ԵԱՏՄ

Ինչ պաշտոններ կստանա Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր Կոլեգիայում

195
(Թարմացված է 08:57 30.12.2019)
Տիգրան Սարգսյանը 2020 թվականի փետրվարի 1-ից ԵՏՀ նախագահի պաշտոնը կլքի, նրան կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Նախագահին փոխելուց հետո Հայաստանը ԵՏՀ–ում երկու նախարարական պորտֆել կստանա, Sputnik Արմենիային հայտնեցին ԵՏՀ–ից։

Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին ԵԱՏՄ երկրների ղեկավարները հաստատեցին ԵՏՀ Կոլեգիայի նոր անդամներին։ ԵՏՀ նոր ղեկավարը կլինի Բելառուսի նախկին վարչապետ և Հանրապետության խորհրդի ներկայիս ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը (նա կփոխարինի Տիգրան Սարգսյանին)։

Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի անդամները հաստատեցին Հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը, որը կաշխատի չորս տարի։ Ինչպես և նախկինում Միության յուրաքանչյուր երկիր Կոլեգիայում կունենա երկու ներկայացուցիչ։ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը աշխատանքները կսկսի 2020 թվականի փետրվարի 1-ից։

Այդ օրվանից էլ պաշտոնը կստանձնի ԵՏՀ Կոլեգիայի նոր նախագահ` Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։

Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները

Հայաստանից Կոլեգիայի նոր անդամներ կլինեն Արտակ Քամալյանը (էկոնոմիկայի գործող փոխնախարար) և Գեղամ Վարդանյանը (բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ )։ Արտակ Քամալյանը նշանակվել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար): Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Սուբոտինը (Բելառուս)։

Գեղամ Վարդանյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Կարինե Մինասյանին (Հայաստան):

Աշխատանքը Հանձնաժողովում կշարունակեն ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն (Բելառուս), ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը (Ղազախստան), ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը (Ղազախստան)։

Իրենց պաշտոնները կպահպանեն նաև ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Աքմատովը (Ղրղըզստան), ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ էմիլ Կայկիևը (Ղրղըզստան), ԵՏՀ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը (Ռուսաստան) և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան (Ռուսաստան):

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

Նշենք, որ ԵՏՀ գործող նախագահ, ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 1-ին։

195
թեգերը:
Բելառուս, Տիգրան Սարգսյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (159)
Ըստ թեմայի
ԵԱՏՀ–ն ՌԴ–ում հայկական վարորդական իրավունքը ճանաչելու համաձայնագիր է պատրաստում
Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար
Ծխիր կանոններով. երբ և ինչու են բարձրացնելու ծխախոտի ու ալկոհոլի ակցիզային հարկը
Սաֆարյան. «Արևմտյան երկրների և ՌԴ–ի հարաբերությունները կջերմանան»