Լիլու, երգչուհի

Երգչուհի Լիլուն ամուսնացել է. հայտնի է թե ով է նրա ընտրյալը. տեսանյութ

694
(Թարմացված է 13:08 15.12.2019)
Հայտնի երգչուհի Լիլուն մեծ դժվարությամբ ընտրեց հարսանեկան զգեստը։ Նրա ընտրյալը` Արկադին, մինչև վերջին պահը չէր տեսել երգչուհուն հարսի զգեստով։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ում կայացել է երգչուհի Լիլուի և նրա ընտրյալի `Արկադի Վարդանյանի  հարսանիքը։ Երգչուհին մի շարք լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել instagram-ի իր էջում և ուրախացրել իր երկրպագուներին։

Լիլուն մինչ հարսանիքը չէր բացահայտում իր ընտրյալին, որի  հետ ծանոթացել է 2005 թվականին։ Նրանք միասին են աշխատել երևանյան ակումբներից մեկում, որտեղ Լիլուն երգել է։

Երգչուհին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ այդ տարիներին էլ են իրար համակրել, անգամ սիրահարված են եղել, բայց չեն լրջացրել իրենց հարաբերությունները։

Տարիներ հետո երկուսն էլ տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ  կրկին հանդիպել են, և ամեն ինչ նորից է սկսվել։ Լիլուի ծննդյան օրն էլ զույգը նշանադրվել է։

Свадьба Лилит Гукасян и Аркадия Варданяна
Լիլուն ամուսանցել է

«Այդ օրը նա ինձ անակնկալ մատուցեց և ընտանիքիս, ընկերներիս առաջ ամուսնության առաջարկություն արեց ու մատիս մատանի դրեց: Ես չէի մտածում ամուսնության մասին, քանի որ ինձ համար առաջին տեղում որդիս է՝ Ռոբերտը, բայց սիրելիս եկավ այն ժամանակ, երբ ընդհանրապես չէի սպասում»,– պատմել է երգչուհին։

Նշենք, որ Լիլուն շատ ակտիվ է համացանցում։ Նա հաճախ է իր էջի հետևորդներին ուրախացնում հրապուրիչ լուսանկարներով:

Երգչուհին հաճախ է հրապարակում նաև իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր։

Երգչուհու խոսքով՝ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։

694
թեգերը:
հարսանիք, հարս, երգչուհի, Լիլու, Հայաստան
Ըստ թեմայի
Սոնա Ռուբենյանը մի հատված է երգում Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգից
Հիշո՞ւմ ես` «ր» տառը պետք է կոշտ հնչի». մաեստրո Տիգրան Մանսուրյանը դասախոսություն կարդաց
Ջենիֆեր Լոպեսի 74-ամյա մայրը պարել է բեմում ու ցնցել մարդկանց. տեսանյութ
«Նադյան հաստատ հանգիստ է...». Նազենի Հովհաննիսյանը Էմմիի հետ լուսանկար է հրապարակել