Ամանորի տոնավաճառ

Ամուսնության առաջարկություն` Փաշինյանի ուղերձին զուգահեռ. իվենթ-գործակալության գաղտնիքները

310
(Թարմացված է 14:54 30.12.2019)
Թեմատիկ երեկույթներ, դիմակահանդեսներ և նույնիսկ ամուսնության առաջարկություն․հայկական իվենթ-գործակալություններն Ամանորի գիշերը բազմաթիվ պատվերներ ունեն։ Մեզ հաջողվել է ծանոթանալ «ոչնչից» տոն են ստեղծող կազմակերպությունների ներքին խոհանոցին։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում բազմաթիվ աստղերի մասնակցությամբ (այդ թվում՝ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի) համերգը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակից ուղիղ եթերով հեռարձակվող ուղերձը մարդկանց ոգևորել ու այդ օրը տարբեր ձև անցկացնելու բազմաթիվ գաղափարներ է ծնել։ Օրինակ` մի երիտասարդ որոշել է ամուսնության առաջարկություն անել հենց հրապարակում՝ Փաշինյանի ուղերձին զուգահեռ։ Երբ սիրելին պատասխանի, քաղաքում «կպայթեն» շքեղ հրավառությունները։ Հուսանք, որ աղջիկը կասի երկար սպասված «այո»-ն և կփորձի կենտրոնանալ իր ընկերոջ, այլ ոչ թե վարչապետի խոսքերի վրա։

Ամուսնության այդ կրեատիվ առաջարկության մասին Sputnik Արմենիային պատմեցին «Ֆորմատից դուրս» միջոցառումներ կազմակերպող գործակալությունից։ Գործակալության համահիմնադիր Վահե Թումանյանը ասաց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում ամուսնության մի քանի առաջարկություն կլինի։

«Մեզ հիմնականում դիմում են աղջիկները, որպեսզի մենք ռոմանտիկ երեկո, ընկերների ծննդյան տոներ կազմակերպենք և այլն։  Տղաները հիմնականում խնդրում են կազմակերպել ամուսնության առաջարկություն։ Մեկը խնդրում է հրավիրել ջութակահար, մյուսը՝ աճպարար, մեկն էլ՝ տավղահարուհի։ Ի դեպ, տավղահարուհու դեպքում երիտասարդը մեծ գումար էր վճարել նրա նվագի 15 րոպեի համար։ Բայց մենք փորձում ենք բավարարել մեր հաճախորդների բոլոր քմահաճույքները», - պատմում է Վահեն։

Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված

Նա նշում է, որ տարեց տարի իրենց ավելի շատ են դիմում բացառիկ տոներ կազմակերպելու խնդրանքով։ Այս Ամանորին նրանք գրեթե չունեն ստանդարտ կորպորատիվների պատվերներ, բոլորն ուզում են թեմատիկ երեկույթներ (ամենապահանջված թեման ռետրո ոճն է)։

«Modd Events» ընկերությունում նույնպես ջանասիրաբար աշխատում են թեմատիկ երեկույթներ կազմակերպելու վրա։ Ընկերության համահիմնադիր Արմենուհի Հարությունյանը պատմում է, որ ոչ միայն ընդհանուր ոճերով երեկույթներ են կազմակերպում, այլ նաև գրական ստեղծագործությունների թեմաներով։ Օրինակ` երկու տարի առաջ՝ 2018թ-ի նախաշեմին (Շան տարի) ընկերությունն ամանորյա կորպորատիվ է կազմակերպել Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» գրքի սյուժեով։

«Բոլոր աշխատակիցներին բաժանվեցին դերեր, համապատասխան հագուստ, տարածքը գրքում նկարագրված դարաշրջանի ոճով էր և այլն։ Յուրաքանչյուր միջոցառմանը մենք վերաբերվում ենք սեփական երեխայի նման․ամեն ինչ անում ենք թատրոնի և կինոյի խառնուրդ  ստեղծելու համար։ Մենք դրամատուրգիա ենք կառուցում. սցենար գրում՝ սկիզբով, կուլմինացիայով և ավարտով», - պատմեց Հարությունյանը։

Նա հավելեց, որ հիմնականում հետաքրքիր նախագծեր իրենք են առաջարկում, բայց երբեմն էլ օգնում է հաճախորդների երևակայությունը։

«Մեզ մոտ եկան մի ընկերության ներկայացուցիչներ, որոնք խնդրեցին «վատ» կորպորատիվ կազմակերպել։ Նախորդ Ամանորին ընկերությունը վատ փորձ էր ունեցել՝ ձանձրալի հաղորդավար և վատ երաժշտություն, և ղեկավարությունը որոշել էր հումոր անել աշխատողների հետ՝ կատակով կազմակերպելով նույն վատ երեկույթը։ Երբ բոլոր աշխատակիցները վերջնականապես կհիասթափվեն, հանդես կգան մեր դերասանները և կկազմակերպեն իսկական խելահեղություն։ Չենք ուզում բացել փակագծերը՝ ինտրիգը պահելու համար։ Հուսով ենք, որ աշխատակիցներից ոչ ոք չի զանգի ոստիկանություն», - ծիծաղում է Հարությունյանը։

Խոզի բուդն ու «Մայրաքաղաքայինն» օտար են. ինչ պետք է լինի Ամանորին իսկական հայկական սեղանին

Հանրապետության հրապարակում սպասվող Նոր տարվա բուռն տոնակատարությունը ոգևորել է հրապարակին կից գործող ռեստորաններին տոնական օրերին աշխատելու։ «Yeremyan Projects» ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Շերեփ» և «Պանդոկ Երևան» Ամիրյան մասնաճյուղի ռեսատորաններն Ամանորի գիշերն աշխատելու են։

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

«Այդպիսով մենք կմիանանք Երևանի կենտրոնում ընթացող Ամանորի տոնակատարությանը։ Մեր ռեստորաններում Ամանորը կարելի է նշել համեղ ուտելիքով, լավ երաժշտությամբ, մեր փոքրիկ հյուրերին սպասվում են ամանորյա անակնկալներ», - պատմեց Գևորգյանը։

Նրա խոսքով` իրենք վաղուց արդեն պատվերներ ունեն դեկտեմբերի 31–ի գիշերվա համար։

310
թեգերը:
անակնկալ, տղա, աղջիկ, ամուսնություն, Նիկոլ Փաշինյան, Գորան Բրեգովիչ, Հանրապետության հրապարակ, Համերգ, Ամանոր, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս Ամանորին ճիշտ նվեր ընտրել. պատասխանում են ՀՀ քաղաքացիները
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Ամանորին Հայաստանի պոլիկլինիկաները կաշխատեն
«Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի մշակույթի տան շենքը

Կարապետյանի ընկերությունը կպահպանի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի պատմական շենքերը

9
(Թարմացված է 16:52 12.08.2020)
Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայայում» գտնվող ՋԷԿ-7–ը կառուցվել է 1920-ականներին՝  մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվայում «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» ջերմաէլեկտրակենտրոնի տարածքի շինարարության ժամանակ կպահպանվեն  և կվերակառուցվեն պատմական շենքերը։ Լուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Տաշիր» նախագծի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը։

2010 թվականին շահագործման հանձնված էլեկտրակայանը ճանաչվել է  մշակութային ժառանգության օբյեկտ։ Այն կառուցվել է մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

Московский хлопчатобумажный комбинат Трехгорная мануфактура имени Ф.Э.Дзержинского
© Sputnik / Борис Приходько
Բամբակի արտադրամաս Մոսկվայի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» տարածքում

«Տաշիրը», որը 2014 թվականին ՋԷԿ–ի հետ միասին գնել էր հողատարածքը, մտադիր է այնտեղ կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։

«Մշակութային ժառանգության օբյեկտը քանդելու մասին» որևէ խոսք չկա։ Այդ լուրերը չափազանցված են։ Հակառակը, հայտնի էլեկտրակայանը կպահպանի իր նախնական տեսքը, կվերակառուցվի և կդառնա տեսարժան վայր՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նախագիծը համաձայնեցվել է Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ 2019 թվականի մայիսին», – հայտնել է Աճեմյանը։

Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտում իրենց հերթին պարզաբանել են, որ ՋԷԿ–ի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելուց բացի, նախատեսում է  նաև «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա էլեկտրակայանի» վերակառուցում և հարմարեցում։ Նոր շինարարությունը նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության օբյեկտի սահմաններից դուրս։

«Տվյալ շենքի վերաբերյալ հաստատվել է պահպանման առարկա, որը նախատեսում է շենքի` 1925-1928 թվականներին թվագրվող բոլոր տարրերի պահպանում»,– պարզաբանել է գերատեսչությունը։

«Տաշիրի» ներկայացուցիչը հավելել է, որ ընկերությունը հաշվի է առնում հողատարածքի տեղակայման կարևոր պատմական կոնտեքստը և նախագծումը հանձնարարել է Վենետիկի բիենալեի դափնեկիր, ճարտարապետ Իլյա Ուտկինին, որը հայտնի է իր՝ պատմական միջավայրի վերարտադրման և պահպանման հաջողված աշխատանքներով։

Սամվել Կարապետյանի կինը ցույց է տվել՝ ինչպես են նշել թոռան ծննդյան օրը

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է սեփականատեր և ղեկավարում է շինարարական, արդյունաբերական ոլորտի, վերավաճառքի, ռեստորանային բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ։ Անշարժ գույքի ոլորտում ակտիվների ընդհանուր պորտֆելը, ընկերության տվյալներով, շուրջ 2.5 մլն քմ է։

9
թեգերը:
Մոսկվա, Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խումբ
Ըստ թեմայի
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է
Սամվել Կարապետյանի ընտանիքում ևս մեկ աղջիկ է ծնվել
Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր թուլության մասին
Ապօրինի պատշգամբ

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

33
(Թարմացված է 16:33 12.08.2020)
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

33
թեգերը:
Կին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան
Պուտինն ու Թրամփը

Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

0
(Թարմացված է 17:07 12.08.2020)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է` ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը փրկել ԱՄՆ էներգետիկան։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր երկրի էներգետիկան փրկելու համար ստիպված է եղել դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մենք զանգեցինք Ռուսաստանի նախագահ Պուտինին և Սաուդյան Արաբիային, որոնք նավթի արդյունահանումը կրճատեցին օրական 10 մլն բարելով։ Այդպիսով մենք փրկեցինք էներգետիկան», – «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ նավթարդյունահանման ոլորտի վիճակը սկսել էր զգալիորեն վատանալ, իրավիճակը բարդացնում էր նաև Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ծավալված պատերազմը։

Թրամփն ընդգծել է, որ այս պահին նավթի գները հասնում են մեկ բարելի դիմաց 41 դոլարի։

«Նա միշտ ծրագիր ունի». Թրամփի նախկին խորհրդականը Պուտինին լավ բանակցող է համարում

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթային պատերազմը

Մարտի կեսերին ձախողվեց ՕՊԵԿ+ երկրների նավթարդյունահանման գործարքը։ Պատճառը Ռուսաստանի (որն առաջարկում էր պահպանել արտադրության ընթացիկ ծավալները) և Սաուդյան Արաբիայի (որը պահանջում էր նվազեցնել ցուցանիշները) տարաձայնություններն էին։

Գործարքի ձախողման պատճառով նավթային շուկայում գնային պատերազմ սկսվեց, որի պատճառով վառելիքի գները նվազեցին` հասնելով 2002 թվականի մակարդակին։

Շուկայում տիրող կրիտիկական իրավիճակը խոշորագույն նավթարտադրողներին, այդ թվում G20–ի անդամներին ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Արդյունքում վառելիքի արդյունահանման վերաբերյալ նոր համաձայնագիր կնքվեց։

Նոր փաստաթղթի համաձայն` ՕՊԵԿ+–ի երկրները ցուցանիշները նվազեցնում են օրական 10 մլն բարելով, իսկ դաշինքում չներառված պետությունները` 5 մլն բարելով։

Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

0
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռուսաստանը ոչ ոքի հետ չի ուզում կլինչ անել, այդ թվում՝ Արևմուտքի․ Լավրով
Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում