Քիմ Քարդաշյան

Հայազգի հայտնի մոդելների հնգյակը

1380
(Թարմացված է 21:53 13.12.2019)
Եթե ինչ–որ մեկը կասկածում է, որ ամենագեղեցիկը հայ աղջիկներն են, ուղղակի ցույց տվեք նրան մեր ընտրանին։ Այստեղ գեղեցկուհիներ են, որոնք հայտնվել են համաշխարհային ամսագրերի շապիկներին, պոդիումներում, գովազդային արշավներում և մրցույթներում։

Քիմ Քարդաշյան

Այս աստղն արդեն ներկայացնելու կարիք չունի. նա Լոս Անջելեսից է, համարվում է ոճի կուռք և ընդօրինակման կերպար Instagram-ի միլիոնավոր բաժանորդների համար։ Քիմը բազմաթիվ աստղային տիտղոսներ ունի. նա ռեալիթի շոուների դերասանուհի է, գործարար կին, հաջող մոդել։ Նա նկարվել է Vogue, GQ, Forbes, Elle, Playboy, Harper’s Bazaar, Esquire, Cosmopolitan և այլ ամսագրերի շապիկների համար։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Արմինե Հարությունյան

Երիտասարդ հայուհին այս տարվա սեպտեմբերին Միլանի Նորաձևության շաբաթիի ժամանակ իր դեբյուտով բառացիորեն պայթեցրեց «դեղին մամուլը»։  Աղջիկը մասնակցել է Gucci–ի 2020թ.–ի գարուն–ամառ հավաքածուի ցուցադրությանը։ Արմինեն իսկապես ոչ ստանդարտ արտաքին ունի. երկար դեմք, հաստ հոնքեր, երկար, բարակ քիթ։ Երաշխավորում ենք, որ նման տվյալներով նա հաջողության կհասնի Եվրոպայում և Ամերիկայում։

View this post on Instagram

A post shared by Armina (@deararmine) on

Ալիսա Փանիկյան

Այս գեղեցկուհին կանադացի աստղ է, բայց նրա նախնիները Հայաստանից են։ Ալիսան նվաճել է «Միսս տիեզերք Կանադա» տիտղոսը դեռ 2006թ.–ին, իսկ հիմա հաճախ է հայտնվում հեռուստաէկրաններին։ Նա հիմնականում մասնակցում է ներքնազգեստի արշավներին և ցուցադրություններին, ինչը զարմանալի չէ. աղջիկը շատ բարեկազմ է, գրավիչ դիմագծերով։

View this post on Instagram

A post shared by 🌿Alice Panikian🌿 TheBronde.com (@alicepanikian) on

Թուլիփ Ջոշի

Բոլիվուդի այս հայ–հնդկական աստղն ասես արևելյան գեղեցկուհիների մասին հեքիաթներից լինի։ Նա երկար մազեր ունի, բարակ քիթ և հմայիչ դարչնագույն աչքեր։ Թուլիփը 2000թ.–ին արժանացել է Femina Miss India տիտղոսին և դրանից հետո ցանկալի մոդել դարձել խոշորագույն ապրանքանիշների բազմաթիվ գովազդային արշավներում. Pepsi, Ponds, Mobile TV, Siyaram, BPL, Smirnoff և այլն։

View this post on Instagram

A post shared by tulip joshi (@tulipkjoshi) on

Էլիզա Մուրադյան

Էլիզան առայժմ չունի հայտնի շապիկներ և ցուցադրություններ, փոխարենը մասնակցել է «Միսս Տիեզերք 2018» մրցույթին (աղջիկը ներկայացրել է Հայաստանը)։ Եվ մենք վստահ ենք, որ նման արտաքին ունեցող աղջկա մոտ ամեն ինչ դեռ առջևում է։ Էլիզան դասական գեղեցկուհի է` շքեղ բարեմասնություններով, փարթամ մազերով և նուրբ դիմագծերով։

View this post on Instagram

A post shared by Eliza🕊 (@eliza_ray8) on

1380
թեգերը:
Արմինե Հարությունյան, Քիմ Քարդաշյան, Գեղեցկուհի, գեղեցիկ, մոդել, հայեր, հայ
Ըստ թեմայի
Լիլիթ Մարտիրոսյա՞ն, թե՞ Լիլի Մորտո. գյումրեցի գեղեցկուհին պարզաբանում է
Մոսկվայում կայացան միանգամից 3 գեղեցկության մրցույթների եզրափակիչները. շլացնող ֆոտոշարք
Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց
«Gucci–ի հայ մոդելը` Թբիլիսիում». ինչպես է Արմինեն ֆուրոր առաջացրել վրացիների մոտ