Սոնա Հակոբյան

Ամանորի համար տոնական հագուստ ենք ընտրում. խորհուրդներ է տալիս դիզայներ Սոնա Հակոբյանը

190
(Թարմացված է 21:11 23.12.2019)
Հայերը հունվարյան առաջին օրերը ժամ առ ժամ են ծրագրում. պետք է հասցնեն գնալ բոլոր բարեկամների ու ընկերների տներ։ Հատկապես կանանց միշտ նույն հարցն է հուզում` ի՞նչ հագնել։ Դիզայներ Սոնա Հակոբյանը գիտի` ինչ է պետք անել հետաքրքիր ու գեղեցիկ տեսք ունենալու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Նոր տասնամյակը պետք է դիմավորել նրբաճաշակ հագուստով։ Տարբերակները մի քանիսն են, բայց ամենաօպտիմալը դասականն է` ժամանակակից մեկնաբանությամբ։ Հիմնական գունապնակի, ժամանակակից նախշերի ու անսովոր ֆիգուրների հետ խաղն արդեն քանի սեզոն է` չի իջնում նորաձևության համաշխարհային բեմերից։

Soncess ապրանքանիշի հիմնադիր Սոնա Հակոբյանի խոսքով` այս տոների ընթացքում արժե փորձարկումներ անել։ Մետաքս, բուրդ, բամբակ. ինչպես ուզում եք, խառնեք գործվածքները և, միևնույնն է, չեք սխալվի։ Իսկ ամենահամարձակներին դիզայներները խորհուրդ են տալիս այդ ամենը լրացնել անսովոր աքսեսուարներով։ Ձեռնոցի տեսքով գոտի՞։ Հիանալի ընտրություն է։ Գլխարկներն էլ տեղին կլինեն։ Հաշվի առնելով այն փաստը, որ օդերևութաբանները +20 ջերմաստիճան են խոստանում, կարելի է նաև թեթև տարբերակների մասին մտածել։ Խոսելով գույների մասին` Հակոբյանը շեշտում է դասականը. «Լավ է այն ամենը, ինչը միշտ նորաձև է ու սազում է բոլորին»։ Դիզայները կարծում է, որ պարտադիր գույներն են մարմնագույնը, սևն ու մոխրագույնը։

Մանդարինի մեծածախ շուկա, կամ ինչպես են վրացին ու իրանցին Հայաստան բերում Ամանորի բույրը

Sputnik Արմենիան իր ընթերցողներին է ներկայացնում տոնական հագուստի երեք տարբերակ, որոնք հենց ինքը` դիզայները, սիրով կհագներ ընկերների ու բարեկամների տուն գնալիս։ Բոլորը պարզ ու հասարակ են, բայց անսպասելի տարրեր ունեն, ու հենց դրանց շնորհիվ դուք կտարբերվեք մյուսներից։ Ներկայացված հագուստը կարելի է ձեռք բերել Սարյան 2/28 հասցեում գտնվող Cocos Island խանութում։

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

190
թեգերը:
հագուստ, Ամանոր, նորաձևություն, Հայաստան
թեմա:
Նոր տարի (71)
Ըստ թեմայի
Երբ և որ փողոցները փակ կլինեն Երևանում. պատրաստվում ենք Ամանորին
Ամանորի սեղանները կարող են մնալ առանց բանանի. որքանով է անվտանգ Հայաստան ներկրվողը
Երևանյան մետրոն Ամանորին անակնկալ կմատուցի
Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ.
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

12
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

12
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

22
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

22
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին