Տոլմայի պատրաստում

«Հայե՛ր, դուք ձեր տոլմայի մեջ ի՞նչ եք ավելացնում, հոգի՞». ռեստորանային սպորտի ստեղծող

161
(Թարմացված է 19:30 22.12.2019)
Իսրայելցի Ալեքս Ռոբինովիչը Երևան է ժամանել Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի բացման կապակցությամբ։ Նա վստահեցնում է՝ հայկական պանրից ու մսից համեղ ոչինչ չի կերել։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Եթե որոնողական համակարգով փնտրեք Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ ու այդ սպորտի ստեղծող Ալեքս Ռաբինովիչի անունը, կթվա, թե նույն անուն ազգանունով տասնյակ մարդիկ կան։ Մի Ռաբինովիչը նվագել է «Ալեքս» ռոք խմբում, մյուսը Միջազգային վարկանիշների կենտրոնի նախագահն է, մյուսը պրոֆեսիոնալ հոկեյով է զբաղվում։ Այդքան Ալեքս Ռաբինովիչների մեջ կարելի է մոլորվել։ Բայց էլ ավելի տարօրինակ է թվում, երբ հասկանում ես, որ այդ ամենը նույն մարդու մասին է։

-Ինչպե՞ս եք այդ ամենը հասցնում։ Ու ինչի՞ համար»,  - շփոթված հարցնում եմ ես։

-Պետք է մի բան անեի, չէ՞, - ժպտալով պատասխանում է Ռաբինովիչը։

-Հա, բայց մի բան։ Այդքան արա՞գ եք ամեն ինչից ձանձրանում։

- Գիտեք, իմ լավ ընկեր Հայկ Չիլինգարյանը մի անգամ մի միտք է արտահայտեց, որի հետ լիովին համաձայն եմ։ Նրա խոսքով՝ հայերն ու հրեաները նույն հիվանդությունն ունեն․ մենք անընդհատ ինչ-որ բանով զբաղված ենք, ինչ-որ բան ենք սարքում, ինչ-որ բանի շուրջ մտածում ենք։ Ինչի՞ համար։ Պատճառն այն է, որ մեզ միշտ կոտորել են, ճնշել են, սպանել են։ Ու եթե կանգ առնենք, համազգային ընկճախտի մեջ կընկնենք։

Ձկնապուր Բրեժնևին և պաղպաղակ Պուտինին. Կրեմլի խոհարարի համար լավաշն ամենաօգտակար հացն է

Ալեքս Ռաբինովիչը չորրորդ անգամ է Հայաստանում։ Այս անգամ նա Երևան է եկել Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի բացման կապակցությամբ։ Ռաբինովիչը դա ստեղծել է հոկեյի նմանությամբ։ Մրցում են շեֆ խոհարարից, մատուցողից ու սոմելյեից կազմված թիմեր։ Շեֆը եփում է, մատուցողը մատուցում է, իսկ սոմելյեն գինին է բացում ու ապացուցում է դրա թրենդայնությունը։

Президент Всемирной федерации ресторанного спорта Алекс Рабинович
© Sputnik / Andranik Ghazaryan
Ալեքս Ռաբինովիչը

Այս ամենը դատում է պրոֆեսիոնալ ժյուրին։ Աշխարհի ավելի քան քսան երկրներում ռեստորանային սպորտի ֆեդերացիաներ են բացվել։ Հայաստանում ֆեդերացիայի նախագահ է դարձել քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանը, փոխնախագահն է շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը։ 

«Ռեստորանային սպորտը հրեական մարզաձև է համարվում, բայց ես, անկեղծ ասած, այն հայ-հրեական եմ համարում։ «Հրեական խոհանոց» հասկացություն չկա։ Մենք 40 տարի շրջել են անապատներով, խոհարարությամբ զբաղվելու ժամանակ չկար։ Իսկ հայերը իրենց տեղում նստած ստեղծագործում էին», - ասում է Ռաբինովիչը։

Նա վստահեցնում է, որ հայկական խոհանոցն աշխարհի ամենահամեղն է, այն աստվածային է։ Ռաբինովիչը տարվա մեջ ավելի քան 70 ուղևորություն է ունենում, այնպես որ նա համտեսել է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցների ուտեստները։

«Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, պանիրը «հայկական» չեն անվանում։ Բայց թող վրացիները լսեն, որ հայկական պանիրը շատ ավելի լավն է։ Իսկ տոլման հրաշք է։ Վրաստանո՛ւմ էլ, Ադրբեջանո՛ւմ էլ տոլմա կերել եմ․այն չէ։ Հայե՛ր, դուք ձեր տոլմայի մեջ ի՞նչ եք ավելացնում։ Երևի՝ հոգի», - ժպտում է Ռաբինովիչը։

Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ

Ալեքս Ռաբինովիչի այցն ու Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի բացումը սկիզբ կդնի Հայաստանում անցկացվող «ռեստորանային մրցումներին»։ 2020 թվականի հունվարին Հայաստանի բոլոր մարզերում շեֆ խոհարարները, մատուցողներն ու սոմելյեները մրցելու են լավագույն մասնագետների կոչման համար։ Հաղթող թիմը ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կստանա։  Առաջնությունը կանցկացվի 2020 թվականին մայիսի 15-ից 17-ը Բուլղարիայում։ Սա արդեն ռեստորանային սպորտի աշխարհի երրորդ առաջնություն  է։

161
թեգերը:
Ռեստորան, Տոլմա, հրեա, խոհարար, խոհանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես փաթաթեմ տոլման, կամ դուրս վռնդեք իմ հյուրերին․զվարճալի դեպքեր փրկարարների Ամանորից
Հայ խոհարարները վճռական են տրամադրված. աշխարհը նորովի կփորձի հայկական տոլման
Հայկական տոլման հիացրել է կորեացի լուսանկարչին, իսկ ֆրանսիացուն հիշեցրել է մանկությունը
Պաշտպանության նախարարն ընդունել է Սասուն Միքայելյանին և ԵԿՄ ներկայացուցիչներին։

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ

107
(Թարմացված է 22:31 19.01.2021)
Քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Արցախում ոտքերի ու մեջքի հատվածում բեկորային վիրավորումներ է ստացել հոկտեմբերի 19–ին։ Նրան վիրահատել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում («Մուրացան» հոսպիտալ)։

ՀՀ պաշտպանության նախարարը նոր խորհրդական ունի

107
Ըստ թեմայի
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է ՀՀ ԶՈւ մի քանի պաշտոնաթող գնդապետների
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան
Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նոր պաշտոն ունի
Արման Թաթոյան

Դա ընդունելի մոտեցում չէ. Թաթոյանը՝ գերիների թիվը չհրապարակելու պատճառաբանության մասին

73
(Թարմացված է 22:20 19.01.2021)
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված: 

«Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, հրապարակայնորեն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ»,-նշված է գրառման մեջ։

Թաթոյանը շեշտել է, որ պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ ու հավելել, որ ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ:

Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

73
թեգերը:
Ադրբեջան, գերի, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Ինչու չլուծվեց գերիների հարցը. իրավապաշտպանը մատնանշել է խանգարող հանգամանքները և սխալները
Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը
Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել
Գարիկ Մարտիրոսյան

«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում

0
(Թարմացված է 23:26 19.01.2021)
Նշենք, որ շոումենը ժյուրի է «Մասկա» հաղորդումում և չի կարող ազդեցություն ունենալ գլխավոր հովանավորի ընտրության վրա։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Մասկա» շոուի ժամանակ խուսափել է գովազդել ադրբեջանական թեյը։ Սա նկատել է լրագրող և հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և դրա մասին գրառում արել իր Telegram ալիքում։

Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել

«Հաղորդման գլխավոր հովանավորն է «Ազերչայը»: Ժյուրին գնահատում է մրցույթի մասնակիցներին և խմում «Ազերչայի» լոգոտիպով բաժակներից: Աչքի է զարնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ չի խմում, կամ բաժակը դնում է սեղանին այնպես, որպեսզի «Ազերչայ» մակագրությունը չերևա: Ուշագրավ պատմություն է, իհարկե. Գարիկը հայ է, իսկ հովանավորը` ադրբեջանցի։ Հաշվի առնելով հակամարտությունը` հակառակ պահվածքը, հավանաբար, շատ հարցեր կառաջացներ», – գրել է Սոբչակը։

Գարիկ Մարտիրոսյանը դեռևս չի մեկնաբանել դիպվածը։

«Ազերչայը» 2020-ի մարտից «Մասկա» հաղորդման հովանավորն է։

Նշենք, որ շոումենը ժյուրի է «Մասկա» հաղորդումում և չի կարող ազդեցություն ունենալ գլխավոր հովանավորի ընտրության վրա։

0
թեգերը:
Ադրբեջան, Քսենյա Սոբչակ, Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել