Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանը նկարահանվել է Թաթա Սիմոնյանի նոր տեսահոլովակում. տեսանյութ

275
Դերասանուհին հաղթահարել է ամուսնալուծության ու ամուսնու կալանավորման հետևանքով ունեցած անկումային տրամադրությունը և շնորհավորանքներ է ընդունում նոր հոլովակի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը Facebook-ում հրապարակել է հայտնի փոփ երգիչ Թաթա Սիմոնյանի նոր երգի տեսահոլովակը։ 

«Կարոտը, սերն ու ես» երգի հոլովակը Youtube-ում հրապարակվել է ս.թ. դեկտեմբերի 9-ին։

Հոլովակի նկարահանումները կատարվել են ԱՄՆ–ում։ Գլխավոր դերում նկարահանվել են Թաթան ու Գայանեն։

Մեկ օրվա ընթացքում տեսահոլովակն արդեն 60 000 դիտում է հավաքել։

Հիշեցնենք` Գայանե Ասլամազյանը շուրջ 2 շաբաթ առաջ հայտնել էր, որ ամուսնալուծվել է։ Նախկին ամուսինը` ամերիկաբնակ հայազգի հայտնի պրոդյուսեր Ջիանի Օնչոն կալանավորված է։ Նա «Ջիանի» ոսկու սրահների և համանուն ակումբի հիմնադիրն է, զբաղվում էր նաև պրոդյուսերական աշխատանքով։ 1988 թվականից ԱՄՆ քաղաքացի է։

Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն ձերբակալել են 40 կգ կոկաինի պատճառով

Գայանե Ասլամազյանն ու Ջիանի Օնչոն ամուսնացել էին 2017թ.–ի ապրիլին և ապրում էին Գլենդելում։

275
թեգերը:
Թաթա, տեսահոլովակ, տեսանյութ, Գայանե Ասլամազյան
Ըստ թեմայի
«Ամուսնալուծվել եմ, ամուսինս կալանավայրում է». Գայանե Ասլամազյանն անկեղծացել է. տեսանյութ
Թաթա Սիմոնյանը զվարճալի լուսանկար է հրապարակել
Հայերի ինքնագնահատականը բարձր է, կամ ինչո՞ւ չես հանդիպի «Թաթա, ես քոնն եմ» պաստառների
Իվետա Մուկուչյան, Արսեն Սաֆարյան, Թաթա. ովքեր են հայտարարագրել իրենց եկամուտները