00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը

© Sputnik / Andranik GhazaryanУлица Абовяна
Улица Абовяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները մի կողմից ուրախացնում են հանրությանը, քանի որ մարդիկ սոցիալական խնդիր են լուծում, մյուս կողմից բացասաբար են ազդում քաղաքացիների ինքնազգացողության վրա։ Կտրուկ փոփոխություններից տուժում է նաև գյուղատնտեսությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 Դեկտեմբեր — Sputnik,Աստղիկ Սուքիասյան. Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ կապված սպասվող բացասական երևույթների մասին Sputnik Արմենիան խոսել է փորձագետների հետ և իր ընթերցողին է ներկայացնում նրանց կարծիքը։

Село Ширакамут, Лорийская область - Sputnik Արմենիա
Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +20-ի. Գագիկ Սուրենյան

Ցանկացած եղանակային փոփոխություն մարդու օրգանիզմում կենսաբանական ֆունկցիաների որոշակի շեղումներ է առաջացնում, դա տևում է այնքան, մինչև օրգանիզմը հասցնի հարմարվել նոր պայմաններին։

Երևան քաղաքի գլխավոր թերապևտ Կարինե Հովհաննիսյանի խոսքով` եղանակային նորմայից շեղումներն ազդում են ցանկացած քրոնիկական, հատկապես սրտանոթային հիվանդություններից տառապողների ինքնազգացողության վրա, ինչը հիմնականում մեծահասակներին է բնորոշ։

«Ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով  անոթների սպազմ է առաջանում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը։ Մեծանում է ինսուլտների և ինֆարկտների հավանականությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թերապևտը։

Հովհաննիսյանը խորհուրդ է տվեց հագնվել սեզոնին համապատասխան` ոչ շատ տաք, ոչ շատ բարակ, որպեսզի չսրվեն թոքային պաթալոգիաները։

Սնունդը պետք է չափավոր օգտագործել. ուտել 4-5 անգամ, բայց քիչ–քիչ։ Երեկոյան ժամերին պետք է դյուրամարս սնունդ օգտագործել։

Առողջական խնդիրներից խուսափելու համար մոտակա տոնական օրերին անհրաժեշտ է հետևել սննդի պահպանման ժամկետներին։ Աղցանները պետք է պատրաստել քիչ` 1-2 օրվա համար։ Դա վերաբերվում է նաև մսեղենին։

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը դարձյալ արև ու ջերմ եղանակ է խոստանում

Եթե, այնուամենայնիվ, շատ եք պատրաստել, ապա մի մասը պահեք սառցախցիկում։ Սրտանոթային և աղեստամոքսային հիվանդությունների դեպքում պետք է գազավորված ըմպելիքներից խուսափել։

Գյուղատնտեսության համար դեռ վտանգ չկա

Այս տարի, մասնագետների խոսքով, միջին ջերմաստիճանն ավելի բարձր է, որը որոշակի մտահոգությունների առիթ է տալիս։

«Այս եղանակային պայմաններն առաջիկա 5-10 օրերին դեռ չեն կարող բույսերի վրա բացասական ազդեցություն ունենալ»,–այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով` այս պահին անհանգստանալու առիթ դեռ չկա, քանի որ  պտղատու ծառերն ու խաղողի վազերը գտնվում են հարկադրական հանգստի փուլում։

Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք». Գագիկ Սուրենյան

«Սովորաբար 8 աստիճանից բարձր ջերմության պայմաններում բույսերում սկսում են կենսական ակտիվ պրոցեսներ ընթանալ, բայց այժմ օրվա մեջ լուսային տևողությունը շատ կարճ է և բարձր ջերմաստիճանը լավագույն դեպքում կարող է 3-4 ժամ գրանցվել, հետևաբար լուրջ խնդիրներ չեմ կարծում լինեն»,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ հանրապետությունում բացասական ջերմաստիճաններ գրանցվեն հատկապես հունվար–փետրվար ամիսներին, որպեսզի ակտիվ կենսական պրոցեսները պտղատու ծառերի և խաղողի վազերի մոտ դանդաղ ընթանան, որ վաղ ծաղկում կամ բողբոջելու երևույթներ տեղի չունենան։

Հակառակ դեպքում բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն և գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի։

Պետրոսյանի խոսքով` հունվարի 15-20–ից հետո կանխատեսումներն ավելի հստակ կլինեն։ Չնայած դեռ վաղ է խոսել ջրի պաշարների կուտակման մասին, բայց եթե տեղումները սակավ լինեն, ապա նաև սակավաջրության հետ կապված խնդիրներ կունենանք։ 

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը դեկտեմբերի 14–ին քարտեզի նկար էր հրապարակել, որի վրա դեկտեմբերի 14-22-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ գունային գամմաների ներկայացված էին օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից։

Քարտեզի վրա երևում էր, որ ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հայաստանում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում` 8-10 աստիճանով։

Լրահոս
0