Գնացուցակ, Զվարթնոց, արխիվային լուսանկար

«Զվարթնոց» օդանավակայանում կայանատեղին կթանկանա, սակայն ոչ բոլորի համար

1816
Ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս` դրամարկղերում։ Առանձին ժամերին այստեղ կարելի է մեքենաների կուտակումներ տեսնել։ Այժմ մտածել են` ինչպես կուտակումները վերացնել։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ավտոկայանատեղիի արժեքը մասնակի կվերանայվի։

Ներկայումս կայանատեղիի մեկ ժամը 500  դրամ է, ընդ որում` առաջին 10 րոպեն անվճար։ Եթե մեքենան կայանի մեկ օր կամ ավելի (սակայն 5 օրից ոչ ավել), ապա օրական վճարը կկազմի 2 հազար դրամ։ 5-ից 30 օր կայանելու դեպքում պետք է վճարել 10 հազար դրամ։

Գործող համակարգով, կայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս, դրամարկղերում, որոնց կողքին ուղեփակոցներ են տեղադրված։ Այժմ օդանավակայանի ղեկավարությունը որոշել է օդանավակայանի ելքի վրա դրամարկղերի մոտ խցանումներից ազատվելու տարբերակ գտնել։

Դա է պատճառը, որ այն ավտոսեփականատերերը, որոնք կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից ավելի շատ կվճարեն։ Կայանման մեկ ժամը կարժենա 800 դրամ, մեկ օրվա համար ստիպված կլինեն վճարել 3000 դրամ (մինչև 5 օր)։ 5-ից 30 օրվա համար կայանատեղին կարժենա 15  հազար դրամ։

Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել

Ինչպես Sputnik  Արմենիային հայտնեց «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Սաթենիկ  Հովհաննիսյանը, տվյալ սակագները ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 15-ից։ Սակայն գործող սակագները կպահպանվեն նաև նրանց համար, որոնք վճարումները կիրականացնեն օդանավակայանի ներսում տեղադրված տերմինալների միջոցով։ Այդ դեպքում դուրս գալիս միայն անհրաժեշտ կլինի ներկայացնել վճարման կտրոնը։

Մելքոմյան. «60 ավտոմեքենայի պատճառով ամբողջ հրապարակը փաստացի դառնում է կայանատեղի»

Հովհաննիսյանի խոսքով` այս ամենն արվում է վճարման համակարգի ավտոմատացման և դրամարկղերի մոտ մեքենաների հերթերը կանխելու համար։

1816
թեգերը:
ավտոմեքենա, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ-ը հորդորում է 48 ժամում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից
Սա Երևանն է. ինչո՞վ մայրաքաղաքը «կուրախացնի» վարորդներին
Ինչպես կարելի է մեքենան պաշտպանել գողերից ու վատ եղանակից. տեսանյութ
Քաղաքապետարանն ավելի ծախսում է «կարմիր գծերի» վրա, քան ստանում. Մարությանին պատասխանեցին
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

5
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

5
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

81
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

81
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան