00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողի կռիվ. ՊԵԿ նախագահի ու Ֆինանսների նախարարի վեճը հունից հանեց վարչապետին

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաքսային կենտրոնի շինարարությունը ՊԵԿ–ն իրականացրել է առանց կառավարության որոշման։ Գումարը դեռ հատկացված չէ, մինչդեռ ՊԵԿ–ն արդեն պարտք է շինարարներին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Գյումրիի ավտոմաքսատան անվերջ շարունակվող շինարարությունն ավարտելու համար ՊԵԿ–ը դարձյալ գումար է պահանջում։ Այդ որոշման նախագիծն այսօր բավական բուռն քննարկման արժանացավ կառավարության նիստում։

Администраторы работают на сервере - Sputnik Արմենիա
Քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

«Ինչպես գիտեք, մենք ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու պարտավորություն ստանձնեցինք։ Իհարկե, այդ պարտավորությունը ժամկետով սահմանափակված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք  հիմա ավտոմեքենաների ներկրման բում ունենք, որն, ըստ էության, հունվարից ընդհատվելու է` ԵԱՏՄ կարգավորումների պատճառով, մենք մտածեցինք, որ, եթե արագ գործենք, և ավտոմաքսատունը տեղափոխենք Գյումրի, դրանով կնպաստենք, որ որոշակի ֆինանսական հոսքեր Գյումրիով հոսեն»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ նպատակադրումն արդարացվել է։ Գյումրին այդ որոշումից շահել է։ Եվ, այդուհանդերձ, մաքսատան կառուցման աշխատանքներն այսօր էլ դեռ ավարտված չեն։ Դրանք ավարտելու համար ՊԵԿ–ը լրացուցիչ 3.6 մլրդ դրամ է պահանջում։

ՊԵԿ–ի առաջարկին դեմ արտահայտվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` հիշեցնելով, որ նույն շինարարական աշխատանքները նախատեսված էին դեռ 2019թ–ի օգոստոսին ընդունված որոշմամբ։

Լա՞վ է, թե՞ վատ. Գյումրու մաքսատան աշխատանքի մասին հակասական կարծիքներ են հնչում

«Գնահատականը տրված է եղել 2.2 մլրդ դրամ այդ ծրագրի իրականացման համար։ Հիմա խոսքը վերաբերում է նրան, որ մենք 2.2 մլրդ դրամի փոխարեն, այդ նույն նպատակին հասնելու համար փորձում ենք հատկացնել 6.2 մլրդ դրամ։ Ինչու եմ ասում «փորձում ենք», որովհետև այս որոշմամբ նախատեսված էր ընդամենը հատկացնել միջոցներ, նախագծանախահաշվային աշխատանքների համար, որպեսզի գնահատենք, թե ինչ նախագիծ ենք ունենալու և ինչ է արժենալու դա` որպես ծրագիր»,– ասաց ֆինանսների նախարարը։

Նա նաև շեշտեց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերն այդ ընթացքում ոչ մի անգամ կառավարություն չեն ներկայացվել ու գործադիրի հաստատմանը չեն արժանացել։

«Բայց հիմա նորից քննարկում ենք, որ նոր նախագծանախահաշվարկային փաստաթղթեր ունենք և սա վերջնականն է»,– ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ այս պարագայում ֆինանսների նախարարությունը դեմ է նախկինում հաստատված գումարի չափն ավելացնելուն։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ նախապես որպես հետմաքսազերծման կենտրոն ծառայող կառույցը 2020թ–ի հունվարի 1-ից հետո ծառայելու է որպես արտաքին տնտեսական գործունեության  մասնակիցների սպասարկման կենտրոն։

«Մենք այնտեղ նաև բիզնեսն ենք ուղղորդելու։ Դա միայն ավտոմաքսատուն չէ,– պարզաբանեց Անանյանը,– նախապես նախատեսվել էր 1300 քիմ թեթև կոնստրուկցիաներով շինություններ, հիմա ունենալու ենք 5800 քիմ սեյսմակայուն շինություններ, որոնք ֆունդամենտալ ծառայելու են առաջիկա 50 տարին»։

Որքանո՞վ են վաճառում Գյումրու ավտոմաքսատան հերթերը. «Ժողովուրդ»

Քննարկումների արդյունքում Անանյանը նաև հայտնեց, որ թեև ՊԵԿ-ը լրացուցիչ գումարը նոր է ակնկալում ստանալ կառավարությունից, բայց դրա կեսի արժեքով շինարարությունն արդեն կատարված է, ու պետք է վճարեն կառուցապատողին։ 

Կառավարության նիստում ծավալված քննարկումը Փաշինյանի ձևակերպմամբ բացահայտեց կառավարման համակարգի էությունը։

Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը

«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով հնարավոր չէ տեղից  շարժել։ Մեր բոստանն է, թող ոչ ոք մեր բոստանը չմտնի։ Այս տրամաբանությամբ կարելի է տարիներով սպասել ու ոչ մի տեղ չհասնել։ Այսօր աշխատող պետական համակարգ մենք պարզապես չունենք։ Մենք ունենք մեծ նախարարություններ` լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքն այն է` ժամը երբ է լրանում, որ տուն գնանք։ Եվ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,– ասաց Փաշինյանը։ 

Հարցի քվեարկությունը հետաձգվեց ու իրականացվեց արդեն նիստի դռնփակ հատվածում։ Ի վերջո, կստանա ՊԵԿ–ը ցանկալի գումարը, թե ոչ, պարզ կլինի արդեն որոշումների հրապարակումից հետո։

Լրահոս
0