«Արարատցեմենտ» գործարան, արխիվային լուսանկար

Սայլը տեղից շարժվեց, մնաց` տեղ հասնի. «Արարատցեմենտում» ոգևորված չեն նոր նախագծով

269
(Թարմացված է 22:06 21.12.2019)
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր օրինագիծ է մշակել, որով փորձում է փրկել ցեմենտի տեղական արտադրությունը։ Արտադրողներին ներկայացրած նախագիծը հուսադրել, բայց չի ոգևորել։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Կառավարությունը հերթական անգամ վերանայում է ցեմենտի ու ցեմենտի հումքի` կլինկերի վրա կիրառվող տուրքերի չափերը։

Հայաստանյան արտադրողներն այս նորությանն արդեն տեղյակ են ու հուսով, որ այն որոշակի դրական արդյունքի կհանգեցնի, բայց սա էլ վերջնական լուծում չէ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում  նման տեսակետ հայտնեց Հայաստանի ցեմենտի արդյունաբերության խոշոր ներկայացուցիչ «Արարատցեմենտ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Բարսեղյանը։

«Մեր հաշվարկներով, այն ինչ հիմա առաջարկվում է, դա էլ է քիչ։ Մենք մեր հաշվարկներն, իհարկե, էկոնոմիկայի նախարարությանը կներկայացնենք ու կփորձենք սրա մասին զրուցել»,– ասաց Բարսեղյանը։

Արտադրողի հաշվարկով` հայաստանյան ցեմենտի շուկայում ներկրողների ու արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար պետությունը պետք է ներկրվող հումքի համար 1 տոննայի դիմաց 30 000 դրամ տուրք կիրառի։

Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նոր նախագծով, կլինկերի համար առաջարկվում է 10 000, ցեմենտի համար` 18 000 դրամ տուրք։

Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար

Համեմատության համար նշենք, որ ներկայում կլինկերն ընդհանրապես ազատված է տուրքից, իսկ 2019թ–ի հուլիսից ցեմենտի 1 տոննայի դիմաց գործում է 14 000 դրամ տուրք։

«Արարատցեմենտի» կոմերցիոն տնօրենի խոսքով` այս փոփոխության արդյունքում հայաստանյան խոշոր արտադրողներն այս տարի արդեն զգալի կորուստներ են կրել։

«Արտադրությունն ամբողջությամբ կոլապսի է ենթարկվել, որովհետև սա վերջ ի վերջո ծանր արդյունաբերություն է, մեծ արտադրություն է, ունենք մասնագետներ, որոնց պետք է պահենք»,– ասաց Բարսեղյանը։

Պետական տուրքի մասին օրենքի նախորդ փոփոխությունից հետո, Արման Բարսեղյանի խոսքով, Իրանից ներկրումների ծավալը շեշտակի աճեց։ Բանն այն է, որ Իրանում գազը Հայաստանից անհամեմատ էժան է, բացի այդ, Իրանը սուբսիդավորում է իր արտահանողների տրանսպորտային ծախսերը։

Պաշտոնական տվյալներով` այս տարվա միայն առաջին եռամսյակում Իրանից ցեմենտի ու կլիպների ներկրումներն աճել են 300 տոկոսով։

Օրենքի քննարկման ժամանակ կառավարության ու ԱԺ մեծամասնության հիմնավորում–կանխատեսումները, թե տուրքի կիրառումը կբերի շուկայում ցեմենտի գների ու շինարարության արժեքի նվազման, Արման Բարսեղյանի մեկնաբանությամբ չիրականացան։ Փոխարենը` ներկրողները գերշահույթ ստացան։

Հրազդանի ցեմենտի գործարանը տուն է ուղարկել աշխատակիցների ավելի քան 50 տոկոսին

«Մենք կլինկեր չենք ներկրել ընդհանրապես։ Ներկրողները հիմնականում փոքր արտադրամասերն են, որոնք նոր են ձևավորվել` այս ֆոնի վրա։ Քանի որ օրենքի բաց կա, և դրա շնորհիվ հնարավոր է էժան հումք ներկրել, ձևավորվել են մեկ–երկու փոքր արտադրամասեր, որոն քաղում են կիսաֆաբրիկատն ու ցեմենտ ստանում։ Հայաստանում ցեմենտի ամբողջական ցիկլով արտադրություն իրականացնում ենք միայն մենք ու «Հրազդանցեմենտը»։ Մնացած փոքր ձեռնարկությունները ցեմենտ են արտադրում Իրանից ներկրված հումքից»,– ասաց նա։

Արման Բարսեղյանը հիշեցնում է, որ օրենքի նախորդ փոփոխությունից առաջ էլ իրենք իրենց հաշվարկներն էին ներկայացրել Էկոնոմիայի նախարարություն` խնդրելով տուրք սահմանել Իրանից ներկրվող կլինկերի նկատմամբ։ Բայց իրենց չլսեցին։

Այսօր, թեև ուշացումով, բայց կառավարությունը փորձում է ուղղել նախորդ օրինագծում թույլ տված սխալը։

«Սայլը, կարծես տեղից շարժվում է, մնում է, որ տեղ հասնի»,– այդ նախաձեռնությունն այսպես է բնորոշում  Արարատցեմենտի» կոմերցիոն տնօրենը։

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Պետական տուրքի մասին օրենքում ցեմենտի ու կլինկերի նկատմամբ տուրքի նոր դրույքաչափեր կիրառելու նախագիծ է ներկայացրել։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այն ուղղված է տեղական արտադրությունը վերջնական կործանումից փրկելուն ու տեղական արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն։

Նախարարության հաշվարկով` տեղական ցեմենտի ինքնարժեքը կազմում է`«Արարատցեմենտ» գործարանում կազմում է  36 200 դրամ, «Հրազդանցեմենտում»` 39 500 դրամ։

Մինչդեռ, Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը շուրջ 18 000 դրամ է, իսկ Իրանից ներկրված կլինկերից ՀՀ–ում արտադրված ցեմենտի ինքնարժեքը` 26 000 դրամ։

Ցեմենտի թեման մոտենում է ավարտին. ԲՀԿ–ն իշխանությանը մեղադրում է վատագույն սցենարի համար

Հիշեցնենք` 2019թ–ի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ցեմենտի 1 տոննայի նկատմամբ 14 000 դրամ պետական տուրք սահմանելու մասին կառավարության առաջարկած նախագիծը։ Օրինագծի քննարկումն ու ընդունում ուղեկցվեց ընդդիմության սուր քննադատություններով ու արտադրող ընկերությունների բողոքի ակցիաներով։ Բայց կես տարի առաջ իշխանությունն անդրդվելի էր։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ այդ պարագայում իրենք ստիպված կլինեն փակել տրավերտինից կլինկերի ստացման արտադրամասը, որտեղ շուրջ 1500 մարդ է աշխատում։

269
թեգերը:
ցեմենտ, օրինագիծ, նախագիծ, Հայաստան
Ըստ թեմայի
Մելքումյան. «Կլինկերի վրա ևս պետք է պետական տուրք դրվի»
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Ինչ ճանապարհներով և ինչքան վնաս է հասցվել պետությանը Հյուսիս-հարավի շինարարության ժամանակ
Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

31
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

31
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

30
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

30
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

0
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

0
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ