Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ

57
(Թարմացված է 23:21 19.12.2019)
ՀԽ նորանշանակ նախագահը լրագրողներին պատմել է, թե ինչպես է ստացել այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը և ինչից հետո են իր ու Վազգեն Մանուկյանի հակասությունները հասել գագաթնակետին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը չի երազել այդ պաշտոնն ստանձնելու մասին, ոչ էլ այն ղեկավարելու նպատակ է ունեցել։ Այս մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Ուղղակի չեմ մերժել ՀՀ վարչապետի առաջարկությունը»,– ասաց Սաֆարյանը։

Նա պատմեց, որ 4-5 օր առաջ վարչապետի հետ հանդիպելու անակնկալ հրավեր է ստացել։ «Մինչև այդ պահը որևէ ձևով իմ մտքով չի անցել, որ սա այն կարգավիճակն է, որ ես կարող եմ զբաղեցնել իշխանության մեջ»,– նշեց Սաֆարյանը։

Նորանշանակ նախագահը նաև հայտնեց, որ իր ու նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հակասությունները գագաթնակետին են հասել Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունից հետո, որ ՀԽ–ի նպատակն է հանրությանը իշխանությունների դեմ տրամադրել։

Սաֆարյանը նշեց, որ այդ տեսակետը ՀԽ վերջին նիստում արտահայտել է ոչ միայն Վազգեն Մանուկյանը, այլև ՀԽ այլ անդամներ։

Փաշինյանն առաջարկում է շեյխերի հիվանդանոցի համար հրապարակի տոնածառի տեղը տալ

«Եթե ՀԽ–ում շարունակվեն քաղաքական խաղերը, ապա, իհարկե, կամ ես պետք է այնտեղ տեղ չունենամ, կամ ՀԽ այդ անդամները» ,– ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը հայտնեց, որ նախկին իշխանություններից էլ ժամանակին տարբեր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ է ստացել, այդ թվում` նախարարի, դեսպանի և այլն։ Բայց դրանք չի ընդունել, քանի որ, իր բնորոշմամբ, դրանք քաղաքական առևտրի տարրեր են պարունակել։

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

Հիշեցնենք`  ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին  հրաժարականի դիմում ներկայացրեց։ Դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ նրան այդ պաշտոնում փոխարինել է Ստյոպա Սաֆարյանը։

57
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հանրային խորհուրդ, Ստյոպա Սաֆարյան, Հայաստան
Գևորգ Կոստանյան

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

268
(Թարմացված է 17:47 29.09.2020)
Հետախուզվող նախկին պաշտոնյաներն անձամբ կամ փաստաբանների միջոցով միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմիններին` հետախուզումը դադարեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան 3 պաշտոնյաներ դիմել են ՀՀ իշխանություններին` հայրենիք վերադառնալու ու Արցախին օգտակար լինելու հարցով։

Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը: Վերջինը 168.am-ին հայտնել է, որ ՀՀ իշխանություններից առայժմ պատասխան չի ստացել։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ դատախազությանն ու ՀՔԾ պետին է դիմել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, քանի որ այդ հանգամանքը թույլ չի տալիս հատել ՌԴ սահմանն ու վերադառնալ Հայաստան։

Ընդ որում, նա պատրաստակամություն է հայտնում պատերազմական իրավիճակի ավարտից անմիջապես հետո ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմին։

13 կուսակցություն կոչով դիմել են Հայաստանի ու Արցախի իշխանություններին

ՀՀ իշխանությանը դիմած երրորդ նախկին պաշտոնյան հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է: Նա նշել է, որ ցանկանում է «օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, հեռակա կարգով դատապարտվել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ-ի սեպտեմբերին «Մարտի 1»-ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

268
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), պաշտոնյա, Արցախ
Ըստ թեմայի
Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ
«Իմ անձնական կարծիքով`սխալ է». Տոնոյանը` Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասին
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը
ՄԻՊ Արման Թաթոյան

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակիչները հրետակոծությունից տագնապ են ապրել

96
(Թարմացված է 16:55 29.09.2020)
Արման Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Վարդենիսում հրետակոծության մասին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բժշկական անձնակազմը։

«Տուն–ինտերնատի անձնակազմից նշել են, որ հրետակոծության պատճառով խնամյալների մոտ վախ ու տագնապ է առաջացել: Հրետակոծության փաստերը հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ: Թաթոյանը վստահեցնում է, որ այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

ՄԻՊ–ը փաստում է, որ առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։ Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական աղբյուրներով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

96
թեգերը:
հրետակոծություն, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Վարդենիս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան
Նախարարն ու մարզպետը հրապարակել են Վարդենիսում խոցված ավտոբուսի լուսանկարները
Վարդենիսում ադրբեջանական կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ՀՀ ԱԳՆ
Заместитель командующего Армией Обороны Артур Саркисян во время брифинга Единого информационного центра (28 сентября 2020). Степанакерт

Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

0
(Թարմացված է 21:46 29.09.2020)
Մարտերի ընթացքում հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումը այսօր ևս ձախողվել է։ Հայկական կողմը, նրա խոսքով, հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր։ 

«Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ սպառազինությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։ Սարգսյանը նշեց, որ այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։

«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»,– ասաց նա։

Սարգսյանը հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։

«Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,– ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Սարգսյանը նշեց` եթե Ադրբեջանն ունեցել է որոշակի հաջողություններ, ապա դա թուրքական ձեռագրի արդյունք է։ 

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020