Կիևյան կամուրջ. արխիվային լուսանկար

Կիևյան կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում մահացել է

49
(Թարմացված է 15:12 24.12.2019)
Շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 65–ամյա տղամարդ, որը  նետվել էր Կիևյան կամրջից։

Կոտայքում կանխվել է 27–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. տեսանյութ

Sputnik  Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 23–ին։

Տղամարդը նետվել  է կամրջից, և դա ինչ-որ մեկը տեսել ու ահազանգել է շտապօգնություն։

Հրազդանի կիրճից շտապօգնության մեքենայով անգիտակից վիճակում հոսպիտալացվելուց մոտ մեկ ժամ անց տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Երևանում վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մահացել է. նա Հնդկաստանի քաղաքացի էր

Իրավապահները փորձում են պարզել դեպքի դրդապատճառները։

49
թեգերը:
Հայաստան, հիվանդանոց, Մահ, տղամարդ, Կիևյան կամուրջ, ինքնասպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2633)
Ըստ թեմայի
Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում
Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել
Ինքնասպանություն Երևանում. տղամարդը կախվել է գազատար խողովակից
Շիրակում երկու անչափահաս երեխաների 27-ամյա մայրը ինքնասպան է եղել
Երեխա

Մասիսի բնակչուհին 1–ամյա որդուն 500 000 դրամով վաճառել է. հարուցվել է քրգործ

106
(Թարմացված է 19:25 14.08.2020)
Մեկ տարեկան տղայի գնորդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նրա ազգանունով նոր ծննդյան վկայական։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Դատախազությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է բացահայտվել. հարուցվել է քրեական գործ։

«Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: Իրականացված աշխատանքի արդյունքում այս տարվա մայիսի 13-ին Մասիսի բնակչուհին հաղորդում է տվել, որ իր որդուն 500 000  դրամ  դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսիններին։ Վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300 000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է` նշված կինը 2019թ. ապրիլին ծննդաբերել է տղա երեխա: Վերջինս Երևանի բնակիչ հանդիսացող ամուսինների հետ նախապես համաձայնության գալով իր մեկամյա որդուն 500 000 դրամի դիմաց նրանց վաճառելու շուրջ՝ 2020թ. մայիսի 5-ին գնացել է Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին։ Այնտեղ գնորդը  ճանաչել է երեխայի հայրությունը և ստացել է վերջինիս ազգանունով երեխայի՝ նոր ծննդյան պետական վկայականը։

Օրեր անց գնորդ ամուսիները հարազատների հետ գնացել են երեխայի կենսաբանական մոր տուն, որտեղ երեխայի առքի համար նախատեսված պայմանավորված 500 000 դրամից վճարել են 200 000 դրամ  գումար, մնացած մասը՝ 300 000 դրամը, պայմանավորվել են վճարել հետագայում։ Նրանք երեխային տարել են իրենց հետ, իսկ հաջորդ ամիսներին վճարել ևս 50 000 դրամ։

Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի լիարժեք հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին նորածնի վաճառքի դեպքեր էին գրանցվել Արարատի մարզում։ Ավելին` հուլիսի 29-ին զարհուրելի դեպք էր տեղի ունեցել Երևանում. կինը ծննդաբերել է, հետո երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել աղբարկղը։

106
թեգերը:
Մասիս, Քրեական գործ, ՀՀ դատախազություն, վաճառք, երեխա
Ըստ թեմայի
Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ
Ոստիկանները երեխայի վաճառքի դեպք են բացահայտել
Ավտոբուս, արխիվային լուսանկար

Ժամանակավոր կասեցվել է մի շարք երթուղայինների գործունեությունը

58
Երթուղայինների աշխատանքները վերահսկելու համար ստուգայցերի ժամանակ պարզվել է, որ մի շարք երթուղայիններ երթևեկել են գերբեռնված։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր կասեցվել են մի շարք երթուղայինների գործունեությունը` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։

«Օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն։ Դրանք պարբերաբար երթևեկել են գերբեռնված»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, շարունակվել է ուժեղացված վերահսկողություն իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է եկամուտի պակասը

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

58
թեգերը:
պարետ, ուղևոր, վարորդ, երթուղային, երթուղի, Երևան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երթուղայինների վարորդներն աջակցություն են պահանջում. ինչ են ասում քաղաքապետարանից
Երևանում միկրոավտոբուսային երթուղիներից ևս մեկի սպասարկումը կդադարեցվի
Բողոքի ակցիա Երևանում. երթուղայինների վարորդները չգիտեն՝ ինչպես տունը պահեն
Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

0
(Թարմացված է 23:19 14.08.2020)
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

0
թեգերը:
Ընտրություններ, Արևմուտք, Մինսկ, Բողոքի ակցիա, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ