Փառատոն Լոռիում, արխիվային լուսանկար

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

447
(Թարմացված է 09:53 02.01.2020)
Տարվա գլխավոր տոնին ամեն ոք յուրովի է սպասում։ Մեկի համար այն կախարդանք է, մյուսի համար՝ ավելորդ հոգս։ Նոր տարվա իրական փիլիսոփայության և տոնը նշելու հին հայկական ավանդույթների մասին է պատմում Sputnik Արմենիայի թղթակիցը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ժողովրդական ավանդազրույցների համաձայն՝ Նոր տարին տոնելու ավանդույթը հայերի մոտ շուրջ 4,5 հազարամյակի պատմություն ունի։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում այն տարբեր օրեր են նշել։ 

Հարյուրամյակներ առաջ Նոր տարին դիմավորում էին գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին։ Այն կոչվում էր Ամանոր, բերքի համանուն աստծո պատվին․․․ Նավասարդը տոնում էին օգոստոսի 11-ին։ Արդեն ավելի ուշ՝ XVIII դարում, կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով տարվա գլխավոր տոնը տեղափոխվեց հունվարի 1-ին։

Фольк-фестиваль в Лори
© Sputnik / Janna Poghosyan
Ժողովրդական փառատոն Լոռիում

Յուրաքանչյուր ժամանակահատված իր առանձնահակությունն ուներ, սակայն հայտնի է, որ հայերը միշտ այն առանձնակի շուքով են նշել։ Իսկ այն մասին, թե ինչպես են փոխվել Նոր տարվա ավանդույթները և նրա ընկալումը վերջին 200 տարվա ընթացքում, Sputnik Արմենիայի թղթակցին  պատմել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

«Իրականում, տոնը շատ կարևոր գործառույթ ունի։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս ազատվել կուտակված նեգատիվից և դրական էներգիա ստանալ։ Դա է պատճառը, որ նահապետական հասարակության համար տոնը մեծ նշանակություն ուներ», - ասում է նա։

Այդ կապակցությամբ հնուց մի սովորույթ կար, որը հասել է նաև մեր օրերը՝ Ամանորից առաջ անպայման պետք է մաքրել տունը, դեն նետել կամ սարքել (եթե դեռ հնարավոր է) կոտրված իրերը, գույքը, ազատվել մաշված իրերից։

Եվս մեկ կարևոր ավանդույթ, որը պահպանում էին մեր նախնիները, այն էր, որ նրանք իրենց հետ նոր տարի «չէին տեղափոխում» վեճերն ու կոնֆլիկտները։ Անհրաժեշտ էր հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ գժտված էին` տարին դրական հույզերով սկսելու համար։

Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

Գուցե այն մասամբ պահպանվել է մինչ օրս, ինչը չի կարելի ասել  մեկ այլ, ոչ պակաս կարևոր ավանդույթի մասին․ վեճերից բացի, նոր տարի չէր կարելի «տանել» նաև պարտքերը։  Վճարելով դրանք և հաշտվելով նեղացածների հետ, մարդը  ձեռք էր բերում ներդաշնակություն, որն անհրաժեշտ էր Նոր տարին դիմավորելու համար։

Իհարկե, այսօր էլ շատերը փորձում են մինչև Ամանոր մարել իրենց պարտքերը, չնայած վերջին տարիներին «մոդայիկ է դարձել» Նոր տարին նշելու համար վարկ վերցնելը, ինչը, ազգագրագետի կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ։

Фольк-фестиваль в Лори
© Sputnik / Janna Poghosyan
Ժողովրդական փառատոն Լոռիում

«Իհարկե, տոնը պետք է կարգին նշել, չէ՞ որ այն հնարավորություն է տալիս առօրյա հոգսերից ձերբազատվել և հանգստանալ, մտերիմների հետ շփվել։ Սակայն կաշվից դուրս գալ պետք չէ։ Կարևոր է հիշել` գլխավորը ոչ թե սեղանին դրված ուտելիքն ու ուտեստներն են, այլ ներքին ուրախությունը», - հիշեցնում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նախկինում մարդիկ այդքան էլ չէին մտահոգվում, որ իրենց գցած սեղանը, հարևաններից լավը լինի։ Նրանց համար առավել կարևոր էր տոնի գաղափարը։

«Հյուրասիրում էին այն, ինչ ունեին։ Մեր նախնիները քաջ գիտակցում էին, թե ինչի համար է արվում ամեն բան, չէ՞ որ միմյանց հետ սեղան նստելու ամենակարևոր պահը՝ մարդկանց միասնությունն էր», - պատմում է ազգագրագետը։

Праздничный стол в семье Месропянов в день лаваша
© Sputnik / Nana Martirosyan
Տոնական սեղան

Ի դեպ, Ամանորին նախապատրաստվում էին դեռ ամառվանից և աշնանից, երբ հավաքում էին բերքը։ Մսային ուտեստները բացառում էին, քանի որ տարվա սկիզբը համընկնում էր պահքի հետ։ Նկատենք, որ սեղանը մսային ուտեստներով ծանրաբեռնել սկսեցին  անցած դարի 20-ականներից հետո՝ հարկադրված աթեիզմի դարաշրջանում։

Սվետլանա Պողոսյանը նշում է, որ պասային ուտեստները ոչ միայն համեղ էին, այլև օգտակար։

«Մեր ժողովուրդն այդ հարցում բավական հետաքրքիր գիտելիքներով և հմտություններով է օժտված։ Կարծում եմ` դրան պետք է ուշադրություն դարձնել»։

Ինչ տեսք են ունեցել հին հայերը, և ինչով է վտանգավոր «կապուտաչյա տեսությունը»

Մարդիկ միմյանց հյուրասիրում էին այն, ինչ սեփական ձեռքով էին պատրաստում, աճեցնում կամ ստեղծում։ Տոնին նախապատրաստվելը կապված չէր հոգսերի և ավելորդ բեռի հետ։ Մեծ սիրով էին սեղան պատրաստում։

Ազգագրագետը հիշեցնում է մի գեղեցիկ, սակայն մասամբ կորսված ավանդույթի մասին․պատրաստած տոնական ուտեստի մի մասը պարտադիր առանձնացնում էին ծերերի, չունևոր բարեկամների և ծանոթների համար։

Ամանորի ամենագլխավոր ուտեստը տարեհացն էր՝ կլոր հացը, որի մեջ մետաղադրամ էին դնում։ Տանտիրուհիները այն կիսում էին 12 մասի՝ ամիսների քանակով, և բաժանում տան անդամներին։ Նրան, ում բաժին էր ընկնում մետաղադրամը Նոր տարում հաջողություն էր սպասվում։

Тареац
© Sputnik / Aram Nersesyan
Տարեհաց

Գուշակություն էին անում նաև ծիսական խմորի վրա։ Եթե այն բարձրանում էր և  կեղևով պատվում՝ բարին էր սպասվում, եթե խմորը չէր բարձրանում պետք էր հակառակը սպասել ։ Ամանորյա ավանդական գուշակություններն այսօր այնքան էլ տարածված չեն։

«Նախկինում մարդիկ մեծ նշանակություն էին տալիս սեփական տանն ու ընտանիքին։ Դա է պատճառը, որ առաստաղը զարդարում էին երկնային լուսատուների պատկերներով՝ արև, լուսին, աստղեր։ Այս ավանդույթը պահպանվել է դեռ նախաքրիստոնեական ժամանակներից։ Սա խոսում է այն մասին, որ մեր նախնիներն իրենց համարում էին բնության մի մասնիկը․․․», - ասում է Պողոսյանը։

Հին Նոր տարի. պատմություն և ավանդույթներ

Նա նշում է, որ ընդունված էր զարդարել այգու ծառերը։ Առավել շատ զարդարում էին կարմիր գույնով, որպեսզի տարին ավելի շատ «կարմիր», այսինքն, լավ օրեր ունենա։ 

Կապերը  համայնքների միջև շատ սերտ էին։ Ահա, թե ինչու ծանոթներին և մտերիմներին այցելելու ավանդույթը խոր արմատներ ունի։ Շնորհավորում էին Նախևառաջ շնորհավորում էիրն տան մեծերին, իսկ նրանք նվերներ էին պատրաստում երեխաների համար։

Армянские традиционные новогодние украшения
© Sputnik / Asatur Yesayants
Ամանորյա հայկական ավանդական զարդարանք

Այս ավանդույթները մեզ են հասել դարերի խորքից։ Բնականաբար, դրանցից շատերը մոռացվել են։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք վերջին տարիներին` ազգային ինքնագիտակցության բարձրացման ֆոնին, ակտիվորեն վերածնվում են։ Այսպես, օրինակ` Կենաց ծառը զարդարելը գնալով ավելի մեծ տարածում է գտնում։ Հայերի համար հենց Կենաց ծառն էր երկար տարիներ փոխարինում տոնածառին։ Դրանից բացի, այսօր ամանորյա միջոցառումներին ավելի շատ կարելի է հանդիպել հայկական Ձմեռ պապին, որին Կաղանդ էին կոչում։

Армянский дед Мороз - Каханд пап
© Sputnik / Asatur Yesayants
Կաղանդ պապ
447
թեգերը:
ավանդույթ, վարկ, առևտուր, Ամանոր
թեմա:
Նոր տարի (72)
Ըստ թեմայի
Խոզի բուդն ու «Մայրաքաղաքայինն» օտար են. ինչ պետք է լինի Ամանորին իսկական հայկական սեղանին
Խինկալու սիրահարների հերթը. հայերն Ամանորի նախաշեմին մնացել են Վրաստանի սահմանին
Ո՞ւր է առաջինն այցելել Արսեն Թորոսյանը նոր տարում. նա դեռ բուդ ու բլինչիկ չի կերել
«Բլինչիկ» ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում նշել Ամանորը

Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները

26
(Թարմացված է 22:33 24.01.2021)
  • Առատ ձյուն Երևանում
  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19):
  • Ռոբերտ Քոչարյանի տարեց կողմնակիցը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։
  • Լևոն Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։
  • Ձնեմարդը` Eրևանի վերնիսաժում
  • Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի զինգրքույկը
  • Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի ծնողները՝ Սարիբեկն ու Լիանան
  • Առատ ձյուն Երևանում
  • Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների ծնողները՝ Արթուրն ու Արևիկը
  • Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների հայրը՝ Արթուրը
  • Առատ ձյուն Երևանում
  • Վանաձորի «Լաչինի շուկան»
  • Վանաձորի «Լաչինի շուկան»
  • Վանաձորի «Լաչինի շուկան»
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ավտոերթը (2021թ․ հունվարի 24):
Sputnik Արմենիան ներկայացնում է շաբաթվա կարևոր լուսանկարներով ամփոփիչ ֆոտոռեպորտաժը, որը հուսով ենք` կդառնա ավանդական:

Ինչպես կանխատեսում էին մասնագետները, անցնող շաբաթը Հայաստանում ձնառատ էր։ Իրականություն դարձան նաև ցրտահարության կանխատեսումները:

Բայց չնայած Երևանի Շենգավիթ համայնքում տեղացող ձյանը և անտանելի ցրտին` «Մարտի 1»-ի գործով այս տարվա առաջին դատական նիստը, այնումենայնիվ, կայացավ: Մինչ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դրսում սպասում էին նիստի ավարտին` ձեռքներին՝ կարգախոսներով պաստառներ, երկրորդ նախագահը նրանց մոտեցավ և խնդրեց տուն գնալ։ Լսումները կրկին հետաձգվեցին ՝ այս անգամ էլ թարգմանչի բացակայության պատճառով:

Այս շաբաթ մեր նկարահանող խումբն այցելեց «Լաչինի միջանցք»: Չէ, արցախյանը չէ։ Իրական Լաչինի միջանցքից ավելի քան երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա հանրապետության երրորդ  քաղաքում՝ Վանաձորում, կա շուկա, որը մարդիկ անվանում են «Լաչինի միջանցք»: Փորձեցինք պարզել շուկայի անվան պատմությունը՝ զրուցելով շուկայի վաճառողների հետ։

Sputnik Արմենիայի թղթակիցներն այս շաբաթ այցելել են Գևորգյան և Սանեյան ընտանիքներին: Մեր ընթերցողներին պատմեցինք հուզիչ պատմություններ Շուշիի մոտ զոհված Գևորգյան ոստիկան-եղբայրների և Հադրութի մոտ վիրավորված խաղաղապահ եղբայրներ Սանեյանների մասին։

Մնացեք Sputnik Արմենիայի հետ, մենք կշարունակենք ամեն շաբաթն ամփոփել տպավորիչ լուսանկարներով։

26
  • Առատ ձյուն Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Առատ ձյուն Երևանում

  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19):
    © Sputnik / Aram Nersesyan

    Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19):

  • Ռոբերտ Քոչարյանի տարեց կողմնակիցը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։
    © Sputnik / Aram Nersesyan

    Ռոբերտ Քոչարյանի տարեց կողմնակիցը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։

  • Լևոն Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։
    © Sputnik / Aram Nersesyan

    Լևոն Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև (2021թ․ հունվարի 19)։

  • Ձնեմարդը` Eրևանի վերնիսաժում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Ձնեմարդը` Eրևանի վերնիսաժում

  • Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի զինգրքույկը
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի զինգրքույկը

  • Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի ծնողները՝ Սարիբեկն ու Լիանան
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Արցախյան պատերազմի ժամանակ ձեռքերը կորցրած խաղաղապահ Վարազդատ Սանեյանի ծնողները՝ Սարիբեկն ու Լիանան

  • Առատ ձյուն Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Առատ ձյուն Երևանում

  • Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների ծնողները՝ Արթուրն ու Արևիկը
    © Sputnik / Asatur Yesayants

    Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների ծնողները՝ Արթուրն ու Արևիկը

  • Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների հայրը՝ Արթուրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների հայրը՝ Արթուրը

  • Առատ ձյուն Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Առատ ձյուն Երևանում

  • Վանաձորի «Լաչինի շուկան»
    © Sputnik / Aram Nersesyan

    Վանաձորի «Լաչինի շուկան»

  • Վանաձորի «Լաչինի շուկան»
    © Sputnik / Aram Nersesyan

    Վանաձորի «Լաչինի շուկան»

  • Վանաձորի «Լաչինի շուկան»
    © Sputnik / Aram Nersesyan

    Վանաձորի «Լաչինի շուկան»

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ավտոերթը (2021թ․ հունվարի 24):
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ավտոերթը (2021թ․ հունվարի 24):

թեգերը:
Շուշի, Արցախյան պատերազմ, Վանաձոր, Լուսանկար, ձյուն, դատ, Ռոբերտ Քոչարյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը
«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

«Լաչինի միջանցքը» Վանաձորում, կամ շուկայում ամեն սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում

279
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Լոռու մարզի Վանաձոր քաղաք, որտեղ շուկաներից մեկը ժողովրդի կողմից ստացել է «Լաչինի միջանցք» անվանումը։ Շուկայի պատմությունը` մեր նյութում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Վանաձորը մեզ ուրախացրեց մարզային քաղաքի համար փոքր–ինչ արտասովոր աշխուժությամբ։ Ձմեռային փողոցներում տասնյակ մարդիկ կան. ոմանք շտապում են, ոմանք հանգիստ ճեմում։ Գլխավոր փողոցներից մեկում` Տիգրան Մեծում, մի քանի մարդ իրար հետևից մտնում են երկու շենքերի միջև գտնվող նեղ նրբանցքը, որտեղից գունեղ շարքեր են երևում և հոտերի բազմազանություն է տիրում. այստեղ է գտնվում քաղաքի ամենաաշխույժ շուկաներից մեկը։ Անվանումն էլ իր նման յուրահատուկ է` «Լաչինի միջանցք»։

Лачинский рынок в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

– Լաչին է կոչվել 90-ականներին` պատերազմի ժամանակ։ Միջանցքի ա նման, չէ՞, – ժպտալով հարցնում է  արտաքինից մոտ 30 տարեկան վաճառողը։

– Ինչքան ինձ հիշում եմ, ստեղ միշտ շուկա է եղել։ Խորհրդային տարիներին էս տները չկային, մեքենա կարող էր անցնել էս ճանապարհով, էնքան լայն էր, – պատմում է մեկ այլ վաճառող։ Նրա դիմաց աղացած ու չաղացած սուրճի մի քանի պարկ է դրված։ Մեր զրույցի ժամանակ վաճառասեղանին մի կին է մոտենում, սուրճ ընտրելով, մեզ նայում։

– Իսկ խորհրդային տարիներին շուկան ինչպե՞ս էր կոչվում։

– Անուն չուներ, ոնց որ թե, – փորձում է մտաբերել ավելի մեծահասակ վաճառողը, – էն ժամանակ վաճառողներն ավելի քիչ էին, ու քաղաքում վաճառքի ավելի հայտնի կետեր կային..., – հանկարծ տղամարդն ինչ–որ բան է հիշում, – Մարտուն քեռուն հարցրեք, ստեղ շատ վաղուց է ապրում։

Бездомные собаки у мясной лавки в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

Մարտուն քեռին կաշվե գլխարկով է, ձեռքին հավկիթներով տոպրակ կա։

– Այստեղ ե՞ք ապրում, – հարցնում եմ ես։

– Հա, հեսա իմ տունը, – ցույց է տալիս նա կոշիկի խանութի ուղղությամբ։

– Չհասկացա, – տարակուսում եմ ես։

– Իսկ դու մի քանի քայլ հետ արա ու կտեսնես։

Նրա խորհրդին հետևելով հետ եմ գնում, և «Լիմար» ցուցանակով մեկ հարկանի խանութի հետևում երկհարկանի մոխրագույն տուն է երևում։

– Էրեխեքի պատվի՞ն է։ Լիանա՞, Մարիա՞մ։

– Գուշակեցիր, Լիանա, – ասում է, ժպտում է Մարտուն քեռին, – Լիանան մեծ թոռս է, հինգերորդ դասարանում է սովորում։ Իսկ «մար»–ը երկվորյակ թոռներիս պատվին` Մարատ և Մարտուն։

Մարտուն Լալայանը որդու հետ կոշիկի և գործվածքեղենի խանութը բացել է 12 տարի առաջ։ Շուկան արդեն այն ժամանակ էր «Լաչին» կոչվում։

– «Լաչին» անունը ստացավ 90-ականների արցախյան պատերազմի ամենաթեժ ժամանակ, – պատմում է Լալայանը, – 1992 թվականին Լաչինի միջանցքը մե՛կ հայերի կողմն էր անցնում, մե՛կ ադրբեջանցիների, միշտ կռիվ էր գնում այդ միջանցքի համար։ Նույնը ստեղ` ամեն օր վաճառողները շուկայի ամեն սանտիմետրի համար կռիվ էին անում։ Մենք ստեղ էինք ապրում, ու միշտ տեսնում ու լսում էինք էդ կռիվները, – պատմում է  Լալայանը։

– Ստեղ արցախյան մարտերից ավելի թեժ մարտեր էին գնում, – կատակում է երիտասարդ վաճառողը,– հիմա էլ կռվելու համար հատուկ ժամ ունենք ամեն օր։

Տղամարդիկ ծիծաղում են։ Արցախյան նոր պատերազմի մասին եմ նրանց հարցնում, որի հետևանքով Հայաստանին ամբողջ Լաչինից (Բերձոր) միայն մի միջանցք մնաց, այն էլ` ռուս խաղաղապահների հսկողության տակ։

– Մեզ էլ խաղաղապահները չէին խանգարի, – կրկին կատակում է երիտասարդը։

Рыбная лавка в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

Իսկ Լալայանը շարունակում է պատմել` ցույց տալով այն վաճառասեղանը, որտեղ նրանք հավաքվում էին պատերազմի օրերին, ծխախոտ ու այլ իրեր բերում ռազմաճակատ ուղարկելու համար։

Мартун Лалаян, владелец дома и магазина в ванадзорском Лачинском рынке
© Sputnik / Aram Nersesyan
Մարտուն Լալայանը

– Արծրունին էինք լսում միասին։ Հետո իզուր ամեն ինչ էդ տղու վրա քցեցին, – ասում է մեկ այլ տարիքով վաճառող։

– Նիկոլի վրա էլ, – ասում է մյուսը։

– Հա՞ – զարմանում եմ ես։

– Հա, բա ինչ, – վստահ ասում է նա, – մեր մոտ ամենալավ առևտուրը հեղափոխության տարին է եղել։ Էնքան մարդ էր Երևանից գալիս, զբոսաշրջիկներ, իրանցիներ, ղազախներ...

Посетители Лачинского рынка в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

2018 թվականից հետո շուկայում գործերը վատ էին։ Մրգերի 60-ամյա վաճառողն ասում է, որ վերջին մեկ տարում առևտուրն այնքան քիչ էր, որ նույնիսկ մտածում էր իր նախկին գործին վերադառնալու մասին։

– 30 տարի վարորդ եմ աշխատել հրշեջ ծառայությունում։ Հետո թոշակի անցա։ Ձանձրույթից չմեռնելու համար շուկա մտա։ Սկզբում վատ չէր, բայց հիմա... Հազիվ հացի փող եմ առնում։

Այսօր շուկայի և իրական «Լաչինի միջանցքի» նմանությունը միայն երկուսի նեղ լինելու մեջ է. շուկայում ավելորդ սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում։

– Սաղ կյանքս էս շուկա որպես գնորդ եմ եկել, միշտ նկատել եմ, որ ազատ տեղ կա։ Հենց թոշակի անցա, միանգամից եկա ստեղ ու իմ սեղանիկը բացեցի։ Ոչ մեկ ոչ մի բան նույնիսկ չհարցրեց։

Լուսանկարվել տղամարդը չցանկացավ։ Բացատրեց, որ այնքան չի սիրում լուսանկարվել, որ նույնիսկ ձգձգում է անձնագրի փոխումը, որի ժամկետը վաղուց լրացել է։

Մերձակայքում «Լաչին Սիթի» անունով հսկայական խանութ է գործում։ Խանութը հավակնում է սուպերմարկետի կոչման. այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` վարսակալից մինչև սպասք։

– Իսկ ինչի՞ «Լաչին Սիթի», – հարցնում եմ տնօրենին։

– Բա էլ ի՞նչ, – ժպտում է նա, – շուկան «Լաչին» է կոչվում, մենք էլ, որ 2009–ին խանութը բացեցինք, ամենահարմար անունն ընտրեցինք։

 «Լաչին Սիթիի» հարևանությամբ սուրճի սարք է դրված, որի վրա գրված է «Լաչին սուրճ»։

Магазин Лачин сити в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի Սիթին» Վանաձորում

Շուկայի ժողովրդական անվանումն այնքան է տարածվել, որ նույնիսկ Գուգլի քարտեզը որոնման ժամանակ «Լաչինի միջանցք» բառակապակցություն գրելիս երկու տարբերակ է առաջարկում` Արցախի և Վանաձորի։

Автомат по приготовлению кофе Кофе Лачин в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի սուրճը» Վանաձորում

«Լաչինի շուկան» Տիգրան Մեծ փողոցն Արցախ այգու հետ է կապում։ Այգում մի քանի հուշարձան կա ու «Արցախ» առևտրի կենտրոնն է գործում։ Շենքի վրա  Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի (Տատիկ–Պապիկ) նարնջագույն պատկերն է: Իրական Արցախի նման այգին էլ դատարկվել է. ասում են` տարվա տաք եղանակին այստեղ ասեղ գցելու տեղ չկա։ Ե՞րբ Արցախում կրկին գարուն կգա։

  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում
279
թեգերը:
Արցախ, Հայաստան, Լաչինի միջանցք, Շուկա, Վանաձոր
Ըստ թեմայի
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Աշխատուժի պակաս կա, ձնամաքրման տեխնիկայի մի մասն էլ մնացել է Ադրբեջանին. Արցախի խնդիրները
Հայաստանի և սփյուռքի ներգրավմամբ․ նախարարները քննարկել են արցախցիների սոցիալական խնդիրները
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

0
(Թարմացված է 22:58 24.01.2021)
Ըստ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակի՝ նա իր առույգությամբ զարդարում էր թագավորական ընտանիքը, Լոնդոնում նրան իսկապես կարոտում են:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասին կենսագրական գիրք հեղինակող Շոն Սմիթը պնդում է, որ արքայազն Հարրին Մեգան Մարքլի շնորհիվ ծաղկել է։ Տեղեկությունը հաղորդում է Daily Star- ը:

Ըստ Սմիթի՝ Մարքլի հետ շփվելուց ի վեր Հարրին ավելի կենսուրախ և երջանիկ է դարձել։

Կենսագիրը նաև նշել է, որ Մարքլին արքայական ընտանիքը կարոտում է, չնայած մեդիայի պնդումներին։

«Մարքլը հոյակապ կին է, բայց նրան բոլորովին այլ կերպարանքով են ներկայացնում։ Բարեբախտաբար, մարդիկ դեռ հնարավորություն ունեն պարզելու, թե ով է նա իրականում», - ասում է գրողը:

Ըստ հեղինակի՝ Մեգանն արքայազն Ուիլյամի, նրա կնոջ՝ Քեյթի և այլոց կյանք էր բերել այն զվարթությունը, որը նրանց միշտ պակասել է։

Ավելի վաղ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ Քեթի Նիքոլն ասել էր, որ արքայազն Հարիին դուր է գալիս Կալիֆոռնիայի հանգիստ կյանքը: Նիքոլը գրել էր, որ արքայազնը միայն սկզբում էր կարոտ զգում։ Նրա խոսքով` թագուհին հաճախ է շփվում Հարրիի ու Մեգանի հետ, նրանց հարաբերությունները լարված չեն։

«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դադարել են հանդես գալ որպես Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ: Նրանք հրաժարեցին իրենց կոչումներից, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Աշխատելով Netflix և Spotify ընկերությունների հետ՝ զույգը հասավ թագավորական ընտանիքից ֆինանսական  անկախության: Ակնկալվում է, որ նրանք մարտին կհանդիպեն թագուհու հետ ՝ քննարկելու իրենց ապագա կարգավիճակը․ Էլիզաբեթ Երկրորդը նրանց հրավիրել է նշելու իր ծննդյան օրը:

0
թեգերը:
թագուհի, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, գիրք, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
Մեգանը և Հարրին հրավիրված չէին. արքայադուստր Բեատրիսը գաղտնի ամուսնացել է. լուսանկարներ
Նոր բացահայտում. արքայազն Հարրին գաղտնի հաշիվ է ունեցել Instagram-ում
Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ