ԵՐԵՎԱՆ, 16 Դեկտեմբեր — Sputnik. 2020թ–ին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարը հայաստանյան եթերում չի լինելու։ Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը։
«Այս տարի ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում արտոնագիրը։ Մենք այն ձեռք ենք բերում ռուսական Игра ТВ ընկերությունից, որին պատկանում են այս հաղորդման բոլոր հեղինակային իրավունքները»,– նշում է նա։
2020թ–ից հաղորդումը եթերում պահելու համար Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է հայտարարում` հանուն ինտելեկտուալ Հայաստանի։
«Առաջին իսկ օրվանից հաղորդումը երբեք քաղաքական չի եղել, զերծ է եղել քաղաքականությունից` անկախ նրանից, թե ովքեր են խաղացել։ Այո՛, խաղացել են և՛ քաղաքական գործիչներ, և երեխաներ, կանայք, ոստիկաններ, լրագրողներ ու այլ բնագավառի ներկայացուցիչներ»,– ասում է հաղորդավարը` վստահեցնելով, որ այսօր էլ թույլ չի տալու, որ հաղորդումը քաղաքականացվի։
«Չի՛ կարելի դուխով ոչինչ չանել». Կարեն Քոչարյան
Քոչարյանը նշում է, որ հաղորդաշարի շուրջ 200 000 լսարանը ունի, ուստի իրենց հաշվարկով, եթե յուրաքանչյուր հեռուստադիտող ընդամենը 1000 դրամ փոխանցի հեռուստախաղի հաշվեհամարին, այն եթերում հնարավոր կլինի պահպանել։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի ռադիոեթերում ասել էր, որ նամակով դիմել է ՀՀ կառավարությանը` 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնելու խնդրանքով։ Բայց պատասխան չի ստացել։ Քոչարյանն ասել էր, որ կսպասի մինչև դեկտեմբերի 13-ը ու դրամահավաք կհայտարարի։
Հիշեցնենք, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը հայաստանյան հեռուստաեթերում է 17 տարի` 2002թ–ից։ Մեկ տարվա արտոնագրի արժեքը 17 մլն դրամ է` շուրջ 35 000 դոլար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ


