Արխիվային լուսանկար

«Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավոր Սամվել Ուզունյանը կձերբակալվի

161
(Թարմացված է 16:39 21.12.2019)
ԲԴԽ-ն բավարարել է «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք։ Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Ս. Ու.-ն, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»,– գրում է նա:

Աբրահամյանը նաև հավելել է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս Սամվել Ուզունյանին ՀՔԾ վարույթում իրականացվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու համար։

Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով, որ դեկտեմբերի 20-ին, քննելով դատախազի պաշտոնակատարի միջնորդությունները, որոշել է բավարարել դրանք։ 

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն է, հայտնի է 1999թ.–ի «Հոկտեմբերի 27-ի»  գործով, եղել է քննող դատավորը։

161
թեգերը:
Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Կաշառք, Դատավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը
Ավետիսյան. «Կարևոր է, թե ինչ ծախսերով ղազախական բենզինը կհասնի Հայաստան»
Քոչարյանը կմնա կալանքի տակ. պաշտպանների բողոքը մերժվեց
150 հազարով` ընդդեմ քրեական ենթամշակույթի. ինչու գաղութներում աշխատել չեն ուզում
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

2
(Թարմացված է 16:53 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։

Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

2
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

30
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

30
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ