Արմեն Երիցյան. արխիվային լուսանկար

Հրաժեշտ սևին. հայտնի է` որն է 2020–ի ամենանորաձև գույնը

4267
(Թարմացված է 00:54 03.01.2020)
Այս տարի նորաձև է լինելու 1960-90–ականներից եկած հագուստի ոճը, որից գուցե կարող ենք գտնել մեր զգեստապահարաններում։ Ինչ վերաբերում է 2020–ի նորաձև գույնին, ապա այն նույնպես հազվադեպ պատահող երանգ չէ մեր պահարաններում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի–Sputnik, Կարինե Հարությունյան. «Պանտոն» գույնի համաշխարհային հեղինակության ինստիտուտի փորձագետները հայտարարել են, որ 2020թ.–ի ամենանորաձև գույնը կապույտն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց նկարիչ, դիզայներ Արմեն Երիցյանը։

«Արդեն Երևանում էլ կարող եք տեսնել կապույտ աքսեսուրաներ կամ փողոցների ձևավորման ինչ–ինչ առարկաներ»,–ասաց Երիցյանը` հավելելով, որ ինքն էլ է սիրում կրել այդ գույնի հագուստ` հատկապես սևի հետ համադրությամբ։

Ի դեպ, «Պանտոնի» ընտրությունը 2018–ի գույնի հարցում կանգ էր առել կարմիրի և կապույտի խառնուրդ ուլտրամանուշակագույնի վրա:

Ինչ վերաբերում է հագուստի ոճին, ապա այս տարի նորաձև է լինելու 1960-90–ականներից եկած օվերսայզ` մեծ ու կախված ուսերով հագուստը։

Երիցյանը կարծում է, որ հայ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, հետևում է նորաձևությանը։

Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

«Տարեցտարի փոփոխություն եմ նկատում. երիտասարդությունը սկսել է շատ ազատ հագնվել` մազերի ձևը, ոճը փոխել և փորձել չնմանվել մյուսներին։ Տարիներ առաջ մարդիկ համատարած սև էին հագնում. հիմա շատ բան է փոխվել։ Պետք է ասեմ նաև, որ կանայք ավելի առաջ են այս առումով»,–նշեց նկարիչը։

Նրա խոսքով` հատկապես ամռանը, երբ Հայաստան են գալիս աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը, ոճերի խայտաբղետությամբ Երևանի փողոցները շատ գեղեցիկ են դառնում` ասես Բաբելոնի է վերածվում Երևանը։ Բացի այդ, ըստ Երիցյանի, երբ երիտասարդները տարբերվող հագուստ են հագնում, կարծրատիպեր են ուզում կոտրել։ Նկարիչն ինքն էլ բավականին տարբերվող է հագնվում` գունավոր շարֆեր, խայտաբղետ կոստյումներ։

«Ես արդեն սովորել եմ, որ քայլելիս նայում են ինձ, զննում։ Կարծում եմ` հարցը ոչ թե հագուստն է, այլ մեր հասարակության սովորությունը, քանի որ, վստահ եմ՝ ձեզ էլ են նայում»,–ասաց նա։

Անդրադառնալով տոնական Երևանի տեսքին` Երիցյանը նշեց՝ իրեն դուր է գալիս, որ տարեցտարի երևանյան փողոցներն ավելի ճաշակով են զարդարվում։ Սակայն, ըստ նրա, տրամադրությունը չպետք է կախված լինի տոներից, որ դրանց ավարտվելուն պես՝ մարդիկ սկսեն տխրել։

Շքեղություն` հայկական ձևով. Հորդանանի թագուհին դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստն է հագնում

Նկարիչը նկատել է` Երևանում կյանքը փոխվել է, փողոցում քայլելիս մարդկանց դեմքին ժպիտ ես տեսնում, հատկապես այս օրերին։

«Պետք է ամբողջ տարին նման ուրախություն լինի, բարձր տրամադրությունը միշտ դրական էմոցիա է բերում։ Եթե այսօր ինչ–որ բան այն չէ, վաղն անպայման լավ է լինելու»,–ասում է Երիցյանը։

Նա, ի դեպ, Ամանորն անցկացնում է Լոռու մարզի Արևածագ գյուղում՝ ընտանիքի հետ։

4267
թեգերը:
նորաձևություն, դիզայներ, Ամանոր, Արմեն Երիցյան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս ձևավորել Ամանորի սեղանը. հուշում է դիզայներ Արմեն Երիցյանը
Ռուս երգչուհի SHENA–ն հայ դիզայների զգեստով ցնցել է երկրպագուներին. տեսանյութ
Սկսնակ դիզայները հագուստ է ստեղծել` հաշվի առնելով հայերի կազմվածքի առանձնահատկությունները
«Նորաձևության և արվեստի» ցուցահանդես Երևանում. ինչ կտա այն հայ դիզայներներին
«Ես առաջին հերթին հայ եմ»․ ռուսական աստղերի դիզայները` ամենակարևորի մասին
Կորոնավիրուս

1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

115
(Թարմացված է 10:52 27.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1476–ով և դարձել 132346։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 մարդ (-648), կատարվել է 502607 թեստավորում (+3656), առողջացել են վարակվածներից 105149-ը (+2094)։ Գրանցվել է մահվան 2090 (+22) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8–ով և դարձել 527։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

115
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հատվածներում

61
(Թարմացված է 09:30 27.11.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք 2-րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00 Այգեստան 9 փողոց 23 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր, Պուշկին փ. 46, 48 շենքեր, Աղայան փ. 7 շենք, Կորյուն փ. 7 շենք, Չարենցի փ. 40 շենք, Բուզանդի փ. 91, 107 շենքեր, Ամիրյան փ. 18, 18/3 շենքեր, Սարյան փ. 33 35 շենքեր, Պարոնյան փ. 2, 8, 10 շենքեր, Պարոնյան 3 փակուղի, Մաշտոցի պող. 16 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրկաի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1փ․ 1/7 հանրակացարան, Ներքին Շենգավիթ 6, 14․ 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ, Գազալցակայան, “Արարատ մսամթերք” ՍՊԸ, “Էրեբունի” օդանավակայան, Մամիկոնյանց փ. 54/1, 56 շենքեր, Լեփսիուսի փ. 6 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 17/1, 47/1 շենքեր, Շիրվանզադե փ. 4, 4/1, 4/2, 6 շենքեր, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Սոսեի փողոցի սեփական տներ և հարակից չո բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11։00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով և Տեղեր գյուղեր,

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

Կոտայքի մարզում`

10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան և Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Նոր Պտղնի, 4-րդ միկրոշրջանի տարածքներ մասնակի,

Շիրակի մարզում՝

13:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Արևիկ, Այգաբաց գյուղեր և Ախուրյան գյուղ մասնակի:

13:00-16:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Նահապետավան և Հառիչ գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

61
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Երևան
Դոլար

Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում 22 միլիոն դոլարից ավելի գումար է հանգանակվել

10
(Թարմացված է 11:38 27.11.2020)
Շուրջ 100 000 արցախցի աջակցություն կստանա` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22 990 898 դոլար։

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և զինվորների ընտանիքների աջակցմանը։ Շուրջ 100 000 մարդ աջակցություն կստանան` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով, ինչպես նաև կկազմակերպվի տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն էր արել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 դոլար:

«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն բանակի համար

Նշենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի շրջանակներում ավելի քան 2.5 անգամ ավելի քիչ գումար էր հավաքվել` շուրջ 9 մլն դոլար։

10
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, ԱՄՆ, Հայաստան, դոլար, Հեռուստամարաթոն
Ըստ թեմայի
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամից ուղղվել «նոր ի հայտ եկած ծախսերի» ֆինանսավորմանը
Արմավիրցի փոքրիկն ավելի քան 4 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամ՝ ընկույզ վաճառելով
Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է