00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապակուց այն կողմ ձգվող իրականություն. մուրացիկ երեխաների թիվն ավելացել է

© Sputnik / Владимир ФедоренкоРебенок просит милостыню
Ребенок просит милостыню - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարվա 9 ամիսներին հաշվառվել է 7 մուրացիկ այն դեպքում, երբ 2018թ.-ին տարվա կտրվածքով 4 մուրացիկ է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Ամանորի գալուստն ազդարարող գույնզգույն լույսեր, տոնական երգեր ու տաք միջավայր։ Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններն այս օրերին մարդաշատ են, քանի որ բացօթյա սրճարաններն արդեն չեն գործում։ Այդ սրճարաններից մեկում էլ ես եմ նստած ու, ճիշտ է, վայելում եմ սուրճս, բայց ընտրածս խմորեղենից այնքան էլ գոհ չեմ ու աչքս մեկ ուրիշի վրա է «մնացել»։ Պատուհանի մոտ եմ նստած. տոնական լույսերը հերթով միանում–անջատվում են` ասես մրցելով, թե որն ավելի ուժեղ կառկայծի։

Продолжаются работы по выявлению и поддержке людей, занимающихся попрошайничеством - Sputnik Արմենիա
Մուրացիկ երեխան տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան

Ապակուց այն կողմ 9-10 տարեկան մի տղա է կանգնած և ուշադիր նայում է ինձ` սպասելով, թե երբ կգրավի ուշադրությունս։ Հայացքս որսալով` ձեռքի տոպրակից տուփով անձեռոցիկներ է հանում ու գլխի շարժումով փորձում հասկացնել` գնելու ցանկություն չունե՞մ։

Ինչի՞ս է պետք անձեռոցիկը. սրճարանում մի մեծ տուփ դիմացս է դրած, պայուսակիս մեջ էլ կա. տղային ներս եմ կանչում։ Հավանաբար սրճարանի աշխատակիցները մինչ այս տղային զգուշացրել են ներս չմտնել, ու նա ուսերը վեր է բարձրացնում, գուցե հիշելով` վերջին անգամ ինչպես են դուրս վռնդել սրճարանից` դեմքը ծամածռում և ինձ է դուրս կանչում։

Գյումրեցի Կացինի «փեշակը» կամ մուրացկան լինելը` մասնագիտություն

Դրամապանակիցս մանրադրամ եմ հանում ու գնում դուրս. մեծ ու սև աչուկներով, «մի քանի տակ» հագած հնամաշ ու մեծ հագուստի մեջ կորած տղան ժպտալով ինձ է պարզում անձեռոցիկներից մեկը։ Ցրտից կարմրած ու ճաքճքած ձեռքն ասես ոչ թե երեխայի լինի, այլ միջին տարիքի տղամարդու։ Վճարում եմ ու տղային հրավիրում ներս` ինձ հետ թեյ խմելու. երեխան հայացքն ուղղում է դատարկ աթոռիս, լայն ժպտում` գլխարկի տակից գլուխը քորելով, ու իմ գոյությունը մոռացած` երևի իրեն պատկերացնում է ներսում նստած, տաք թեյի բաժակը ձեռքին, ապակիներին փակցված լույսերին նայելիս։ Հետո կտրվում է մտքերից, արագ–արագ շնորհակալություն հայտնում ու ասում. «Մաման սպասում է, չեմ կարող»։

Չլսելով, թե էլ ինչ հարց եմ ուղղում իրեն` տղան վազեվազ հեռանում է, բայց ընթացքում շրջվում ու ինձ է նայում։ Ձևացնում եմ, թե սրճարան եմ մտնում, բայց դռան արանքից ես էլ տղային եմ նայում. չի խաբում, քիչ հեռու մի կին է կանգնած, որին էլ տալիս է մանրադրամն ու արժանանում գլուխը շոյելուն։ Մայր ու տղա մոտենում են հարևան սրճարանին. մայրը կանգնում է մի քանի քայլ հեռու, տնտղում նստածներին, գլխով ցույց տալիս, թե կոնկրետ ում դիմի երեխան ու շարունակությունն արդեն նույնն է` տղան անձեռոցիկ է առաջարկում նաև մյուսներին։ Շատերն անձեռոցիկը չեն էլ վերցնում. ուղղակի գումար են տալիս ու գնում։

Шествие протестующих в Гюмри (21 апреля 2018) - Sputnik Արմենիա
Գյումրիում ինքնասպանության փորձ է արել «Կացին» մականունով մուրացկանը

Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով

Վերադառնում եմ սրճարան, սուրճս խմում ու չհավանածս խմորեղենը շարունակում ուտել` միայն թե սրճարանն ու սուրճն ավելի տաք են թվում, իսկ խմորեղենն ավելի համեղ։

Մուրացկանությամբ բացահայտ կամ քողարկված ձևով զբաղվող երեխաների հարցով դիմում եմ Դավիթ Թումասյանին, ով երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։ Նա ասում է, որ եթե երեխան մուրացկանությամբ է զբաղվում կարիքից դրդված և այդկերպ իր սոցիալական խնդիրն է լուծում, ապա այն դիտվում է որպես անհրաժեշտություն, և որևէ հանցակազմ չկա։ Սակայն եթե մեծահասակը երեխային դրդում է մուրացկանությամբ զբաղվել ու այդ գումարն իրեն է վերցնում, ապա սա դիտվում է որպես երեխայի շահագործում, և իրավապահները պետք է նման դեպքերով զբաղվեն։

© Sputnik / Karine HarutyunyanԵրեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյան
Ապակուց այն կողմ ձգվող իրականություն. մուրացիկ երեխաների թիվն ավելացել է - Sputnik Արմենիա
Երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյան

«Եթե ծնողն իր երեխային տալիս է մեկ ուրիշին, որ խղճահարություն առաջացնեն անցորդների մոտ ու գումար մուրան, ապա սա քրեական գործ հարուցելու պատճառ կարող է դառնալ։ Ավելին, հանցակազմ կա նաև այն բոլոր դեպքերում, եթե ծնողը ոչ թե կարիքից դրդված, այլ խղճահարություն առաջացնելու միտումով է երեխայի առողջության համար վտանգավոր պայմաններում փող մուրում»,–ասում է մասնագետը` հավելելով, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ցրտին, օրինակ, երեխաները գլխաբաց, առանց գուլպաների` կարող են մոր գրկին լինել։

Անապահով ընտանիքների ծնողները ստիպված չեն լինի գումար վճարել հիվանդանոցներում

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ 2019թ.–ի 9 ամիսներին հաշվառվել է 7 մուրացիկ։

Ազգային վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2018թ.-ին տարվա կտրվածքով ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 4 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2017թ.–ին նրանց թիվը եղել է երկուսը։

Լրահոս
0