Գյուղ, արխիվային լուսանկար

Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +20-ի. Գագիկ Սուրենյան

178
(Թարմացված է 12:25 12.12.2019)
Ընդամենը 1 օրով Հայաստան ներխուժած ցիկլոնին կհաջորդեն Աֆրիկայի հյուսիսից եկող արևադարձային տաք օդային հոսանքները։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,– ավելացրել է նա։

Ըստ Սուրենյանի` դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։

Տավուշում թութը հասել է. սահմանամերձ գյուղում թթենին երկրորդ անգամ է բերք տվել

Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մազերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18–ից +20 աստիճանի։

Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ

178
թեգերը:
եղանակ, Գագիկ Սուրենյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում
Օգնություն գյուղացիներին, կամ ինչ ծրագրի համար են մեղադրում Սերժ Սարգսյանին
Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները