Արայիկ Խզմալյան

Կինոգործիչների օրինակելի փորձը և «Հայֆիլմի» ճակատագիրը. ոլորտն առողջանում է

85
(Թարմացված է 15:31 16.12.2019)
Այժմ Կինոյի մասին օրենքի երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Պետբյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի 45 տոկոսը դեբյուտային նախագծերն են, ինչը փաստում է կինոյի ոլորտի առողջացման մասին: Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արայիկ Խզմալյանը:

«Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատելաոճով` կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Այժմ Կինոյի մասին օրենքի երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,–ասաց փոխնախարարը։

Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։

Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում. նրա խոսքով` Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր։

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել

Հարցին, թե ինչ է լինելու «Հայֆիլմի» ճակատագիրը` Խզմալյանը պատասխանեց, որ այն  չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։

«Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմի» շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,–ասաց Խզմալյանը։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի` Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։

Հիշեցնենք, որ մարտի 21–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան» վարձակալության հանձնվեց «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Կինոկետ Փրոդաքշնսը» պայմանագրով պարտավորվում է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում իրականացնել բացառապես կինոարտադրական գործունեություն:

«Հայֆիլմը» սեփականաշնորհել են 2003-2004 թվականներին։ Այն վաճառել էին «CS Media city» հոլդինգի մաս կազմող «Armenia Studios» ընկերությանը։ Ստուդիայի նոր տերերը, պայմանագրի համաձայն, պարտավորվել էին 10 տարվա ընթացքում 70 մլն դոլար ներդնել։ Ենթադրվում էր, որ տարեկան 4 գեղարվեստական, 3 մուլտիպլիկացիոն և 5 կարճամետրաժ ֆիլմ պետք է նկարահանվեր։

Սակայն գրեթե 10 տարում ոչ մի ֆիլմ չնկարահանվեց։ Այս տարիների ընթացքում շենքն անպետք դարձավ, նույնիսկ կահույքն ու սարքավորումները դուրս հանեցին։

«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

2015 թվականի ամռանը ստուդիան վերադարձրեցին պետությանը, քանի որ սեփականատերերը 10 տարվա ընթացքում խոստացած ներդրումները չկատարեցին, ինչպես նաև չկատարեցին ֆիլմերի թվայնացման հետ կապված իրենց պարտավորությունները։ Սակայն դրանից հետո էլ «Հայֆիլմի» ճակատագիրը չփոխվեց։

85
թեգերը:
ԱԺ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստան
Ըստ թեմայի
24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ
Նոր «Կարինեն» և անգլերեն «Անուշը». օպերային նորություններ Ժիրայր Փափազյանից
«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան
300 տարվա մեջ 1–ին անգամ. «Տիգրան Մեծ» օպերան կբեմադրվի արքայի հայրենիքում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

5
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

5
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

81
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

81
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան