00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀԽ–ի դուռն ուրիշ է». Սաֆարյանը չի թաքցնում իր վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների նկատմամբ

CC BY-SA 3.0 / 23artashes / Styopa SafaryanСтепа Сафарян
Степа Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստյոպա Սաֆարյանը խոստովանել է իր բացասական վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ, բայց խոստացել է` Հանրային խորհրդի դուռը նրանց առաջ չի փակի։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնած Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ստիպված եղավ մեկնաբանել լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ իր վերաբերմունքն ու նրանց աշխատանքին խոչընդոտելու ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դեպքը։

Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պիպոյան. «Հանրային խորհուրդը հարկավոր է որպես ինստիտուտ՝ անկախ անձերից»

«Այո՛, ես բոյկոտել եմ որոշ լրատվամիջոցների աշխատանքը, ոչ թե արգելել, այլ բոյկոտել եմ ու թույլ չեմ տվել նրանց մտնել իմ անձնական տարածք»,– միջադեպի մասին լրագրողների հարցերին այս կերպ արձագանքեց Սաֆարյանը։

ՀԽ նորանշանակ նախագահը նաև բացահայտ հայտարարեց` այսուհետ ևս լրատվամիջոցների նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխելու։

«Իմ անձնական վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների կամ այդ լրատվամիջոցների ներքո հանդես եկող որոշ կազմակերպությունների նկատմամբ չի փոխվել և չի փոխվելու, կամ կփոխվի այն ժամանակ, երբ ես նրանց վարքագծում փոփոխություն նկատեմ»,– ասաց նա։

Չնայած դրան, Սաֆարյանը վստահեցրեց, որ իր համար անընդունելի լրատվամիջոցների ու լրագրողների մուտքը ՀԽ չի արգելելու, քանի որ ի տարբերություն նախկին միջադեպի, ՀԽ–ն իր անձնական տարածքը չէ։

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 29-ին Ստյոպա Սաֆարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում։

Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ

Քննարկման հրավերի մեջ հատուկ շեշտված էր, որ news.am–ի, hayeli.am–ի, 168.am–ի, yerevan today–ի, 7or.am–ի, livenews.am–ի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և «այլ քարոզչամիջոցների»  համար մուտքը փակ է, և որ այդ ԶԼՄ–ները ներկայացնող լրագրողներն ու տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։

Փաշինյանն առաջարկել է ՀԽ նախագահի պաշտոնում նշանակել Ստյոպա Սաֆարյանին

Այդուհանդերձ,նշված լրատվամիջոցները ներկայացել էին քննարկմանը, նրանց թույլ չէի տվել մտնել։ Երկու լրատվամիջոցի հաջողվել էր ճեղքել դիմադրությունը, մտնել քննարկման սենյակ ու հարց ուղղել Սաֆարյանին։ Ինստիտուտի ղեկավարը հրաժարվել էր պատասխանել հարցերին` հիմնավորելով, որ նրանց ԶԼՄ չի համարում և խնդրել էր լքել տարածքը` մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք ներխուժելու համար։

Սաֆարյանի հայտարարության` լրատվամիջոցներին վերաբերող պահը, բացասական արձագանքի արժանացավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ դաշտում։

Իսկ հանդիպումից դուրս հրավիրված լրագրողները դիմել են դատարան։

Լրահոս
0