00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

© Sputnik / Janna PoghosyanСюзанна Патваканян, мать "пропавшего" из роддома ребенка
Сюзанна Патваканян, мать пропавшего из роддома ребенка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին բոլորն են խոսում Ռազմիկ Աբրահամյանի մասին։ Հանրապետական ծննդատան տնօրենին մեղադրանք է առաջադրվել անօրինական որդեգրման և երեխաներին փոխելու մեղադրանքով։ Բայց 34–ամյա Սյուզաննան արդեն 19 տարի է` ամեն օր հիշում է նրան. 2000թ–ին ստիպեցին հրաժարվել աղջկանից։

Ժաննա Պողոսյան

Երիտասարդ, գեղեցիկ կնոջ դեմքը ծամածռվում է։ Նրա հետ կատարվածը 19 տարվա պատմություն ունի, բայց վերքը դեռ շարունակում է արյունահոսել։

«Յուրաքանչյուր կանաչաչյա աղջիկ կարող է լինել իմ Ստելլան։ Ես բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը։ Ես աշխատանքի եմ անցել գեղեցկության սրահում. այնտեղ մեծ է նրան հանդիպելու հավանականությունը», – պատմում է կինը։

Սյուզաննա Պատվականյանը 34 տարեկան է։ 2000թ–ին 15–ամյա Սյուզաննան հղիացել է 21–ամյա ընկերոջից։ Տղային անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար քրեական պատասխանատվությունից փրկելու համար սիրահարների ծնողները սկսել են «հուսալի» գինեկոլոգ փնտրել։ Նրանց տարբեր կողմերից խորհուրդ են տվել դիմել Ռազմիկ Աբրահամյանին` Հանրապետական ծննդատան տնօրենին։

Размик Абраамян  - Sputnik Արմենիա
Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է

«Ասացին` նա փող է սիրում, նրա հետ հեշտ է պայմանավորվելը։ Ես հղիության վեցերորդ ամսում էի, երբ մենք դիմեցինք նրան։ Նա ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի, երեխային կգրանցեն քրոջս անունով, որը 18 տարեկան էր, խորհուրդ տվեց տնից դուրս չգալ, որպեսզի ոստիկանները չնկատեն։ Այդ ամենի դիմաց 500 դոլար պահանջեց», – հիշում է Սյուզաննան։

Սյուզաննան աղջիկ է ունեցել` Ստելլան, քաշը` 1800 գրամ։ Մայրը երեխային միայն մի ակնթարթ է տեսել, հասցրել է միայն նկատել, որ իր նման կանաչ աչքեր ունի։ Սյուզաննայի խոսքով` իր սենյակ է մտել հիվանդանոցի մանկաբարձ–գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը և ասել, որ երեխան ծնվել է բարդություններով և առաջարկել է հրաժարվել նրանից։ Սյուզաննան մերժել է առաջարկը։

Սկանդալ Մոսկվայի ծննդատանը. ինչի համար են կալանավորել նախկին վարիչ Սարմոսյանին

Դրանից հետո բժիշկն ասել է, որ երեխայի հորը կհանձնի իրավապահներին։ Հետծննդաբերական վիճակում գտնվող աղջիկը գրել է, որ հրաժարվում է երեխայից, բայց չի ստորագրել։ Սակայն այլևս չի տեսել իր երեխային։ Երբ նրան դուրս են գրել, երեխան դեռ հիվանդանոցում բուժվել է` որպես վաղածին։ Այդ օրը Սյուզաննան երեխայի հորը և իր ընտանիքին  պատմել է բժիշկների «առաջարկի» մասին։ Մեկ օր անց, երբ հիվանդանոց է եկել, նրան պատասխանել են` քո երեխային մանկատուն ենք ուղարկել։

«Մինչև 2003թ–ը մենք փորձել ենք փոքրիկին մեր ուժերով գտնել. դիմել ենք մանկատներ, ՔԿԱԳ, մարզպետարան։ Չգիտեինք` երեխային վաճառել են, թե որդեգրել, դա տեղի է ունեցել ծննդատնից, թե մանկատնից (օրենքով արգելված է ծննդատնից նորածին որդեգրել), նա Հայաստանում է, թե արտասահմանում։ 2003թ–ին ես ասացի Ստելլայի հորը` գնա, ամուսնացիր, ընտանիք կազմիր, մի կործանիր կյանքդ։ Նա հիմա ամուսնացած է, երկու որդի ունի, բայց մենք մինչև հիմա ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Նա նյութապես օգնեց ինձ, երբ ես դատարան դիմեցի», – ասում է կինը։

Բայց ամեն ինչ ապարդյուն։ 2013թ–ին Սյուզաննան փորձել է հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի բժիշկներ Ռազմիկ Աբրահամյանի և Անդրանիկ Պողոսյանի դեմ։ Բայց գործը երկար ամիսների «պինգ պոնգից»` մի ատյանից մյուսը հանձնելուց հետո կասեցրել են «վաղեմության ժամկետը լրանալու» պատճառով։ Սյուզաննայի փաստաբան Մարատ Կոստանյանի (նա այս գործով արդեն չորրորդ փաստաբանն է) խոսքով` այն փաստը, որ դատարանը կասեցրել է գործը հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, այլ ոչ թե, օրինակ, ապացույցների բացակայության, անուղղակիորեն խոսում է հանցագործության փաստն ընդունելու մասին։

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ

«Մարզպետարանում հրաժարվում են որդեգրման մասին փաստաթղթեր տրամադրել։ Հնարավոր է, դրանք ընդհանրապես չկան։ Դատախազությունը ոչ մի հայց չի  ընդունում։ Դա տարօրինակ չէ. մինչև հիմա Գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետը Անդրանիկ  Պողոսյանի որդին է` Գրիգորի Պողոսյանը», – ասում է փաստաբանը։

Դեկտեմբերի 18–ին Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։

Դրանից հետո Սյուզաննայի մոտ հույս է ծնվել։ Աբրահամյանի հետ հանդիպումը կայացել է երեք ամիս առաջ։

«Ես գնացի Աբրահամյանի աշխատասենյակ և ասացի` Դուք արդեն տարիքով մարդ եք, շուտով կհանդիպեք Աստծուն, Ձեր հոգին ազատեք այդ մեղքից, ասեք` որտեղ է աղջիկս»։ Նա ասաց` ոչ մի տեղեկություն չունի, ոչնչով չի կարող օգնել», – պատմում է Պատվականյանը։

«Կան ընտանիքներ, որոնք ուզել են երեխա որդեգրել, բայց ասել են՝ երեխաներ չկան». Բաթոյան

Այս տարվա նոյեմբերին անօրինական որդեգրությունների և երեխաների վաճառքի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ ԱԱԾ–ն հայտարարեց մի շարք հանցագործություններ բացահայտելու մասին։ Դեկտեմբերին արդեն ձերբակալվեցին Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին Լիանա Կարապետյանը։ Նրանց սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Եթե նույնիսկ հանցագործություններն ապացուցվեն և չարագործներին պատժեն, դեռ փաստ չէ, որ Սյուզաննան կիմանա դստեր գտնվելու վայրի մասին։

«Անցած ամիս երազումս տեսա աղջկաս։ Նա ինձ ասաց` մամ, ես շատ մոտ եմ քեզ։ Ես զգում եմ, որ նա ապրում է Երևանում, քայլում է նույն փողոցներով, գնում է նույն խանութները, ինչ ես... Վստահ եմ, որ կգտնեմ նրան», – ասում է Պատվականյանը։

Բոլորը` հարազատներից մինչև քահանաներ ու հոգեբաններ, պնդել են, որ պետք է մոռանալ երեխային և նոր կյանք սկսել։ Բայց կինն այդպես էլ չի ամուսնացել և ուրիշ երեխա չի ունեցել։ Նա դեռ փնտրում է և սպասում...

Լրահոս
0