00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը

© Sputnik / Aram NersesyanОбщежитие в селе Дарбник, Араратская область
Общежитие в селе Дарбник, Араратская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ուզում են վերականգնել Ադրբեջանից եկած փախստականներին բնակարանային սերտիֆիկատների տրամադրումը ։ Շուրջ 900 ընտանիք մինչ օրս ժամանակավոր կացարաններում է ապրում` չունենալով տարրական պայմաններ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. 10 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի իշխանությունները կրկին կանդրադառնան Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդրին։ Հեռացող 2019 թվականին շուրջ 1.5 մլրդ դրամ է հատկացվել բնակարանային սերտիֆիկատների համար։ Արդեն 30 տարի մոտ 900 ընտանիք Երևանում և մարզերում ապրում է առանց սեփական սանհանգույցի կամ խոհանոցի։ Նրանցից միայն 112 են դեռ ընտրել։ Սերտիֆիկատները կսկսեն տալ եկող տարվա սկզբից։

Ով կստանա առաջին հերթին

Որոշ փախստականների ժամանակին թույլ չեն տվել սեփականաշնորհել իրենց սենյակները։ Նրանց կողմից զբաղեցրած շենքերը մասնավոր սուբյեկտների են տվել։ Նման շենքերից ամենախոշորներն են Նորք Մարաշում գտնվող սեփականաշնորհված «Նաիրի» հյուրանոցը, ինչպես նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հանրակացարանը (սեփականատերը «Մխիթար Գոշ» համալսարանն է)։

Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Արյունոտ հունվարի 30-ամյա հետքը. հայ փախստականների մասին լռում է անգամ Հայաստանը

Եթե սեփականատերերը որոշեն այնտեղից բնակիչներին վտարել, ապա օրենքի տառի համաձայն` ոչ ոք նրանց չի կարողանա խանգարել։ Այդ պատճառով էլ սեփականաշնորհած շենքերում ապրող ընտանիքներին առաջին հերթին են օգնում։ Ռիսկի գոտում են Երևանի հինգ շրջաններում գտնվող օբյեկտներ. Նորքից և Մալաթիայից բացի, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը և Աջափնյակը։

Սակայն կարիքավորների թիվն ութ անգամ ավելի է` 895 ընտանիք, որից 641–ը` Երևանում և 254–ը` մարզերում։ Նրանք ապրում են նախկին հանրակացարաններում, մանկապարտեզներում, իսկ ոմանք նույնիսկ վագոն–տնակներում։ Այն պարագայում, երբ նախկին և ներկա իշխանությունները Հայաստանը XXI դարի նորարարական տերություն են հայտարարում, Երևանում կան փախստականներ, որոնք 4-րդ կարգի վթարային շենքերում են ապրում։

Ինչպիսի տուն է հնարավոր գնել

«Սերտիֆիկատների բաժանման ժամանակ մի քանի պայմաններ կառաջադրվեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

© SputnikԱրմեն Ղազարյանը
10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը - Sputnik Արմենիա
Արմեն Ղազարյանը

Նախ` սերտիֆիկատներ կստանան այն մարդիկ, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում։ Հիմնականում նրանք 30 տարի առաջ Հայաստան տեղափոխվածներն են։ Այսօր նրանք արդեն ծեր են, իսկ նրանց զավակները խոպան են գնացել։ Եթե ծնողները նրանց հետ մեկնել են և այլևս այստեղ չեն ապրում, սերտիֆիկատ չեն կարողանա ստանալ։ Երկրորդը` այդ ընտանիքներն այլ բնակելի սեփականություն չպետք է ունենան։ Երրորդ պայմանն է` սերտիֆիկատներ ստացողները պետք է Հայաստանի քաղաքացի լինեն, այլ ոչ թե փախստականի անձնագիր ունենան։ Նշված 112 ընտանիքներից նման տվյալներ ունեն 20-30-ը միայն։

Житель норкского общежития у входа - Sputnik Արմենիա
Կառավարությունը փակում է հին պարտքերը. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք բնակարան կունենան

«Մենք հայցով կդիմենք համապատասխան մարմիններին` բոլոր այդ փաստերը ստուգելու համար», – նշեց Ղազարյանը։

1-2 անձից բաղկացած ընտանիքներին, այդ թվում` ամուսին կամ կին կորցրածներին սերտիֆիկատներ կտրամադրեն մեկսենյականոց բնակարանների համար, իսկ 3 և ավելի անձից բաղկացած ընտանիքներին` երկուսենյականոց։

Սերտիֆիկատների արժեքը հաշվելու համար որպես հիմք են վերցրել Երևանի Ավան համայնքում բնակարանի մեկ քմ–ի միջին գինը։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` բնակարանների գներով այդ շրջանը 11-ից 7-րդ տեղն է զբաղեցնում Երևանում։

Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել

Նման հաշվարկով` մեկսենյականոց բնակարանների համար սերտիֆիկատներ կտրամադրվեն մոտ 11 միլիոն դրամի չափով։ Բացի այդ, սերտիֆիկատը հնարավոր կլինի օգտագործել հիփոթեքային վարկի նախնական վճարի համար։

Որքան պետք է սպասեն մյուսները

Տվյալ դեպքում «սպասել» նշանակում է ապրել այն պայմաններում, որոնք մեզնից շատերի համար, մեղմ ասած, այդքան էլ սովորական չեն։ Այդ պատճառով էլ սպասողների թիվը գնալով նվազում է։ Եթե այդ նույն ծրագիրը Երևանի հինգ շրջաններում ոչ թե հիմա, այլ 2013 թվականին իրականացնեին, ապա 112 ընտանիքի փոխարեն բնակարանի կարիք կունենար 142-ը։

Дети сирийских армян празднуют Новый год - Sputnik Արմենիա
Հայաստանը տուն է բոլոր հայերի համար. Փաշինյանը խոսել է սիրիացի փախստականների մասին

2009 թվականին Հայաստանի պետական միգրացիոն գործակալությունը փախստականների սերտիֆիկատների համար բյուջեից միջոցներ էր խնդրել, սակայն մերժում էր ստացել։ Այդպես էր եղել նաև 2019 թվականին։ Բայց մեկ տարվա ընթացքում տարածքային կառավարման նախարարությունում (Միգրացիոն ծառայության համակարգող) միջոցներ հայտնվեցին. աշխատանքի որակի վերաբերյալ նոր պահանջների պատճառով կիսատ էին մնացել մի շարք փողոցների և ոռոգման համակարգերի շինարարության և վերանորոգման ծրագրերը։ Այդ միջոցներն էլ հենց ծառայությունն առաջարկել է օգտագործել և, վերջապես, համաձայնություն ստացել։

Իսկ դեկտեմբերի սկզբին նաև 2020 թվականի համար են միջոցներ են ստացել բյուջեից, ընդ որում` արդեն ոչ թե 1.5, այլ 2-ից ավելի մլրդ դրամի չափով։

Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գումարների համար դեռ սերտիֆիկատների տրամադրման պլաններ չկան, և հերթականների ցանկը կորոշվի գալիք տարում (հավանաբար` 2020 թվականի կեսերից)։

Ալավերդյան. «2007թ.-ից ի վեր փախստականների համար ՀՀ բյուջեում գումար չի նախատեսվել»

Երբ Երևանում հերթի մեջ գտնվող բոլոր փախստականներին կօգնեն, այդ ժամանակ կանցնեն մարզերին։ Ամենից շատ կարիքավորներ ապրում են Երևանին մոտ գտնվող` Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Սակայն Սյունիքում և Վայոց Ձորում էլ կան նման մի քանի ընտանիքներ։

Հիշեցնենք, որ նախնական գնահատականներով` 1988-1991 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ–ի Հայկական ԽՍՀ է եկել շուրջ 360 հազար մարդ, ևս մի քանի տասնյակ հազար մեկնել են միության այլ հանրապետություններ և ԽՍՀՄ տարածքից դուրս։

Լրահոս
0