Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը կմնա կալանքի տակ. պաշտպանների բողոքը մերժվեց

125
(Թարմացված է 16:19 20.12.2019)
Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` սահմանված ժամկետներում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն` այսօր ընթացող դատական նիստի ժամանակ։

Դատարանն այսօր քննում էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։

«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` սահմանված ժամկետներում»,–ասաց դատավորը։

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր նիստին, քանի որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնումստացիոնար բուժում է ստանում։

Քոչարյան. «Սա ինձ հիշեցնում է էժանագին բեմականացում»

Հիշեցնենք` սեպտեմբերի 20–ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել նրա պաշտպանների` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Պլանավորած օպերացիա կամ «արջի ծառայություն». Քոչարյանի որդին մեկնաբանել է տեսանյութը

«Մարտի 1-ի» գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

125
թեգերը:
Լուսինե Աբգարյան, Դատավոր, Դատարան, Մեղադրանք, պաշտպան, բողոք, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել
«Ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք». Քոչարյանի խոսքն իրարանցում առաջացրեց դատարանում
Ընդդիմադիր դաշտն ակտիվանում է, բայց գործը չի հասնում տեխնոլոգիաների կիրառմանը. Հակոբյան
Առաջարկում ենք փոխել Քոչարյանի խափանման միջոցը. մշակույթի գործիչների հայտարարությունը