Մետրո, արխիվային լուսանկար

Երևանը փրկվում է խցանումներից. ինչպես ընդլայնել մետրոն և բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները

385
(Թարմացված է 09:36 24.12.2019)
Նույնիսկ Երևանի մետրոյի գործող կարճ երթուղու դեպքում ուղևորները աստիճանաբար շատանում են։ Պատճառներից մեկը մայրաքաղաքում ավելացող խցանումներն են։ Մեքենաների քանակը անընդհատ աճում է, երթևեկությունը` դանդաղում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանի մետրոյի շինարարությունն ընդհատվեց ԽՍՀՄ–ի փլուզմամբ, բայց երևանցիները երբեք չեն մոռացել նոր կայարանների մասին, իսկ վերջին տարիներին ավելի հաճախ են հիշում այդ մասին։ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նվազագույն ծախսերով կարելի է երկու նոր կայարան կառուցել։ Այժմ ընթանում է այդ կայարանների էսքիզների քննարկումը։

И.о. директора ереванского метрополитена Геворг Аветисян
© Sputnik / Nana Martirosyan
Գևորգ Ավետիսյան, մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

Աջափնյակ

Մինչև 1991թ–ի վերջին ամիսները Երևանում «Աջափնյակ» նոր կայարան կառուցելու աշխատանքները շարունակվում էին։ Այդ ժամանակ հասցրել էին «Բարեկամության» կայարանից դեպի Հրազդան գետ թունել կառուցել, իսկ մյուս հատվածում` Աջափնյակում, ոչ լայնածավալ աշխատանքներ կատարել։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ամեն ինչ կանգ առավ։

Որտե՞ղ կկառուցվի մետրոյի նոր կայարանը. Երևանի փոխքաղաքապետի պատասխանը զարմացրել է

Վերջերս քաղաքապետարանը քննարկման է ներկայացրել կայարանի էսքիզը։ Որպեսզի ստիպված չլինեն փորել գետի մյուս ափի ժայռոտ հիմքը, ուզում են կամուրջ կառուցել։ Նախատեսվում է կայարանը կառուցել հենց կամրջի վրա։ Այդ կամրջից Աջափնյակի ուղղությամբ կբարձրանա շարժասանդուղքը։ Կայարանը նախատեսվում է կառուցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու գտնվող տարածքում, որտեղ ստիպված չեն լինի շինարարության համար ծառեր հատել։

Тоннели Ереванского метро в ущелье реки Раздан
Հրազդան գետի հարևանությամբ կառուցվելիք կայանի թունելը

Նախագծով հետաքրքրվել է մասնավոր ընկերությունը, որն ուզում է կայարանի մոտ խոշոր առևտրի կենտրոն կառուցել և պատրաստ է ներդրում անել կայարանի շինարարության գործում։

Թեև նոր ենթակառուցվածքի շինարարությունից առաջ պետք է հոգ տանել Հրազդան գետի 530 մետրանոց թունելի մասին։ Պետք է օդափոխության համակարգ տեղադրել և ենթակառուցվածքների ամրապնդման աշխատանքներ կատարել։ Հետո հերթը կհասնի երկաթբետոնե խողովակներին ու էլեկտրական մալուխներին։

Փեթակ–Սուրմալու

Երևանի նախկին ալրաղացի գործարանի մոտակայքում (քաղաքի հնաբնակներին այդ վայրը հայտնի է «Գորվետկա» անվանումով) մետրոյի ուղիները վերգետնյա են («Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում)։ Մետրոն այստեղ կամրջի վրա հատվում է բանուկ փողոցներից մեկի հետ։ Հիմա քննարկվում է այնտեղ կանգառային հարթակ կառուցելու հնարավորությունը։ Հարևանությամբ գտնվում են «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի խոշոր կենտրոնները (մի ժամանակ դրանց փոխարեն խոշոր գործարաններ էին, հիմա բոլորը մոռացել են այդ մասին)։

Ереванское метро
© Sputnik / Aram Nersesyan ,
Մետրոյի վերգետնյա երթուղի

Նոր կայարանի համար հենակետեր կտեղադրվեն փողոցից քիչ այն կողմ, ուստի չեն խանգարի երթևեկությանը։ Նոր կայարանի (կամ հարթակի) ազդեցությունը զգալի կլինի. այն թույլ կտա բեռնաթափել քաղաքի կենտրոնի առավել բանուկ հատվածներից մեկը։

«Երբ քաղաքապետարանում էսքիզը հաստատվի, այդ ժամանակ կսկսեն կազմել նախագիծը` գնահատելով արժեքը և կազմելով ժամկետները», – հաղորդեց Ավետիսյանը։

Մետրոյի ուղևորները կշատանան

Մետրոյի նոր կայարանների շինարարության դեպքում ուղևորների թիվը սրընթաց կաճի։ Այլ կերպ ասած` եթե նույն Աջափնյակում մետրո հայտնվի, ապա նոր ուղևորներ էլ կլինեն ոչ միայն Աջափնյակից, այլ նաև «Երրորդ մասից», երկաթուղային կայարանի շրջակայքից, քաղաքի կենտրոնից, Կիևյան փողոցից, Կոմիտասի պողոտայի սկզբից, այսինքն` այն բոլոր հատվածներից, որտեղով անցնում է մետրոն։

Երևանյան մետրոն Ամանորին անակնկալ կմատուցի

Բայց նույնիսկ գործող երթուղու դեպքում ուղևորներն աստիճանաբար շատանում են։ Պատճառներից մեկը մայրաքաղաքում աճող խցանումներն են։ Մեքենաները քաղաքում օրեցօր ավելանում են, իսկ երթևեկությունը` դանդաղում։ Այնպես որ ավելի հարմար է երկու կանգառ քայլել և մետրո նստել, քան մեքենայով դանդաղ առաջանալ ծանրաբեռնված փողոցում։

Пассажиры в вагоне ереванского метрополитена
© Sputnik / Nana Martirosyan
Ուղևորները Երևանի մետրոյում

Այժմ մետրոյի մի ծայրից մյուսը` «Բարեկամությունից» մինչև «Գարեգին Նժդեհ» հասնելու համար պահանջվում է 18,5 րոպե։ Ցերեկը կամ երեկոյան այդ ճանապարհը մեքենայով հատելու համար լավագույն դեպքում կպահանջվի 40 րոպե։

Ինչպես նշեց Ավետիսյանը, դա, անշուշտ, ազդում է ուղևորահոսքի վրա։ 2018թ–ին մետրոպոլիտենի ուղևորների թիվը 2,5 միլիոնով շատ է եղել, քան 2017թ–ին, իսկ այս տարի դեկտեմբերի 1–ի դրությամբ` ևս 1,2 միլիոնով շատ է։

«Հիմա մենք օրական 70-75 հազար ուղևոր ենք տեղափոխում` նախկին 45-50 հազարի փոխարեն», – նշեց նա։

Պիկ ժամերին մետրոյում սկսել են հայտնվել ԽՍՀՄ–ի փլուզումից հետո մոռացված 3 վագոններ, մի բան, որը չէր եղել 90-ականներից ի վեր։ Իսկ 2020թ–ին Հայաստանի կառավարությունը որոշել է մետրոյին 4 մլրդ դրամ լրացուցիչ սուբսիդիա հատկացնել։ Նախատեսված է նաև վագոնային պարկն ավելացնել։ Եվրոպական ներդրումային բանկի ծրագրով կշարունակվի դրենաժային թունելի վերանորոգումը, որը ստորգետնյա ջրերը կտանի Հրազդան գետ։

Այստեղ չեն ծխում

Երևանի մետրոպոլիտենը ուշ են սկսել կառուցել։ Ուստի ԽՍՀՄ–ի տարածքում այն մեծությամբ առաջիններից չէ, փոխարենը ամենամաքուրներից է, և դա արդեն երազանք չէ, այլ փաստ։

«Զգուշացեք, դռները փակվում են». երևանյան մետրոն մեքենավարի աչքերով. լուսանկարներ

«Մի քանի տարի առաջ մեր մետրոպոլիտենը Նյու Յորքում միջազգային պարգև է ստացել` որպես ամենամաքուր կայարաններից մեկը։ Այստեղ աղբ չկա, բացի դրանից մեզ մոտ չեն ծխում», – նշեց Ավետիսյանը։

Ереванское метро
© Sputnik / Aram Nersesyan ,
Երևանի մետրո

90–ականներին մետրոյի ուղևորները չափազանց շատ էին. յուրաքանչյուր գնացք մտնում և դուրս էին գալիս ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր մարդիկ։ Բայց այդ ժամանակ այլ տրանսպորտ պարզապես չկար։ Հուսանք` տարիներ անց նույնքան ուղևոր կօգտվի մետրոյի հին և նոր կայարաններից։

385
թեգերը:
ուղևոր, խցանում, ավտոմեքենա, մետրո, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի մետրոն կաշխատի պլաստիկ քարտերով ու բջջային հավելվածներով
«Դեկտեմբերին ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի». Մարության
Ջեռուցման բացառիկ մեթոդները Հայաստանում. ինչպես էին 90–ականներին ջերմություն հայթայթում
Երեխա

Մասիսի բնակչուհին 1–ամյա որդուն 500 000 դրամով վաճառել է. հարուցվել է քրգործ

118
(Թարմացված է 19:25 14.08.2020)
Մեկ տարեկան տղայի գնորդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նրա ազգանունով նոր ծննդյան վկայական։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Դատախազությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է բացահայտվել. հարուցվել է քրեական գործ։

«Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: Իրականացված աշխատանքի արդյունքում այս տարվա մայիսի 13-ին Մասիսի բնակչուհին հաղորդում է տվել, որ իր որդուն 500 000  դրամ  դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսիններին։ Վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300 000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է` նշված կինը 2019թ. ապրիլին ծննդաբերել է տղա երեխա: Վերջինս Երևանի բնակիչ հանդիսացող ամուսինների հետ նախապես համաձայնության գալով իր մեկամյա որդուն 500 000 դրամի դիմաց նրանց վաճառելու շուրջ՝ 2020թ. մայիսի 5-ին գնացել է Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին։ Այնտեղ գնորդը  ճանաչել է երեխայի հայրությունը և ստացել է վերջինիս ազգանունով երեխայի՝ նոր ծննդյան պետական վկայականը։

Օրեր անց գնորդ ամուսիները հարազատների հետ գնացել են երեխայի կենսաբանական մոր տուն, որտեղ երեխայի առքի համար նախատեսված պայմանավորված 500 000 դրամից վճարել են 200 000 դրամ  գումար, մնացած մասը՝ 300 000 դրամը, պայմանավորվել են վճարել հետագայում։ Նրանք երեխային տարել են իրենց հետ, իսկ հաջորդ ամիսներին վճարել ևս 50 000 դրամ։

Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի լիարժեք հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին նորածնի վաճառքի դեպքեր էին գրանցվել Արարատի մարզում։ Ավելին` հուլիսի 29-ին զարհուրելի դեպք էր տեղի ունեցել Երևանում. կինը ծննդաբերել է, հետո երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել աղբարկղը։

118
թեգերը:
Մասիս, Քրեական գործ, ՀՀ դատախազություն, վաճառք, երեխա
Ըստ թեմայի
Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ
Ոստիկանները երեխայի վաճառքի դեպք են բացահայտել
Ավտոբուս, արխիվային լուսանկար

Ժամանակավոր կասեցվել է մի շարք երթուղայինների գործունեությունը

60
Երթուղայինների աշխատանքները վերահսկելու համար ստուգայցերի ժամանակ պարզվել է, որ մի շարք երթուղայիններ երթևեկել են գերբեռնված։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր կասեցվել են մի շարք երթուղայինների գործունեությունը` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։

«Օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն։ Դրանք պարբերաբար երթևեկել են գերբեռնված»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, շարունակվել է ուժեղացված վերահսկողություն իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է եկամուտի պակասը

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

60
թեգերը:
պարետ, ուղևոր, վարորդ, երթուղային, երթուղի, Երևան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երթուղայինների վարորդներն աջակցություն են պահանջում. ինչ են ասում քաղաքապետարանից
Երևանում միկրոավտոբուսային երթուղիներից ևս մեկի սպասարկումը կդադարեցվի
Բողոքի ակցիա Երևանում. երթուղայինների վարորդները չգիտեն՝ ինչպես տունը պահեն
Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է