Հարություն Հարությունյանը Արմեն Թավադյանի կալանավորման մասին ասուլիսի ժամանակ

Արմեն Թավադյանի նկատմամբ քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է հիշեցնում. «5–րդ ալիք»

56
(Թարմացված է 14:41 27.12.2019)
«5–րդ ալիքը» կոչ է անում քաղաքական ուժերին, տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին հանդես գալ Հայաստանում լրագրողների իրավունքների, ազատ լրատվամիջոցների, խոսքի ազատության պաշտպանությամբ:

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik.  «5-րդ ալիքի» վրա իշխանությունների հոգեբանական և ֆինանսական  ճնշումը  ամենախայտառակ օրինակն  է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ  արշավի տրամաբանության մեջ: Այդ մասին ասաց «5–րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը` ընթերցելով ալիքի տնօրինության հայտարարությունը։

Դեկտեմբերի 26–ին «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը երկու ամսով կալանավորվել է։ Թավադյանը  ձերբակալվել է 2008թ–ի մարտի 1–ի դեպքերի վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

«Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ  քրեական  գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի, որը արվում է  նրա անձնական կապերի համար», – ասաց Հարությունյանը։

Թովմասյանի մեղադրանքը վերաբերում է նախարար աշխատած տարիներին թույլ տված չարաշահումներին

Նա կարծում է, որ սա  նաև «5-րդ ալիքի» վրա հոգեբանական և ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն  է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ արշավի տրամաբանության մեջ:

Հարությունյանը նշեց, որ հեռուստաընկերությունը ստեղծման օրից ի վեր ստիպված է հաղաթահարել մի շարք դժվարություններ, որոնք հիմնականում կապված են իշխանության կողմից ատելության խոսքի քարոզի, լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու պետական քաղաքականության հետ:

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է` ինչի համար է նա մեղադրվում. ՀՔԾ

«Նույնիսկ մասնավոր զրույցներից մեկում ակնարկել են, որ մեզնով կզբաղվեն համապատասխան կառույցները», – ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ, ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից մեկը, որը մեղադրվում է «Մարտի 1-ի» գործով, որոշել է կաշառել տուժածներին և վկաներին 2008-ի «Մարտի 1-ին» հետընտրական իրադարձությունների գործով, որպեսզի ցուցմունքները հետ վերցնեն:

Գործի շրջանակում Վարուժան Մկրտչյանը, որը ներկայացվում է որպես Քոչարյանի կողմնակից, ձերբակալվել էր,  հետո գրավի դիմաց ազատ արձակվել: Հիմա պարզվում է` Թավադյանին նույն գործով կալանավորեցին:

56
թեգերը:
2008թ.-ի մարտի1, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան
Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ. Բադասյան
«Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում». Թովմասյան
Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան