ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ամանորին և առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +10-ից +12, երեկոյան` +6-ից +8, իսկ գիշերային ժամերին` 0-ից +2 աստիճան։
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին
Ամանորի գիշերը ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի և Արցախի հովիտներում, Տավուշի և Լոռու մարզում։