00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ռուսաստանի մանկատանը հայտնված երեխան փոխեց հայ աղջկա կյանքը

© Photo : provided by Елена АкобянЕлена Акобян
Елена Акобян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ Ելենա Հակոբյանը գտել է երջանիկ լինելու իր բանաձևը. նա օգնում է հայ փոքրիկներին լինել երջանիկ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. 2007թ.–ին ռուսաստանաբնակ Ելենա Հակոբյանը լսում է, որ Մոսկվայի մանկատներից մեկում հայ երեխա կա. այդ օրը Ելենայի կյանքում վճռորոշ դեր է ունենում։ Ելենան սկսում է զբաղվել այդ աղջնակի հարցով, քանի որ միտքը, թե ինչպես կարող էր հայ երեխան հայտնվել մանկատանը, նրան հանգիստ չի տալիս։

Героиня проекта «Ты не один» Люсия Багманян - Sputnik Արմենիա
«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

«Հենց այդ պահից սկսած` բարեգործությամբ սկսեցի զբաղվել։ Մանկատանը ինձ շատ դժվարությամբ «մոտ թողեցին» աղջնակին, քանի որ նրա հարազատը չէի։ Երեխան  առողջական խնդիրներ ուներ և նախ հենց դրանով էլ զբաղվեցի` աղջիկը հիվանդանոց տեղափոխվեց։ Հետո որոշեցի երեխայի որդեգրման համար ընտանիք փնտրել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ–ի Մոսկվայի թիմի՝ «Спеши к добру» («Շտապիր բարի գործ անել») բարեգործական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը։

«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան

Հիվանդանոցում շփման արդյունքում Ելենան ու փոքրիկը կապվում են իրար, երեխան անգամ սկսում է նրան «մայրիկ» անվանել, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցից Ելենային հայտնում են, որ մի ընտանիք ուզում է երեխային որդեգրել։ Ելենան ստիպված է լինում բաժանվել աղջնակից ու սկսում է զբաղվել խնդիրներ ունեցող այլ երեխաներին օգնելով։

2010–ին Ելենան և նրա ընկերները որոշում են հասարակական կազմակերպություն բացել ու դրա միջոցով համակարգել բարեգործական աշխատանքները։ Հայաստանում բացվում է «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ–ն, իսկ Ռուսաստանում հիմնվում է դրա մասնաճյուղը`«Спеши к добру» («Շտապիր բարի գործ անել»)։ Նրանք օգնում են ինչպես առողջական խնդիրներ ունեցող, այնպես էլ մանկատան երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին։ Ավելին, ամեն տարեվերջի հայկական մի քանի գյուղերի երեխաների համար ամբողջ թիմը նվիրատվությունների շնորհիվ Ձմեռ պապ է դառնում և երեխաների` Ձմեռ պապից ուզած նվերները փոխանցում նրանց։

«Բարեգործության մեջ կարևոր է, որ դու դա անես ոչ թե քեզ գովելու, այլ բարի գործ անելու համար։ Անասելի երջանկություն է, երբ գիտակցում ես` մեկին հնարավորություն ես տվել առողջ ու երջանիկ լինելու։ Երջանկություն է մարդկանց ժպիտները տեսնելը, նրանց ժպիտ պարգևելը։ Թե ինչ միջոցով կտեսնեմ մարդկանց ժպիտը` կարևոր չէ. կարող եմ բազմաթիվ պատեր կոտրել, կարևորը արդյունքն է` մարդկանց ժպիտը»,–ասում է Ելենան։

Բարեգործություն, սակայն, մենակ իրականացնել չես կարող. տարիների ընթացքում Ելենային ու նրա ընկերներին են միացել շուրջ 100 կամավորներ, որոնք տարիներ շարունակ առանց աշխատավարձի արել են ամեն ինչ, որպեսզի երեխաների երազանքներն իրականանան։

ՀՀ Գիշերօթիկ հաստատություներում եվ պետական մանկատններում ապրող երեխաների թիվը - Sputnik Արմենիա
Քանի երեխա կա Հայաստանի գիշերօթիկներում ու մանկատներում

Ի դեպ, հայ երեխաներին օգնելու համար գումար են տրամադրում ինչպես Ռուսաստանում ապրող հայերը, այնպես էլ ռուսները, ուկրաինացիները, տաջիկները։ Ելենան նշում է, որ իրենց համար ոչ թե կարևոր է` ով ինչքան գումար փոխանցեց, այլ հենց մասնակցությունը, քանի որ 100 ռուբլին 100 անգամ ավել է ոչինչ չտալուց։

Նրանք գրավել էին հրապարակը. Ձմեռ պապիկների բարեգործական վազքարշավի լավագույն կադրերը

Բարեգործությամբ զբաղվող մեծ թիմը, սակայն, չունի տարածք, որտեղ պետք է կուտակի ողջ տարվա ընթացքում հավաքված նվերները։ Ելենան նշում է, որ մի վայրից մյուսն են տեղափոխվում անընդհատ, և մշտական հասցե ունենալն  անհրաժեշտություն է դարձել։

Այսօր Ելենան ընկերների հետ այցելել է Վարդենիսի 5 գյուղ` երեխաների`  Ձմեռ պապիկին ուղարկած ցանկությունները կատարելու։

Լրահոս
0