Մաքսատուն, արխիվային լուսանկար

ՊԵԿ-ի որոշ ստորաբաժանումներ կաշխատեն նաև տոնական օրերին

28
(Թարմացված է 12:14 26.12.2019)
Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09։00-ից մինչև 21։00-ն:

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Կոնֆետների մեջ «բուպրենորֆին» թմրամիջոցի դեղահաբեր է թաքցրել. Բագրատաշենում հայտնաբերել են

Նշվում է, որ հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվականտեխնոլոգիաներիվարչություններումևքարտուղարությունում։

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ն:

ՊԵԿ–ը հայտնաբերել է Բաղրամյան համայնքի ապօրինությունները

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, մաքսատուն-վարչությունները, սահմանային մաքսային կետ-բաժինները սահմանային մաքսային մարմիններում կիրականացնեն ուժեղացված հսկողություն:

28
թեգերը:
Ամանոր, ավտոմաքսատուն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են
Ռեստորաններում և սրճարաններում ՊԵԿ–ը մեծ թվով չգրանցված աշխատողներ է հայտնաբերել
ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը
Կառավարությունը բյուջեով նախատեսվածից շատ հարկ է հավաքել ու տվել գործարարներին