Հարսանիք, արխիվային լուսանկար

Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները

2201
(Թարմացված է 18:38 01.01.2020)
Տարիների ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել ու վերացել, այդ թվում` օժիտ տալու ավանդույթը, բայց հատկապես պատվախնդիր գյումրեցիների համար աղջիկ երեխայի ծնվելու ավետիսի հետ ծնողները մտածել են օժիտի մասին: Օժիտն աղջկա ընտանիքի բարքը, վարքը, պատիվն ու թասիբն է եղել:

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Կենցաղային իրերից մինչև անշարժ գույք ու ոսկեղեն. նյութական արժեք լինելուց բացի, օժիտը նաև հոգևոր հսկայական էներգիա է մեկ տնից մյուսը փոխանցել:

Հայաստանի բոլոր գավառներում էլ օժիտն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել։ Հատկապես Շիրակի մարզում այն անչափ շատ են կարևորել: Հետաքրքրական է, որ օժիտը ոչ թե ամուսնությանը նախորդող ամսին են գնել, այլ հենց օրորոցից աղջկա բաժինն ու «ղսմաթն» են հավաքել, և, ինչպես ասացվածքն է ասում, «Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան:

«Տարազով ներկայանալը պարտադիր չէ».Գոհար Հարությունյանը` սկանդալի մասին. տեսանյութ

Հնում օժիտը կազմել են ըստ դասակարգման` ներքնաշորերից մինչև բաղնիքի բոխչա ու անշարժ գույք։ Օժիտի համար նախատեսված ամեն ինչ ձեռք են բերել Գյումրիում (Ալեքսանդրապոլում) գործող հատուկ խանութից, որը պատկանել է 19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանից Ալեքսանդրապոլ տեղափոխված Նիկողայոս Դրամփյանին։

Здание приданого
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Здание приданого

«Օժիտը պետք է ունենար ներքնաշորերի բաժին՝ անպայման հելյունագործ ներքնաշորերով, վրան` սիրո խորհրդանիշ արու և էգ աղավնիներ, որոնք պարտադիր աղջիկն ինքը պետք է ասեղնագործեր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էթնոհոգեբան Կարինե Սահակյանը:

Օժիտի վերմակները ևս աղջիկն ինքն էր կարում, իսկ եթե չէր կարողանում, ապա դա անպայման բախտավոր ու երջանիկ ընտանիք ունեցող կնոջն էին հանձնարարում:

«Միայն բախտավոր կանանց էին հրավիրում կարելու։ Կարելու ժամանակ էլ վերմակի վրա անպայման կոնֆետ կամ չամիչ  էին լցնում՝  քաղցր կյանք ունենալու համար»,-պատմեց էթնոհոգեբանը:

Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել

Շիրակի տարածաշրջանը հատուկ «օժիտ կարողներ» է ունեցել: Գյումրիում օժիտ պատրաստելու համբավ է ունեցել Նանիկը, որը նաև գեղեցիկ, եվրոպականին ոչնչով չզիջող գլխարկներ է պատրաստել։ Եղել են նաև օժիտի գոգնոց կարողներ:

«Ո՛չ մի շապիկ, ո՛չ մի օժիտի պարագա հենց այնպես չի պատրաստվել, բոլորը որդեծնությանն ու պտղաբերության խորհուրդ են ունեցել, ու բոլորի վրա էլ պտղաբերության խորհրդանիշներ հացահատիկ, ծառեր, նուռ են ասեղնագործել»,- ասաց հոգեբանը:

Карине Саакян
© Photo : provided by Karine Sahakyan
Կարինե Սահակյան, էթնոհոգեբան

Օժիտի մեջ նաև բաղնիքի պարագաներ էին լինում, ընդ որում` ոչ միայն հարսնացուի, այլ նաև փեսացուի համար: «Բաղնիքի բոխչայի» կամ «քաշանի բոխչայի» մեջ հարսանեկան պարագաներ՝ նախապես պատրաստած նալիկներ, խալաթ, չեփչիկ, փեշտմալ և այլ իրեր են դրել:

«Օժիտ կապողները» գորգի մասին ևս չեն մոռացել: Օժիտի բաղկացուցիչ մաս էին նաև պտղաբերության  խորհրդանիշ համարվող հասկեր պատկերող գոտիներն ու տիկնիկը: Տիկնիկը ևս հետաքրքիր խորհուրդ է ունեցել. նեղության կամ նեղվածության ժամանակ հարսը «տիկնիկի հետ պետք է խոսեր», իր բոլոր հոգսերն ու դարդերը տիկնիկին պատմեր ու ընտանիքից իր «նեղվածությունը դուրս չհաներ»: Տիկնիկը «զրուցակցի դերից» բացի, նաև ապագա զավակի խորհուրդ է ունեցել:

Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն

Ավանդաբար նաև օժիտի ցուցադրման արարողակարգ է եղել. հարսանիքից մեկ շաբաթ առաջ օժիտը գեղեցիկ փաթեթավորված ու առանձին բաժիններով նախ ցուցադրվել է աղջկա տանը` նրա հարազատների ներկայությամբ: «Օժիտ նայողները» իրենց հետ պարտադիր նվեր են տարել։

Թե ինչ «օժիտ է իր հետ բերել նորահարսը», փեսայի հարազատ կանայք հարսանիքից հետո են սկսել քննարկել, որոնք հարսանիքը դեռ չավարտված հավաքվել են հարսի սենյակում, որտեղ ևս ցուցադրվել է հարսի օժիտը։ «Հատուկ ծիսական արարողակարգ օժիտի ցուցադրությունից հետո շաբաթներ, երբեմն նույնիսկ ամիսներ շարունակ խոսում էին, թե ում աղջիկն ինչ կամ ինչքան օժիտ է տարել: Օժիտից բացի, աղջիկը նաև նվերներ էր տանում այն ընտանիքի բոլոր անդամներին, որտեղ հարս էր գնում»,- նշեց էթնոհոգեբանը։

Ճիշտ նկատեցիք` օժիտի տեսականին նաև սահմանված որոշակի քանակ է ունեցել։ Օժիտի պարագաներից յուրաքանչյուրից նվազագույնը 6 կամ 12-ական էին գնում, հարուստները՝ ավելի մեծ քանակով:

Նիկողայոս Դրամփյանը, օրինակ, երբ 1897 թ-ին իր աղջկան ամուսնացրել է այն ժամանակվա առաջին ընտրովի քաղաքապետ Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանի հետ, որպես օժիտ դստերը տվել է այն շենքը, որտեղից հիմնականում նորահարսների համար օժիտի պարագաներ են գնել:

Մի խոսքով` լավ օժիտ տանող հարսներին միշտ էլ գովաբանել են, իսկ նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել «հավուր պատշաճի» օժիտ տանել` տարիներով «մերժվել են»: Հայտնի ասացվածքն էլ լավ հնարավորություններ ունեցողների օգտին էր խոսում. «Աղջկա օժիտը դռան վրա կախված զանգակ է՝ ներս մտնիս կզնգա, դուրս գաս կզնգա»:

Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել հայկական ավանդական հարսանիք

Հիմա ժամանակները փոխվել են` ամիսներով օժիտ հավաքելու փոխարեն աղջկա ծնողները մտնում են կահույքի խանութ, հարսի ու փեսայի սենյակի համար անհրաժեշտ կահույք, առաջին անհրաժեշտության որոշ իրեր, նաև ոսկեղեն են գնում, ու վերջ։ Հաճախ էլ ամուսնացող աղջիկները, որոնք օժիտ չեն տանում, կատակում են` ես կէրտամ, ըդիկ հերիք է, ըդորից էլ մեծ օժիտ»։

2201
թեգերը:
օժիտ, երեխա, աղջիկ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր.100–ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը
Գլուխլվայից մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները
Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ
Նազենի Հովհաննիսյանն ասել է` ինչ պետք է անի «իրեն հարգող հայ աղջիկը», որ «բախտը բացվի»
Աղմուկ–աղաղակով լցված տունը. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

7
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

7
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել. ևս երկուսը մահացել են այլ պատճառներով

52
(Թարմացված է 11:20 26.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում արդեն 948 մարդ է մահացել այս հիվանդությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 1 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 429-ով ու հասել 49072-ի:

Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

52
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները