00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի նախկին քաղաքապետը խոշոր չափերի կաշառք է ստացել. ԱԱԾ–ում քրգործ է հարուցվել

© Photo : press office of the SNN of RAСлужба национальной безопасности
Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շինարարական թույլտվություն տալու համար Երևանի նախկին քաղաքապետը եղբոր միջնորդությամբ մաս–մաս ստացել է 75 000 ԱՄՆ դոլար կաշառք։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետն առանձնապես խոշոր չափի կաշառք է ստացել շինարարական թույլտվություն տալու համար։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. գործին խառն են տեղակալները. «Ժողովուրդ»

«2009թ. Երևանի քաղաքապետը նախ քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրի օգտին գործողություններ է կատարել, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացրել ու հարկայնությունն ավելացնելու թուլտվություն է տվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում խաբել են ՌԴ–ի և Ղազախստանի քաղաքացիներին. ԱԱԾ–ի նոր բացահայտումը

Այդ ամենի համար Երևանի քաղաքապետն իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75 000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ավելին, խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ 2009թ.–ին մինչև մարտի 4–ը Երևանի քաղաքապետ է եղել Երվանդ Զախարյանը, իսկ մարտի 4–ից սկսած` Գագիկ Բեգլարյանը։

Սեպտեմբերի 28–ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Զախարյանի դեմ քրեական գործ է հարուցվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Պարզվել էր, որ Երևանի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևանի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, վերոնշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր հատակագծով, ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից:

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Այնուհետև Երևանի քաղաքապետի կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ ` օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ–ին։

Լրահոս
0