Անժելա Սարաֆյան

Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը

232
(Թարմացված է 10:00 25.12.2019)
Համացանցը ողողված է հոդվածներով, որոնցում նշվում է, որ Ամանորը պետք է անպայման դիմավորել այնպիսի գույներով, որոնք «հոգեհարազատ» են Սպիտակ մետաղական առնետին։ Բայց դա աստղաբանների կարծիքն է։ Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին նորաձևության բլոգերները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

2020թ–ի խորհրդանիշը Սպիտակ մետաղական առնետն է։ Ուստի, աստղագուշակները խորհուրդ են տալիս Ամանորին նախապատվությունը տալ սպիտակի և մոխրագույնի երանգներին` մարմնագույնին, կրեմագույնին, դարչնամոխրագույնին և այլն։

Խորհրդանիշ–կենդանու «մետաղականությունը» շատ տեղին համընկել է 2019/20 «Աշուն–ձմեռ» սեզոնի հիմնական նորաձևության հետ, չէ որ պետք է նախապատվություն տալ  հենց մետաղական կտորներին։ Նորաձև են սպիտակը և դեղին ոսկին, արծաթը, մի խոսքով այն ամենը, ինչը փայլում է և շողշողում։

Ինչ վերաբերում է ձևվածքին, ապա պետք է հաշվի առնել, որ Առնետը չի սիրում ավելորդություններ, նշանակում է` պետք է ընտրել երեկոյան դասական զգեստ, որը կօգնի ստեղծել նուրբ և կանացի կերպար։

Սա համառոտ 2020–ի միտումների և խորհրդանիշի «նախասիրությունների» մասին։ Իսկ ահա նորաձևության փիլիսոփայության մասինSputnik Արմենիայի թղթակիցը զրուցեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանի հետ։

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

«Չնայած տարբեր միտումներին` մերօրյա նորաձևությունն առաջին հերթին միտված է անձի ինքնադրսևորմանը և սեփական ոճի որոնմանը։ Ուստի, կարծում եմ`  Նոր տարին պետք է դիմավորել այնպիսի հագուստով, որի մեջ մենք մեզ հարմարավետ կզգանք», – ասաց նա։

Ինչ վերաբերում է բազմազան փայլերին, ապա, Մարիաննայի կարծիքով, պետք է հաշվի առնել, որ միտումներն ամեն դեպքում ստեղծվում են Արևմուտքում, այսինքն` արևմտյան կանանց համար, որոնք առօրյա կյանքում որպես կանոն նախընտրում են բավական անշուք հագուստ։

Ի՞նչ Նոր տարվա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերի վերջին. արորդիներն ուրիշ տոն են նշում

«Ուստի տարվա գլխավոր երեկույթի ժամանակ նրանք ուզում են հնարավորինս շատ փայլել ու շողալ։ Բայց մենք` հայերս, առանց այդ էլ շողում ենք ամբողջ տարին», – ժպիտով նշում է բլոգերը։

Մարիաննան կարծում է, որ այսպես կարելի է հագնվել, եթե իրավիճակը թույլ է տալիս։ Սակայն եթե հայուհիների մեծամասնությունը տանը` ընտանիքի և մտերիմների հետ միասին պետք է բարձրացնի շամպայնով լի գավաթները, ապա փայլերը և գլիտերներն ավելի լավ է մի կողմ թողնել։ Կարելի է նախընտրել բնական դիմահարդարում և փափուկ տնային հագուստ, առավել ևս, որ տեղի խանութները բավական լայն տեսականի են առաջարկում։

Եթե դեկտեմբերի 31–ին նախատեսվում է նրբաճաշակ երեկույթ կամ նորաձև խնջույք, ապա այդ դեպքում պարտադիր չէ սահմանափակվել դժգույն երանգներով, երկար զգեստով կամ  լայն կիսաշրջազգեստով։

Առաջին հերթին, պետք չէ մոռանալ հին ու բարի դասականի մասին. սև զգեստ, թեկուզ ոչ այդքան փոքր` հետաքրքիր դետալով։ Այդ դեպքում կարելի է շեշտը դնել դիմահարդարման վրա` ընդգծել աչքերը կամ օգտագործել կարմիր շրթներկ։

«Դա այն կերպարն է, որի դեպքում չես սխալվի», – նշեց բլոգերը։

Երկրորդ, նրա խոսքով, արդեն մի քանի սեզոն շատ արդի է սպիտակը, ուստի ամբողջովին կաթնագույն, բաց դարչնագույն կամ այվորիով (փղոսկրի գույնով) կերպարը խիստ նորաձև կդիտվի։

Ինչպե՞ս Ամանորին ճիշտ նվեր ընտրել. պատասխանում են ՀՀ քաղաքացիները

Զարդերը` մինիմալիստականից մինչև շատ խոշոր, շարունակում են նորաձև մնալ։ Գլխավորը` ճիշտ համադրելն է։ Դիմահարդարման մեջ շարունակում են գերիշխել բնական երանգները։

Մարիաննան կոչ է անում չսահմանափակվել ընտրության մեջ, բայց, միաժամանակ, հավատարիմ մնալ սեփական անձին, որպեսզի նորաձևության զոհ չդառնաք։ Ինչպիսի կերպար էլ որ ընտրեք, այն պետք է ներդաշնակ լինի Ձեր ներաշխարհի հետ։ Միայն այդ դեպքում այն ամբողջական կլինի։

232
թեգերը:
համացանց, Աստղագուշական տեսություն, նորաձևություն, Ամանոր, Կին, Հայաստան
թեմա:
Նոր տարի (71)
Ըստ թեմայի
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Ամանորյա տոները մեկնարկեցին. Երևանում վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ.
Մանդարինի մեծածախ շուկա, կամ ինչպես են վրացին ու իրանցին Հայաստան բերում Ամանորի բույրը
Կորոնավիրուս

1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

128
(Թարմացված է 10:52 27.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1476–ով և դարձել 132346։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 մարդ (-648), կատարվել է 502607 թեստավորում (+3656), առողջացել են վարակվածներից 105149-ը (+2094)։ Գրանցվել է մահվան 2090 (+22) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8–ով և դարձել 527։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

128
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հատվածներում

63
(Թարմացված է 09:30 27.11.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 55 շենք 2-րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00 Այգեստան 9 փողոց 23 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր, Պուշկին փ. 46, 48 շենքեր, Աղայան փ. 7 շենք, Կորյուն փ. 7 շենք, Չարենցի փ. 40 շենք, Բուզանդի փ. 91, 107 շենքեր, Ամիրյան փ. 18, 18/3 շենքեր, Սարյան փ. 33 35 շենքեր, Պարոնյան փ. 2, 8, 10 շենքեր, Պարոնյան 3 փակուղի, Մաշտոցի պող. 16 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրկաի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1փ․ 1/7 հանրակացարան, Ներքին Շենգավիթ 6, 14․ 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ, Գազալցակայան, “Արարատ մսամթերք” ՍՊԸ, “Էրեբունի” օդանավակայան, Մամիկոնյանց փ. 54/1, 56 շենքեր, Լեփսիուսի փ. 6 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 17/1, 47/1 շենքեր, Շիրվանզադե փ. 4, 4/1, 4/2, 6 շենքեր, Գյուլբենկյան փ. 31, 33 շենքեր, Սոսեի փողոցի սեփական տներ և հարակից չո բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11։00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով և Տեղեր գյուղեր,

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

Կոտայքի մարզում`

10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան և Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր և Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Նոր Պտղնի, 4-րդ միկրոշրջանի տարածքներ մասնակի,

Շիրակի մարզում՝

13:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Արևիկ, Այգաբաց գյուղեր և Ախուրյան գյուղ մասնակի:

13:00-16:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Նահապետավան և Հառիչ գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

63
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Երևան
Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник

Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ է. ինչ իրավիճակ է հիմա այդ տարածքում

0
(Թարմացված է 12:05 27.11.2020)
Տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում ու ապրում է հանքի շնորհիվ ու մտավախություն ունեն, որ աշխատանքից զրկվելու դեպքում ապրուստի այլ միջոց չեն ունենա:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Դեպի Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհն այսօր առավոտից փակ է: Այս մասին Սոթքից հաղորդում է Spunik Արմենիայի թղթակիցը: Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ևս թույլ չեն տվել հասնել հանքավայր: Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու դեպի հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության ավտոմեքենաներ ու աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
© Sputnik
Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհ

Ոսկու հանքավայրի աշխատակիցներին տրվել են հատուկ թույլտվություններ՝ պահակետերով անցնելու համար:

Գեղարքունիքի խոշորացված Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիային պատմել է, որ գիշերը Սթոքում խաղաղ է անցել:

«Գիշերը շատ խաղաղ է եղել, ոչ մի գործողություն չի արվել, ոչ մի հրաձգություն չի եղել»,-ասել է գյուղապետը՝ մեկնաբանելով մամուլում առկա լուրերը, թե Սոթքում գիշերը պայթյունի ձայներ են լսվել:

Ավետյանի խոսքով` այս հարցը պետք է որոշվի կառավարության մակարդակով: «Սպասում ենք, տեսնենք մեր հարցն ինչ է լինում»,- ասաց նա: Իսկ մինչ այդ հանքն այսօր, իր տեղեկություններով նորմալ աշխատում է։

Այսօր առավոտյան ոսկու հանք աշխատանքի գնացողները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, որ իրենց գիշերվա հերթափոխին նախապես ասվել էր, որ անցած գիշերն աշխատանքի չգնան, բայց այսօր ցերեկվա հերթափոխին արդեն կանչել են աշխատելու:

Работник рудника у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
© Sputnik
Սոթքի աշխատակից

«Ես երեկ գիշերը պիտի հերթափոխի լինեի, բայց մեր տղերքը զանգեցին, աsեցին՝ էլ չգաս, թուրքերը եկել են, մտել հանք, ասում են մերն 1 էս տարածքը: Ասեցին՝ եկել են, հիմա այստեղ են, 80 հոգուց ավել մարդիկ են»,- ասաց Սոթքի բնակիչ, հանքավայրի աշխատակից Գրիգոր Արզումանյանը:

Նա նաև նշեց, որ այսօր գիշերն ինքը դարձյալ հերթափոխի է ու հիմա զանգի է սպասում` հասկանալու համար՝ գնալու է աշխատանքի, թե ոչ:

Աշխատակիցների ու գյուղի բնակչների խոսքով` ադրբեջանցիներն երեկ անցնել են Քարվաճառում տեղադրված դարպասը, անցել ավտոճանապարհի ոլորաններով ու անարգել հասել հանքավայրի տարածք:

Работник рудника у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
© Sputnik / Aram Nersesyan
Սոթքի աշխատակից

«Ադրբեջանցիներն եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են այդ դարպասը, անցել են մեր տարածք: Հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքը իրենց տիրապետության տակ է»,- ասաց Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է:

Նրա խոսքով` տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում ու ապրում է հանքի շնորհիվ ու մտավախություն ունեն, որ աշխատանքից զրկվելու դեպքում ապրուստի այլ միջոց չեն ունենա:

Սոթքում հանդիպած հովիվն էլ վստահեցնում է, որ անկախ իրավիճակից, իրենք շարունակելու են ապրել իրենց գյուղում ու չեն պատրաստվում հեռանալ հայրենի հողից:

Sputnik Արմենիայի թղթակիցը հանքավայրի ու տեղի բնակչության հետ զրույցներից եզրակացնում է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ գյուղում զբաղված են իրենց առօրյա գործերով:

0
թեգերը:
Ադրբեջան, բնակիչ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր