00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsДепутат НС Армении Лусине Бадалян во время интервью агенству Sputnik Армения
Депутат НС Армении Лусине Бадалян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ոճն ինքնուրույն է կերտում։ Դիմահարդարման, վարսահարդարման և մատնահարդարման համար դիմում է միայն իրեն։ Համարում է, որ եթե հագուստը սազում է մարդուն, ապա դրա բրենդն ու գինը բացարձակ նշանակություն չունեն։

Հայտնի հաղորդավարուհին, ում հանրությունը սովոր էր տեսնել հեռուստաէկրաններից ավելի քան մեկ տարի է ինչ Ազգային ժողովի պատգամավոր է։ Sputnik Արմենիան զրուցել է պատգամավորի հետ պարզել է, թե այս ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել Լուսինեի ոճը, ինչպես է նա հագուստ ընտրում, ինչպես է կազմվածքը պահպանում։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

–Տիկին Բադալյան, ԱԺ պատգամավոր դառնալուց հետո Ձեր զգեստապահարանը փոփոխությունների է ենթարկվել է կամ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։

-Գուցե շատ քաղաքական գործիչներ ստիպված են եղել ամբողջովին փոխել իրենց զգեստապահարանը, բայց ես վերջին մեկ տարում զգեստապահարանումս առանձնապես փոփոխություններ չեմ արել։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Բադալյան
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի, այնուհետև պատմության ուսուցչուհի, հետո ավագանու անդամ, իսկ այժմ պատգամավոր. իմ զգեստապահարանում տեղ են գտել բազմազան հագուստներ, որոնք կարող եմ կրել ինչպես ԱԺ–ում, լուրջ քաղաքական հանդիպումներին, այնպես էլ առօրյայում։

–Ի՞նչ եք կարծում` հագուստը կարող է ինչ–որ բան պատմել իր տիրոջ մասին։

– Հագուստն արտացոլում է մարդու ներաշխարհը։ Գույների ընտրությունը, հագուստի ոճը մատնում է, թե ով է այդ անձը, ինչ երաժշտություն է սիրում, ինչ ընկերական շրջապատ ու աշխարհընկալում ունի։ Ի հայտ են գալիս բնավորության մի շարք գծեր։

–Իսկ Դուք համագործակցո՞ւմ եք հագուստի դիզայներների հետ։

–Հագուստի դիզայներների հետ աշխատելու մի քանի փորձ ունեցել եմ, երբ որպես հաղորդավարուհի մի քանի կարևոր միջոցառումներ պետք է վարեի։

Наира Зограбян на интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի...». անկեղծ զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

Այժմ դիզայներների հետ չեմ համագործակցում։ Ունեմ իմ ոճը և շատ լավ գիտեմ, թե որտեղ ինչ պետք է հագնել։ Հագուստս ինքնուրույն եմ ընտրում, երբեմն լավ է ստացվում, երբեմն ոչ այնքան, և դրա պատճառը ամենևին էլ երևակայության պակասը չէ, այլ ֆինանսական հնարավորությունը։ Երբեմն չես կարող քեզ թույլ տալ գնել այն ամենը, ինչ սիրտդ է ուզում։ Ոճ կերտելը ևս պահանջում է մեծ ռեսուրսներ։

–Հաճա՞խ եք պատրաստի հագուստ գնում, տիկին Բադալյան:

-Ոչ շատ հաճախ, քանի որ տարիներ շարունակ կազմվածքս չի փոփոխվում (ժպտում է), իսկ հագուստներս շատանում են։ Ի դեպ, մեծ դժվարությամբ եմ հագուստ գնում։ Եթե անգամ ինչ-որ բան հավանում եմ, օրեր են պահանջվում, մինչև հասկանում եմ, որ կարող եմ ինձ դա թույլ տալ։ Ես պետք է հագուստը հավանեմ, այն պետք է «կանչի» ինձ։ Առհասարակ հայ կանայք իրենց վրա միշտ խնայում են։

– Իսկ հագուստի ապրանքանիշն ու գինը ձեզ համար նշանակություն ունե՞ն:

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավոր, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Պատգամավոր, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը

-Բացարձակ նշանակություն չունեն և երբեք չեն ունեցել։ Անկախ նրանից, թե ինչ եմ հագնում, միշտ էլ ուշադրության կենտրոնում եմ։ Եթե բրենդը կամ հագուստի գինը մարդուն պետք է տա ինքնավստահությունը, դա ևս խոսում է մարդու ներաշխարհի մասին։ Եթե քեզ սազում է հագուստը, բրեդը և գինը կապ չունեն, դու միևնույն է կարժանանաս բազմաթիվ հաճոյախոսությունների։

–Ո՞ր գույներն են գերակշռում ձեր զգեստապահարանում։

–Հագուստի գույների ընտրությունը կախված է իմ տրամադրությունից, բայց իմ զգեստապահարանում միշտ կա Կոկո Շանելի ասած «փոքրիկ սև զգեստը»։ Սիրում եմ նաև կարմիր գույնի հագուստ։ Ասում են՝ այն ինձ շատ է սազում։ Սիրում եմ նաև սպիտակ գույնը։ Կան գույներ, որոնց նախկինում չէի խիզախում մոտենալ, օրինակ` դեղինը, կանաչը: Առհասարակ չկան գույներ, որոնք ես չեմ սիրում կամ այդ գույնի հագուստ չեմ հագնի, ուղղակի պետք է այն ինձ սազի։

Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

– Պատրա՞ստ եք կտրուկ ոճային փոփոխությունների դիմել, օրինակ՝ փոխել մազերի գույնը կամ կտրվածքը։

–Մազերիս հետ կտրուկ փոփոխություն արել եմ, երբ հողագույնը ներկեցի սևի։ Դպրոցական տարիքում երազում էի ազատվել այդ «անգույն» մազերից։ Հիշում եմ՝ 90–ականներին իմ սանրվածքը կարճ էր, իսկ մազերիս գույնը՝ բաց։ Այն ժամանակ ես ոգեշնչվեցի Մադոննայի «Frozen» երգից և կտրուկ փոխեցի մազերիս բաց գույնը։ Հասկացա, որ բնությունն իմ դեպքում փոքր-ինչ սխալվել է։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Բադալյանի կոշիկները
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Լուսինե Բադալյանի կոշիկները

Իսկ հագուստի առումով կտրուկ ոճային փոփոխություն եմ համարում ջինսերից անցումը դասական ոճին, քանի որ կար ժամանակ, որ իմ զգեստապահարանում միայն ջինսից հագուստ էր։ Իմ ոճային փոփոխության գլխավոր մեղավորը եղել է ամուսինս, որին մինչ օրս խնդրում եմ ինձ համար հագուստ չգնել, որովհետև այդպիսի հագուստ կարելի է գտնել բարձր նորաձևության ցուցադրություններին, իսկ ես ավելի հասարակ եմ սիրում։ Իհարկե այս առումով ամուսինս շատ համառ է, նա դեռ պայքարում է, որ ես օրերից մի օր սկսեմ այդ ոճով հանդես գալ։

–Աքսեսուարների հարցում նախասիրություններ ունե՞ք։

-Սիրում եմ նուրբ աքսեսուարներ։ Առանց շրթներկի և ականջօղերի ինձ չեմ պատկերացնում։ Միշտ նախանձում եմ այն կանանց, որոնք առանց շրթներկի իրենց լավ են զգում։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Բադալյանի զարդերը
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Լուսինե Բադալյանի զարդերը

Ժամանակին շատ էի սիրում կրել բերետ գլխարկներ։ Մտերիմներս, երբ վերադառնում էին տարբեր երկրներից ինձ ուրախացնելու համար այդ գլխարկներից էին բերում։ Վերջերս զգեստապահարանս դասավորելիս նկատեցի գույնզգույն գլխարկներս, բայց քանի որ ԱԺ-ում գլխարկ չեմ կրի, ափսոսանքով թողեցի դարակում։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Բադալյանի զարդերը
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Լուսինե Բադալյանի զարդերը

–Հետաքրիր է` օրվա մեջ որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր արտաքինին։

-10-15 րոպե, ոչ ավելի։ Չնայած, որ իմ դիմահարդարումը, վարսահարդարումը և մատնահարդարումն ինքս եմ անում։ Ես միշտ կարծել եմ, որ հասուն կինն իր վրա շատ ժամանակ պետք է ծախսի, որ ոտքից գլուխ խնամված լինի, բայց ինչպես ընկերուհիներս են նշում, բնությունն իմ հանդեպ շռայլ է գտնվել, որից ես երես եմ առնում։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավոր, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Պատգամավոր, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը

Գիտակցում եմ, որ կա մի տարիք, երբ խնամքն ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի ունեցածդ գոնե պահպանես։ Իրենց շատ խնամող կանայք գուցե զայրանան, բայց ես մինչ օրս դիմահարդարումս լվացվելով եմ դեմքիցս մաքրում։ Այժմ գոնե սովորել եմ դրանից հետո դեմքիս խնամքի կրեմ քսել։

–Նախանձելի կազմվածք ունեք, հետաքրքիր է` ինչպե՞ս եք պահպանում այն։

–Կար ժամանակ, որ սոցցանցերով ինձ անընդհատ հարցնում էին իմ մարզիչի անունը (ծիծաղում է)։ Ամուսնուս պատմեցի, ասաց` դե իմ կամ տղաներիցդ մեկի անունը գրի, այնքան ենք քեզ վազեցնում, ինչ վատ մարզիչ ենք։ Այս տարիներին ոչինչ չեմ արել կազմվածքս պահպանելու համար, քանի որ բնույթով շատ ալարկոտ եմ։ Դիետաների չեմ հետևել, որովհետև ես շատ սիրում եմ ուտել, հատկապես` յուղոտ ուտեստներ, սիրում եմ քաղցրեղեն, մի խոսքով այն ամենն ինչ գիրացնում է։

Королева Елизавета II у часовни Святого Георгия в Виндзоре после посещения службы Royal Maundy - Sputnik Արմենիա
Եղիսաբեթ II–ը հրաժարվել է բնական մորթուց

Այժմ, քանի որ ԱԺ–ում աշխատանքը նստակյաց է, ես գիտակցում եմ, որ դա չի կարող չանդրադառնալ իմ առողջության և կազմվածքի վրա։ Մի քանի ամիս է ինչ հաջող մարզվում եմ, շաբաթական 3 անգամ հաճախում եմ մարզասրահ։ Բոլորը գիտեն, որ ժամը 20–ին ես անհասանելի եմ, կա՛մ մարզումների եմ, կա՛մ իտալերենի դասընթացի։ Աշխարհն էլ շուռ գա, ես դրանք բաց չեմ թողնում։

–Հասցնո՞ւմ եք տնային գործերով զբաղվել կամ խոհանոցում պատրաստել։

–Իհարկե հասցնում եմ, այլ տարբերակ չկա, չնայած որ այդ հասցնելը հաճախ իմ քնի և հանգստի հաշվին է։ Տան մաքրության հարցում երբեք չեմ դիմում ուրիշի օգնությանը։ Սկսած պատուհանները մաքրելուց, վերջացրած աղբը թափելուց՝ անում եմ ես։

–Ես երջանիկ եմ, որովհետև...

–Որովհետև ես ուզում եմ երջանիկ լինել։ Ամեն ինչ մարդ ինքն է որոշում։ Մարդն է որոշում՝ լինել երջանիկ, թե սպասել, որ քեզ անընդհատ պետք է խղճան։

Նշենք, որ Լուսինե Բադալյանն ԱԺ-ում ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցությունը:

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավոր, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ - Sputnik Արմենիա
Պատգամավոր, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը
Լրահոս
0