Հայկ Մարության. արխիվային լուսանկար

«Շնորհակալ եմ ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի համար». Մարությանի ուղերձը

59
(Թարմացված է 11:37 31.12.2019)
Երևանի քաղաքապետը շնորհավորել է համաքաղաքացիների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և նշել, որ գալիք 2020-ին տքնաջան աշխատանք ու մեծ գործեր են սպասվում:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է համաքաղաքացիների գալիք Ամանորն ու ուղերձը սկսել այս նախադասությամբ։

«Ուզում եմ այս լուսավոր առիթն օգտագործել՝ մի անգամ էլ իմ սերն ու երախտագիտությունը հայտնելու Ձեզ, սիրելի համաքաղաքացիներ՝ Ձեր եռանդի ու նպատակասլացության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի, և այս քաղաքը միասնական ջանքերով ավելի լավը դարձնելու հնարավորության համար»,–ասված է քաղաքապետի ուղերձում:

Մարությանի խոսքով` 2019-ին մենք միասին լուծեցինք անցյալից մեզ մնացած խնդիրների մի մասը: Նաև իրար հետ ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում, գալիք տարիների ու տասնամյակների ընթացքում: Քաղաքապետի խոսքով` սկսել ենք կառուցել համակարգեր, որոնք երբեք չեն եղել մեր քաղաքում կամ մնացել են մեր ու մեր ավագների հեռավոր հիշողությունների մեջ:

Ամուսնության առաջարկություն` Փաշինյանի ուղերձին զուգահեռ. իվենթ-գործակալության գաղտնիքները

«Իսկ այսօր, մենք մեր երեխաների հետ միասին հերթական անգամ շունչներս պահած սպասում ենք ամանորի հրաշքին: Ուզում եմ, որ հնարավորինս անհոգ անցկացնենք այս օրերը, միևնույն ժամանակ՝ քրիստոնեական մեր ավանդույթի համաձայն, տոների ընթացքում չմոռանանք նրանց, ովքեր մեր կարիքն ունեն՝ մեր մերձավորներին՝ մեր տարեց հարազատներին կամ հիվանդ հարևաններին, մեր փողոցի անօթևանին կամ դժվարին կացության մեջ հայտնված անծանոթին: Եվ իհարկե, անդադա՛ր հիշենք նրանց, ովքեր ապահովում են մեր անդորրն ու խաղաղությունը՝ Հայոց բանակի զինվորներին»,–ասել է քաղաքապետը:

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին

Հարությանը խորհուրդ է տվել միասին ուրախանալ գալիք մի քանի շաբաթների ընթացքում, բարձր տրամադրությամբ վայելել տոնական հանգիստը, որովհետև գալիք 2020-ին տքնաջան աշխատանք ու մեծ գործեր են սպասվում:

59
թեգերը:
Հայկ Մարության, երևանցիներ, Երևան, Ամանոր
Ըստ թեմայի
Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին
Մուտքն անվճար է. Երևանի կենդանաբանական այգին կաշխատի նաև Ամանորին
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում