Հայաստանի ներկայացուցիչները «Red Apple» փառատոնում

#Բավականէ սոցիալական արշավը մեդալներ է նվաճել Մոսկվայում անցկացված փառատոնում

308
(Թարմացված է 19:53 14.12.2019)
Աղջիկ երեխայի միջազգային օրը մեկնարկած արշավի լավագույն գնահատականը երեք աղջիկների մորից ստացած նամակն է եղել. նա սպասում է իր 4-րդ աղջկան և հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից` տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան Doping Creative Agency-ն մեկ ոսկե և երկու բրոնզե մրցանակ է նվաճել է հեղինակավոր Red Apple գովազդի միջազգային 29-րդ փառատոնում։ 

Հայտնվելով միանգամից երեք shortlist-ում` Doping Creative Agency-ի ներկայացրած #Բավականէ սոցիալական արշավն արժանացավ միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ստացավ մեկ ոսկի՝ Advertising for good անվանակարգում և երկու բրոնզ՝ Advertising Excellence և Creative use of media անվանակարգերում։

Մոսկվայում անցկացվող ամենամյա Red Apple գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին։

Հիշեցնենք, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավականէ (#Bavakane) սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։ Արշավի նախաձեռնողն էր Doping ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։

Արշավի անվանումն ու պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ պատահական չէր ընտրված։ «Բավականը» կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ երկու կամ երեք դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։ Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։

Արշավը շատ արագ տարածվեց համացանցում և գրավեց մամուլի ուշադրությունը, առաջացրեց լայն դիսկուրս խնդրի շուրջ, իսկ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ Doping Creative Agency-ն ստացավ նամակ երեք աղջիկների մայրիկից, որը սպասում է իր 4-րդ աղջկան և հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։

308
թեգերը:
սելեկտիվ աբորտ, մեդալ, փառատոն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում 21–ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ
Օրվա կադր. հանուն չծնված աղջիկների «Մայր Հայաստանը» կարմիր է «հագել»
Միայն չինացիներն են հայերից հաճախ «սպանում» աղջիկներին
«Աղջի՞կ. կարևորը` առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների 
Декорации в ТЦ Mega Mall

Առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

2
(Թարմացված է 16:15 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

2
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

14
(Թարմացված է 16:03 06.07.2020)
Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

14
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ոստիկանություն, ոստիկան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ռասիզմի դեմ բողոքի ակցիան Փարիզում վերածվել է անկարգությունների․ տեսանյութ
Ծառուկյանի հարցաքննությունն ու բողոքի ակցիաները՝ լուսանկարներով
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց