Արմեն Երիցյան

Ինչպես է նկարիչ Արմեն Երիցյանը «ջիջիլ» գցում իր հետևորդներին. լավ օր ունենալու բաղադրատոմս

188
(Թարմացված է 18:59 27.12.2019)
Լավ օր ունենալու համար բարձր տրամադրությունից բացի, էլի անհրաժեշտություններ կան. դրանցից մեկի գաղտնիքը բացում է նկարիչ Արմեն Երիցյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հինգ տարի առաջ նկարիչ Արմեն Երիցյանը որոշեց, որ ամեն առավոտ իր հետևորդներին պետք է «ջիջիլ» գցի ու Instagram–ի իր էջում ախորժելի, յուրահատուկ ձևավորմամբ իր նախաճաշերի նկարները տեղադրի։ Երիցյանն իր օրինակով է փորձում ցույց տալ, որ սառնարանի պարունակությունը կարևոր չէ համեղ ու գեղեցիկ տեսք ունեցող նախաճաշ պատրաստելու համար։

«Բոլորի սառնարանում կա մինիմալ ուտելիքների այն ցանկը, որից կարելի է հետաքրքիր նախաճաշ պատրաստել։ Պետք է ուղղակի մարդիկ իրենց ֆանտազիան միացնեն, փորձեն սիրուն ձևավորել ու սիրով աշխատել, որ համեղ լինի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում Երիցյանը։

Նա, ի դեպ, նախաճաշերի մեջ հիմնականում կիրառում է այն, ինչն այնքան էլ «դժվարամատչելի» չէ` հավկիթ, բանջարեղեն, մրգեր։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Երիցյանը ոչ միայն նախաճաշերն է գեղեցիկ ձևավորում, այլ նաև դրանք հետաքրքիր սպասքով է մատուցում։ Իսկ գեղեցիկ սպասքը նա և՛ գնել է, և՛ նվեր ստացել։

Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից

Երիցյանի խոսքով` առավոտյան լավ նախաճաշը պարտադիր է, որպեսզի օրը լավ սկսվի։ Նկարիչը պատմում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ երեկոյան Instagram–ի օգտատերերը նամակ են գրում նրան ու հետաքրքրվում` ինչ մթերքներ գնեն, որ պատրաստեն այն, ինչ հենց Երիցյանն է պատրաստելու։

«Ես ինքս էլ չգիտեմ, թե հաջորդ օրն ինչ եմ պատրաստելու, քանի որ սիրում եմ «իմպրովիզներ» անել։ Գրեթե միշտ առավոտյան եմ որոշում` ինչ պատրաստել, չնայած լինում են նաև դեպքեր, որ կանխավ հատուկ ինչ-որ բաներ եմ գնում երեկոյան։ Հետաքրքիր է, որ Instagram–ում իմ տեղադրած նախաճաշերի նկարները սկսեցին «առանձին կյանքով ապրել»»,–պատմեց նա։

Նախաճաշ կամ ընթրիք ամպերի ներքո. Երևանում կբացվի առաջին կախովի ռեստորանը. լուսանկարներ

Երիցյանը լավ օր ունենալու համար խորհուրդ է տալիս անպայման նախաճաշել, իսկ գեղեցիկ նախաճաշ պատրաստելիս` նկարել ու այն ցուցադրել նաև սոցցանցերում։

188
թեգերը:
Լուսանկար, Instagram, Արմեն Երիցյան, նախաճաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին
Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն
Լենդրուշ Խաչատրյանն իր երեխաների հետ

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

437
(Թարմացված է 21:39 06.05.2021)
Մայոր Լենդրուշ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Գերմանական կլինիկայում խոստացել են, որ երեք ամսվա ընթացքում նրան ոտքի կհանեն, բայց լուրջ գումար է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանն արդեն 8 ամիս է` «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Մայորը հարազատների հետ միայն աչքերով է հաղորդակցվում։

Майор Лендруш Хачатрян в вегетативном состоянии
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

 

Լենդրուշը երեք երեխա ունի, կրտսեր դուստրն այսօր 10 ամսական է դարձել, միջնեկը 4 տարեկան է, ավագ որդին` 7։ Վերջին անգամ նա երեխաներին ու կնոջը տեսել է սեպտեմբերի 25-ին։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լենդրուշի կինը` Ռուզաննա Վերդիյանը, այդ օրը նրանց համատեղ կյանքի 8-ամյակն էր։ Զույգը ծրագրում էր նշել այն, բայց չստացվեց։ Պատերազմը...

Постер с изображением Лендруша Хачатряна
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

Ինչպես կինոյում

32-ամյա Լենդրուշ Խաչատրյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Ավարտել է Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական քոլեջը, հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011 թվականին արդեն «Եղնիկների» (Արցախի հյուսիսային դիրքեր) գումարտակի հրամանատարն էր։ Ապագա կնոջ հետ ծանոթացել էր քրոջ շնորհիվ. Ռուզաննան նրա մտերիմ ընկերուհին էր։

«Մի օր, երբ հյուր էի գնացել նրանց, Լենդրուշն աշխատանքից եկավ, և մենք առաջին անգամ տեսանք իրար։ Այդ ժամանակ նա դեռ կապիտան էր։ Սկսեցինք շփվել։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացանք», – պատմում է Ռուզաննան։

Նրա խոսքով` պատահական չէր, որ Լենդրուշն իր կյանքը կապեց բանակի հետ։ Նրա հայրը զինվորական է եղել, թոշակի անցնելուց հետո դարձել է գյուղապետ։ Բայց Խաչատրյանի հայրն ուզում էր, որ որդին զինվորական բժիշկ դառնա։

Майор Лендруш Хачатрян с семьей
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Իսկ հետո սկսվեց պատերազմը

Ռուզաննան շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ինչպես միշտ, առավոտյան 7-ին կերակրեց 2 ամսական դստերն ու արդեն պատրաստվում էր քնեցնել, երբ փողոցից բարձր ձայն ու անհասկանալի դղրդող լսեց։

«Մենք Ստեփանակերտում էինք` պետհամալսարանի մոտ գտնվող վարձով բնակարանում։ Այդ օրերին այնտեղ շինարարություն էր գնում, և ինձ թվաց, որ ձայները դրա հետ են կապված։ Երեխային պառկացրի, գնացի, որ տեսնեմ` ինչ է կատարվում։ Դռների մեջ հանդիպեցի վերևից արագ–արագ իջնող հարևաններին։ Մենք առաջին հարկում էինք ապրում։ Ում հագին ինչ կար, հենց այդ շորերով էլ դուրս էր եկել»,–հիշում է կինը։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Քանի որ շենքում նկուղ չկար, կանայք ու երեխաները հավաքվեցին իրենց բնակարանում։ Ավելի ուշ, երբ երկնքում արդեն անօդաչուներ էին պտտվում, հասկացան` պատերազմ է սկսվել։

Խնդրեց` լավ նայեմ երեխաներին

Ռուզաննան անմիջապես սկսեց զանգել ամուսնուն, բայց նա արդեն անհասանելի էր։ Կարողացան զրուցել լույս 28-ի գիշերը։ Այդ ժամանակ Լենդրուշն ասաց կնոջը, որ նա երեխաների մասին հոգ տանի, քանի որ իր հետ կարող է ինչ–որ բան պատահել։

«Նույն օրը երեկոյան մենք իմացանք, որ նա գլխից լուրջ վիրավորում է ստացել։ Այնուհետև վիրահատություն եղավ Ստեփանակերտում, Երևանում։ Լենդրուշը հիմա վեգետատիվ վիճակում է, միայն աչքերով է արձագանքում», – ասաց Ռուզաննան։

Майор Лендруш Хачатрян с супругой Рузаной Вердиян и дочерью
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Երեխաները հոր հետ շփվում են տեսակապով։ Սկզբում նա շատ ցավոտ էր արձագանքում երեխաների ձայնին, դողում էր ամբողջ մարմնով, զարկերակն արագ էր խփում, աչքերն էր թարթում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացավ։

«Ես մտնում եմ մոտը, հարցնում, հիշում է ինձ, հասկանում է ամեն ինչ, խնդրում եմ, որ դրական պատասխանի դեպքում աչքերը փակի։ Փակում է», – ասում է Ռուզաննան։

Մայոր Լենդրուշն այժմ նյարդավերականգնողական օգնության կարիք ունի, ինչն անհնար է Հայաստանում։ Մայորի կնոջ խոսքով` դիմել են տարբեր երկրների հիվանդանոցներ, ամենահարմար տարբերակը Գերմանիայում վերականգնողական բուժում ստանալն է։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Գերմանացի բժիշկները Խաչատրյանի ընտանիքին վստահեցրել են, որ նա երեք ամսվա ընթացքում կկարողանա ինքնուրույն հագնվել, լվացվել, տեղաշարժվել քայլակով, ինքնուրույն կամ առանց զոնդի ուտել։ Բայց բուժումը թանկ արժե, և այդ ամենի համար մոտ 160 հազար եվրո է անհրաժեշտ։

Դրամական փոխանցում կարելի է կատարել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ (ARMECONOMBANK OJSC)` Լենդրուշի կնոջ` Ռուզաննա Վլադիմիրի Վերդիյանի անունով բացված հաշվեհամարին`163318020969 AMD; 163318020985 EUR; 163318020993 RUR ; 163318020977 USD:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

437
թեգերը:
Պատերազմ, Վիրավոր, Հայաստան
Մհեր Շահգելդյան

Մհեր Շահգելդյանին դատարանը սնանկ է ճանաչել. նախկին նախարարի բնակարանը հանվել է աճուրդի

391
(Թարմացված է 17:42 06.05.2021)
Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ.–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր, հետևաբար ավելի քան 30 000 դոլարի գործարքները նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՕԵԿ նախկին փոխնախագահ, ԱԺ 5–րդ գումարման պատգամավոր, ԱԻ նախկին նախարար Մհեր Շահգելդյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Նա չի կարողացել մարել «Ամերիաբանկից» վերցրած ավելի քան 30 000 եվրոյի վարկը, ինչի հետևանքով շուտով կզրկվի նաև բանկում գրավադրված  իր բնակարանից։

Աճուրդի մասին հրապարակային ծանուցման համաձայն` այն նախանշված է ս.թ. մայիսի 27–ին։ Գրավադրված բնակարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 4 հարկանի շենքի 1-ի հարկում, մակերեսը` 85,7 ք/մ է։ Բնակարանի մեկնարկային գինը սահմանվել է 55 200 000 դրամ:

Հիշեցնենք`այն որ նախկին պաշտոնյան չի կատարում վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները հանրությանը հայտնի դարձավ անցյալ տարի, երբ «Ամերիաբանկը» դիմեց դատարան` Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջով։ 2020թ–ի նոյեմբերին դատարանը բավարարեց բանկի պահանջը։

Դատարանի որոշման մեջ հրապարակված տվյալների համաձայն` Մհեր Շահգելդյանին 30.000 եվրոյի վարկը տրամադրել է տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի ժամկետով` մինչև 14.02.2032թ. մարելու պայմանով։

Բացի այդ Շահգելդյանը նույն օրը «Ամերիաբանկից» նաև սպառողական վարկ է ստացել` 1.4 մլն դրամի չափով,  տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով ու դարձյալ մինչև.2032թ. մարման ժամկետով։

Հետաքրքրական է, որ Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր (5-րդ գումարման ԱԺ–ն աշխատանքն ավարտել է 2016թ–ի դեկտեմբերին, 6-րդ գումարման ԱԺ–ում ՕԵԿ–ն այլևս  մանդատ չի ստացել), հետևաբար այս գործարքները Շահգելդյանի  ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

«Մհեր Շահգելդյանն իր վարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, թույլ է տվել պարտավորությունների կատարման կետանց, և 24.06.2020թ. դրությամբ բանկի նկատմամբ նրա ունեցած պարտքը Թիվ 1 Պայմանագրով կազմում է 57.845,76 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 28.734,47 եվրո՝ որպես վարկի գումարի մնացորդ, 14.029,81 եվրո՝ որպես տոկոսագումար, 151,99 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 128,87 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 14.800,62 եվրո՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, իսկ թիվ 2 պայմանագրով պարտքը կազմում է 1.250.437 ՀՀ դրամ, որից 1.092.435 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 55.919,70 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 14.159,10 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 51.114,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 10.968,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 25.840 ՀՀ դրամ՝ որպես գերածախս»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Ինչո՞ւ 2008թ–ին միացաք իշխանությանը. ՕԵԿ–ն արդեն 10 տարի ստիպված է պատասխանել ընտրողներին

Մհեր Շահգելդյանը, թեև չի համաձայնել իրեն սնանկ ճանաչելու պահանջի ու բանկի ներկայացրած հաշվարկների հետ` ընդունելով միայն մայր գումարով առկա պարտքը, բայց դատարանը նրա պատճառաբանությունը հաշվի չի առել ու որոշել է սնանկ ճանաչել նախկին քաղաքական գործչին, քաղաքի կենտրոնում նրա գնած բնակարանն էլ հանել  աճուրդի։

Հիշեցնենք` ՕԵԿ–ի նախկին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը 2018 թ․–ին հեռացել է և՛ հարազատ կուսակցությունից և՛ ընդհանրապես քաղաքականությունից։

391
թեգերը:
Սնանկության դատարան, Բանկ, աճուրդ, բնակարան, Մհեր Շահգելդյան
Ըստ թեմայի
Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ
«Սանիթեքը» սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում
Հայ զինծառայողներ

ԵԱՀԿ անդամ երկրներից 11–ը համատեղ հայտարարություն են ընդունել. Հայաստանը նրանց թվում է

0
Դիվանագետները հաստատել են, որ հավատարիմ են ազատ, ժողովրդավարական և անվտանգ միության գաղափարին:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ ԵԱՀԿ անդամ 11 երկրների մշտական ներկայացուցիչները, ներառյալ Հայաստանը, հայտարարություն են ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ, որում ընդգծել են նացիզմի և նեոնացիզմի հերոսացման անթույլատրելիությունը:

Հայտարարությունն ընդունել են ԵԱՀԿ-ում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչները:

«2021 թվականին նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի 76-րդ տարելիցը։ Նացիզմը միլիոնավոր կյանքեր խլեց և հրեշավոր տառապանքներ պատճառեց մարդկությանը, և մեր սրբազան պարտքն է փայփայել և հաստատակամորեն պաշտպանել պատմական ճշմարտությունն այն իրադարձությունների մասին, որոնք պահպանվում են մեր ժողովուրդների հիշողության մեջ և արխիվային փաստաթղթերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության, դրա պատճառների և արդյունքների կեղծումը վիրավորում է նացիզմի դեմ պայքարողների հիշատակը՝ նպաստելով մանիպուլյացիաներին և ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմքերի խարխլմանը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անթույլատրելի է ցանկացած նացիստական շարժման և նեոնացիզմի հերոսացումը, այդ թվում՝ հուշարձանների և հուշահամալիրների կառուցման և հրապարակային ցույցերի անցկացման ձևով։

«Վճռականորեն դատապարտում ենք նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների վերականգնման և հերոսացման փորձերը»,- շեշտել են ԵԱՀԿ անդամ երկրները:

Կազմակերպության մշտական ներկայացուցիչները հաստատել են, որ հավատարիմ են ազատ, ժողովրդավարական և անվտանգ միության գաղափարին: Նրանք նաև կարևորել են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա համապարփակ երկխոսությունը՝ միջազգային անվտանգության և վստահության համակարգի ամրապնդման նպատակով։

ԽՍՀՄ հերոսների մասին վիրտուալ թանգարան է բացվել

0
թեգերը:
ԵԱՀԿ, Հայրենական մեծ պատերազմ