Գագիկ Սուրենյան

«Դառնում ենք Բաղդադ». Սուրենյանը խոստացել է` օդի ջերմաստիճանն էլի կբարձրանա

294
(Թարմացված է 22:15 15.12.2019)
Սուրենյանի հերթական գրառումը ուրախացրել է օգտատերերին և նրանք հրապարակմանը կից հումորային մեկնաբանություններ են գրել։

ԵՂԱՆԱԿ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը։ Այս մասին Facebook-I իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ պետհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը ու լրիվ դառնում ենք Բաղդադ»,- գրել է նա:

Լուրը ուրախացրել է որոշ օգտատերերի և նրանք սկսել են հումորային գրառումներ անել Սուրենյանի գրառման տակ։

Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +20-ի. Գագիկ Սուրենյան

«Դեկտեմբերի 31-ի գիշերը կգաք հրապարակ ջրոցի խաղանք», «Սուրենյան ջան, այ տենց պուլտը արևի վրա գազ տված պահի ժողովրդի ձեռը փող չկա պագրիշկա փոխի, հազիվ նոր տարի անեն», «Էս եղանակն էլ ա հեղափոխություն արե՞լ»,- հրապարակմանը կից գրել են օգտատերերը։

Նշենք, որ օրեր առաջ Սուրենյանը հայտնել էր, որ նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում։

294
թեգերը:
օդի ջերմաստիճան, եղանակ, Գագիկ Սուրենյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Սուրենյան ջան, էլ մի բզբզա». Գագիկ Սուրանյանի գրառումը զվարճացրել է օգտատերերին
Անձրևը բացահայտեց Երևանի ճանապարհատրանսպորտային բոլոր խնդիրները
Տիգրանյան. «Գազի վիճահարույց հարցում կարևորը կիլոմետր-դրամ հարաբերությունն է»