Ալեքսիս Օհանյան, արխիվային լուսանկար

Ալեքսիս Օհանյանը վերջին 10 տարվա ձեռքբերումների թվին է դասել նաև հայաստանյան այցը

134
(Թարմացված է 13:22 01.01.2020)
Ալեքսիս Օհանյանն անհամբեր սպասում է, թե գալիք տասը տարիներն ինչ են իրեն առաջարկելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ամփոփելով վերջին 10 տարին, իր ձեռբերումների ցանկում է ներառել նաև հայաստանյան այցը։ Օհանյանն այս մասին գրում է Instagram–ի իր էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

«Երբ 2010–ը սկսեց, ես սպառված էի։ Մենք վաճառել էինք Reddit կայքը և ես Conde Nast–ում մենեջեր էի։ Անկեղծ ասած, այնքան էլ լավ մենեջեր չէի։ Աշխատանքով ինձ զբաղեցնում էի, որպեսզի ցրեի մորս կորստի միտքը։ Ես վերափոխվելու կարիք ունեի, ուստի, որպես կամավոր, Kiva–ի ծրագրով այցելեցի Հայաստան»,–գրել է նա` հավելելով, որ դա իր առաջին այցն էր հայրենիք, որը նրան օգնեց «վերակենդանանալ»։

Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել Թանկյանին, Քարդաշյանին ու Օհանյանին. տեսանյութ

Իր ձեռքբերումների շարքում նշել է նաև նոր գիրք գրելը, Հռոմ տեղափոխվելն ու այնտեղ աշխատանքի անցնելը։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ըստ Օհանյանի, Հռոմում իր ապագա կնոջը հանդիպելն էր, որն իրեն երեխա է պարգևել։ Երեխան լիովին փոխել է Օհանյանի ու կնոջ կյանքը։

«Այժմ ես ժամանակս ծախսում եմ տեխնոլոգիաների միջոցով ավելի լավ ապագա կառուցելու համար»,–գրել է նա։

Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն

Օհանյանն իր գրառումն ամփոփել է` ասելով, որ անհամբեր սպասում է`  գալիք 10 տարիներն ինչ անակնկալ են իր համար պատրաստել։

Հիշեցնենք, որ 2019–ի հոկտեմբերի 7–ին Օհանյանն այցելել էր Հայաստան։ Նա WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում էր: Հայաստանում Օհանյանը մասնակցեց նաև իր` «Առանց թույլտվության» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին։

134
թեգերը:
հայ, գործարար, բիզնես, Ալեքսիս Օհանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գիրքն արդեն վաճառվում է Հայաստանում. Ալեքսիս Օհանյանը ուրախալի լուր է հայտնել
Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տասնամյակի լավագույն կին մարզիկ
«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին
«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

155
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

155
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ–ն

Գարեգին Բ–ն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

0
(Թարմացված է 14:42 27.09.2020)
Կաթողիկոսի և վարչապետի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միասնական ջանքերի ու համախմբվածության կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քննարկեցինք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Զրույցի ընթացքում շեշտեցինք աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Եկեղեցին զորակցություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը
Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ
Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը