սովորույթները։ Ես միշտ մտածել եմ կոլորիտային մի վայր ստեղծելու մասին։ Մի անգամ մեքենայով անցնում էինք Լոռու մարզով։ Եվ հենց այստեղ մեքենաս փչացավ։ Շուրջս նայեցի՝ լեռներ, գետ, գեղեցկություն, մաքուր օդ։ Հենց այստեղ է զգացվում հայկական ոգին և հենց այստեղ պետք է վերածնել այն», - ասում է նա։

Վերանորոգելով Փամբակ գետի ափին կառուցած տունը՝ Բաղրամյանն այն անվանել է «Հեքիաթի տուն»։

Европейская авиакомпания Ryanair в скором времени начнет осуществлять рейсы на территории Армении - Sputnik Արմենիա
Հայաստանից Հունաստան` 30 եվրոյով. նոր ուղղությունը կգործի մայիսից

Հեքիաթային իրադարձություններն իսկույն «լցվել են» Բաղրամյանի գլխին․ պարզվել է, որ խորհրդային տարիներին մարզում գործել է ազգային երգի ու պարի «Լեռնապատ» համույթը։ Բաղրամյանի մտքով անցել է վերականգնել նաև այդ համույթը։ Նա գտել է բոլոր պապիկներին և տատիկներին, որոնք երիտասարդ տարիքում երգել ու պարել են համույթում և խնդրել է ոչ միայն կրկին զբաղվել սիրելի գործով, այլ նաև հաղորդակից դարձնել մարզի երեխաներին ու դեռահասներին։

Իհարկե, բոլորն ուրախությամբ համաձայնել են։ «Հեքիաթի տանը» գրեթե ամեն ամիս կազմակերպվում են խոշոր տոներ, որոնց հրավիրում են ոչ միայն տեղացիներին, այլ նաև Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին ու զբոսաշրջիկներին։ «Հեքիաթի տան» վերնահարկում ոչ մեծ վճարի դիմաց կարելի է նաև գիշերել։ Բաղրամյանը պատմում է, որ ստիպված են եղել փոքրիկ հյուրանոց բացել իրենց մոտ, քանի որ յուրաքանչյուրը, ով մտնում է «հեքիաթի» մեջ, չի ուզում դուրս գալ այնտեղից։

«Հայկական» Facebook-ի ամանորյա մեմերը․ ով է հայտնվել կատակասերների ուշադրության կենտրոնում

Լրահոս
0