00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում սեյսմիկ ցնցումների քանակն աճել է. 16–ի փոխարեն` 24–հարկանի շենքե՞ր կկառուցվեն

© Sputnik / Asatur YesayantsСтроительные работы на улице Арама
Строительные работы на улице Арама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ սեյսմակայունության նոր նորմեր են մշակվել, որոնք դեռևս ընդունված չեն, բայց դրանց համաձայն` Հայաստանում կարելի կլինի կառուցել մինչև 24–հարկանի շենքեր։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ–ում այս տարվա ընթացքում գրանցվել է 363 երկրաշարժ` նախորդ տարվա 332–ի փոխարեն. սեյսմիկ ցնցումների քանակն աճել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։

«Սակայն չի ավելացել այն երկրաշարժների թիվը, որը բնակչությունն է զգացել. այս տարի 21–ն են եղել նման երկրաշարժերը` նախորդ տարվա 20–ի դիմաց։ Այսինքն` թույլ ցնցումներ են եղել մնացածը»,–ասաց նա։

Պետրոսյանը հայտնեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է 1992–ի դեկտեմբերի 24–ին` Մարտունի քաղաքի մոտ. 5 մագնիտուտ կամ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առանձին տներում ճաքեր են հայտնվել։

Սպիտակի երկրաշարժի մասշտաբները - Sputnik Արմենիա
Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով

Նրա խոսքով` ՀՀ սեյսմակայունության նորմերի համաձայն` Հայաստանում կարելի է կառուցել 16–ից 18–հարկանի շենքեր։ Սակայն, ըստ Պետրոսյանի, մշակվել են սեյսմակայունության նոր նորմեր, որոնք, ճիշտ է, դեռևս ընդունված չեն, բայց դրանց համաձայն` կթույլատրվի կառուցել մինչև 24–հարկանի շենքեր։

«Երևանում այն շենքերը, որոնք կառուցվել են 1989–ից առաջ` հիմնականում 4-5–հարկանի, ամրակայման կամ նորով փոխարինելու կարիք կա։ Նման մի շենքերից մեկում էլ ես եմ ապրում Աջափնյակում։ Իսկ երկրաշարժից հետո, ըստ օրենքի, բոլոր շենքերը, որոնք կառուցվում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում, պետք է համապատասխանեն 9 բալ սեյսմիկ անվտանգության նորմերին»,–ասաց նա։

Պետրոսյանը նշեց նաև, որ ԱԻՆ–ի 150 սեյսմիկ կայանները շուրջօրյա սեյսմիկ մոնիտորինգ են անում, և այս պահին գրանցված տվյալներով՝ հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ կարող է լինել ՀՀ–ում։

Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-–րդ տարելիցը։ Երկրաշարժը դարձել է Հայաստանի պատմության և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը։ Վիթխարի աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է մոտ 25 հազար մարդ, 140 հազարը դարձել են հաշմանդամ, ավելի քան 500 հազարը զրկվել օթևանից։ Մի ակնթարթում ոչնչացել է երկրի արդյունաբերական պոտենցիալի գրեթե 40 տոկոսը։

Լրահոս
0