Լուսինե Մովսիսյանը

Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը

1489
(Թարմացված է 09:26 10.12.2019)
Գյումրեցի նկարչուհի Լուսինե Մովսիսյանի փայտյա իրերը ոչ միայն առանձնանում են իրենց նուրբ ձեռագրով, այլև հայրենի քաղաքի յուրատեսակ այցեքարտն են դարձել. դրանք մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Լուսինե Մովսիսյանը սեփական ապրանքանիշ ստեղծելու գաղափարով է տարվել, երբ իր սրտով հյուրասենյակի ջահ չի գտել ու սեփական ձեռքերով է պատրաստել։ Կնոջն այդ հարցում օգնել է ամուսինը՝ Արմանը։ Նա հաճույքով է միացել Լուսինեի նախաձեռնությանը, ավելին` երբեմն հետաքրքիր գաղափարների ու մտքերի հեղինակը հենց ամուսինն է լինում:

Поделки художницы Лусине Мовсисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինե Մովսիսյանի պատրաստած ջահը

Լուսինեն ծնվել ու մեծացել է Գյումրիում: Նրա մայրը, ինքնուս ստեղծագործող լինելով, դեռ մանուկ հասակում դստերն է փոխանցել գեղեցիկի հանդեպ սերը: Մայրիկի՝ հետաքրքիր ու նոր գաղափարներով լեցուն աշխատանքները միշտ ոգեշնչել են աղջկան: Ուսում ստանալով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում՝ նկարչուհի Լուսինե Մովսիսյանը սկզբում դասավանդել է նույն բուհում՝ ստեղծագործելու իր տաղանդը փոխանցելով երիտասարդներին:

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը

Ավելի ուշ ի հայտ են եկել սեփական ձեռքերով պատրաստված եղևնին ու եղևնու փայտե զարդարանքները։ Այստեղ արդեն ոչ միայն ամուսինն է օգնում, այլ նաև երեխաները:

Поделки художницы Лусине Мовсисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինե Մովսիսյանի պատրաստած խաղալիքները

Օրերից մի օր էլ ծանոթներից մեկը, տեսնելով նրա  աշխատանքները, առաջարկել է վաճառել տոնածառի փայտե խաղալիքները: Աղջիկը հաճելիորեն զարմացել է, երբ կարճ ժամանակում բոլոր խաղալիքները վաճառվել են, ինչից էլ պարզ է դարձել, որ երիտասարդ արվեստագետի ձեռքերով պատրաստած իրերը պահանջարկ ունեն:

«Տեսա, որ պատրաստածներս դուր են գալիս մարդկանց, որոշեցի ուրախացնել շատերին ու ստեղծել ոչ միայն փայտե խաղալիքներ, այլ նաև մոմակալներ՝ օգտագործելով փայտի բնական տեսքը»,- պատմում է Լուսինեն:

Поделки художницы Лусине Мовсисян
© Photo : provided by Lusine Mkrtchyan
Լուսինե Մովսիսյանի պատրաստած մոմակալները

Այսպես 2015 թվականին ընտանիքի անդամների անունների առաջին տառերի հապավումով ստեղծվեց AMEL ապրանքանիշը: Ինչպես ապրանքանիշի անվանումն է, այդպես էլ յուրաքանչյուր աշխատանքի մեջ իրենց տեղն ու դերն ունեն ընտանիքի բոլոր անդամները. փայտը մշակելու գործում օգնում է ամուսինը, իսկ նկարազարդելը երեխաների օգնությամբ է արվում:

Поделки художницы Лусине Мовсисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինե Մովսիսյանի պատրաստած մատանիները

Եթե խաղալիքների մեջ Լուսինեն հիմնականում իր մանկության բարի մուլտֆիլմերի հերոսներին ու կենդանիներին է նկարում, ապա մոմակալները տարբերվում են մյուս արվեստագետների ստեղծածներից։ Դրանց վրա հեքիաթային քաղաքների ու հայրենի Գյումրու գեղեցիկ պատկերներն են:

«Մոմակալները հիմնականում զբոսաշրջիկներն են գնում, ու մտածեցի, որ կարելի պատկերել Գյումրու ճարտարապետական կառույցները՝ ներկայացնելով այն հարստությունը, որ ունի մեր քաղաքը»,- նշում է Լուսինեն՝ հավելելով, որ հենց այդպես են ստեղծվել Գյումրու դռների, կամարների ու հայտնի տների պատկերներներով մոմակալները, որոնք հիմա բավական մեծ պահանջարկ ունեն:

Поделки художницы Лусине Мовсисян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լուսինե Մովսիսյանի պատրաստած մոմակալները

Դրանք հիմնականում պատրաստվում են հացենու փայտից, ամուր են, ուշ են ճաքում ու բաց գույն ունեն։ Իսկ երբեմն հենց փայտն է արվեստագետին հուշում իր ճակատագիրը, և գաղափարները հենց նյութից են ծնվում: Լուսինեն նաև փայտե մատանիներ  է պատրաստում՝ տնակների տեսքով:

Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ

Թեև ստեղծվող գործերն իրարից տարբերվում են ոճով ու թեմաներով, այդուհանդերձ բոլորի մեջ ամենակարևորը բնությունն է ու ընտանիքի գաղափարը, ինչն էլ երիտասարդ արվեստագետը ուզում է փոխանցել գնորդին:

Поделки художницы Лусине Мовсисян
© Photo : provided by Lusine Mkrtchyan
Լուսինե Մովսիսյանի պատրաստած մոմակալները
1489
թեգերը:
մոմակալ, փայտ, մատանի, խաղալիք, Արվեստ, Գյումրի
Ըստ թեմայի
Գյումրեցի արվեստագետը Կաննում ճանաչվել է ամենակրեատիվը
Հրաժեշտ զենքին. գյումրեցի արվեստագետը զինամթերքի մնացորդները զարդի է վերածում
Ինչո՞ւ է հոլանդացի արվեստագետը եկել Երևան, կամ Հայաստանը` արվեստի տարածաշրջանային հարթակ
Ճապոնացի հանրահայտ արվեստագետը յուրօրինակ նվեր է մատուցել Երևանին. լուսանկարներ
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

162
(Թարմացված է 22:05 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

162
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

149
(Թարմացված է 21:12 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

149
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը

Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյան

0
Լիբանանում կարծել են, թե տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության գործով որոշումը:

Երևան, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի նավահանգստում այսօր երեկոյան որոտացած հզոր պայթյունի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Լիբանանի «Օ TV» հեռուստաընկերության և «Վանա ձայն» ռադիոյի հաղորդավար Լորիկ Սապունջյանը:

Նրա խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցումը զգացվել է ավելի քան 10 կիլոմետր շառավղով: Սապունջյանը նշեց, որ մարդիկ, որոնք հիշում են 15 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց Լիբանանի վարչապետ Րաֆիկ Հարիրին, փաստում են, որ այսօր տեղի ունեցածն ավելի ուժգին էր:

«Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության հարցով որոշումը, և շատերը կարծում էին, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ վճռի հրապարակումից առաջ, սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է»,- պատմեց Սապուջյանը:

Ըստ լրագրողի՝ նախնական տեղեկություններով, Բեյրութի նավահանգստի թիվ 12 պահեստում եղած պայթուցիկ ու դյուրավառ նյութերն են պայթել: Անվտանգության մարմինների նախնական վարկածով՝ պայթուցիկներն անցյալ տարի Լիբանան են ներկրվել ապօրինի և առգրավվել էին նավերից մեկից ու մինչ օրս պահվում էին պահեստում: 

«Պայթյունն այնքան հզոր էր, որ մեծ թվով, այդ թվում՝ հայահոծ շրջաններ են տուժել: Կոտրվել են բնակարանների և տների ապակիներ, քանդվել են մեծ թվով շինություններ: Հայերով բնակեցված շրջաններում կան վիրավորներ, որոնց մի մասը վիրահատվել են: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նյութական վնասն ահռելի է»,- փաստում է ականատեսը:

Սապունջյանը հայտնեց է, որ պայթյունից տուժել են նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասում գտնվող «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը, «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հրատարակչատունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում համազգային սուգ է հայտարարել:

0