00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց

© Sputnik / Janna PoghosyanОткрытие восстановленного поста железнодорожной станции "Калтахчи"
Открытие восстановленного поста железнодорожной станции Калтахчи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի «Ղալթախչի» երկաթուղային կայարանում ընդամենը 7 մարդ է աշխատում։ Կայարանը բոլորովին վերջերս են վերակառուցել և արդիականացրել։ Նախագծի նախաձեռնողը ՀԿԵ–ն է։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան.  «Ղալթախչի» երկաթուղային կայարանն առանց չափազանցության` գտնվում է լեռների միջև` Շիրակի և Լոռու մարզերի սահմանին։ Մինչև մոտակա բնակավայրերը` Լուսաղբյուր (Շիրակում) և Արտագյուղ (Լոռիում), 4 կիլոմետր է։

© Sputnik / Janna Poghosyan«Ղալթախչի» երկաթուղային կայարան
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
«Ղալթախչի» երկաթուղային կայարան

Վարդուհի Մինասյանը «Ղալթախչիում» հավաքարար է աշխատում։ Ամեն օր նա կես ժամ ճանապարհ է կտրում  Լուսաղբյուրից կայարան հասնելու համար։  Նրա համար նման երկար զբոսանքները, ինչպես և աշխատանքը` նոր են։

© Sputnik / Janna PoghosyanՎարդուհի Մինասյանը
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
Վարդուհի Մինասյանը

Կայարանում բոլորովին վերջերս է հավաքարարի կարիք զգացվել, երբ այստեղ նոր, արդիական պահակետ կառուցեցին այն փոքր տնակի փոխարեն, որը մի կերպ կառուցել էին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով հիմնական շենքի փլուզումից հետո։ Ծրագրի նախաձեռնողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է:

Ուղևորափոխադրումների աճ, նոր էլեկտրագնացքներ. է՞լ ինչ նորություններ ունի ՀԿԵ–ն

«Մեզ մոտ հիմա Աղալարյանը պաշտպանության նախարարի լուրջ դեմքով է նստելու»,–կատակում են կայարանի աշխատակիցները` ցույց տալով կայարանի պետ Զոհրաբ Աղալարյանի վերանորոգված գրասենյակը։

© Sputnik / Janna PoghosyanԶոհրաբ Աղալարյանի վերանորոգված գրասենյակը
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
Զոհրաբ Աղալարյանի վերանորոգված գրասենյակը

Հին շինությունում աշխատում էին նույն 6 տղամադրիկ, ինչ այսօր` պետը, 4 հերթապահներն ու մեխանիկը։ Սակայն այն ժամանակ նրանք բոլորը մի տարածքում էին նստում, իսկ այսօր ամեն մեկն իր առանձին սենյակը կունենա։

Կայարանում հիմա ջեռուցումն էլ է նոր. գազի կաթսա` հին էլեկտրական օջախի փոխարեն, որը պահպանվել էր 1970–ական թվականներից։ Տարվա մեջ 5 ամիս ցրտի և սառնամանիքի պայմաններում ապրող աշխատակիցների համար շատ կարևոր նորամուծություն է նաև զուգարանը, որն արդեն ոչ թե հին «բուդկա» է դրսում, այլ նորմալ պետքարան` ներսում։

«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան

«Այսօր անցյալից մեզ մոտ պահպանվել է միայն ուղեկապման կիսաավտոմատ համակարգը։ Այն հիանալի է աշխատում, սակայն մեզ միևնույնն է` նորն են խոստացել` Մոսկվայից»,–պատմում է հերթապահ Հրաչյա Հակոբյանը` ցույց տալով հսկայական էլեկտրական լուսատախտակը։

© Sputnik / Janna PoghosyanՀրաչյա Հակոբյան
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
Հրաչյա Հակոբյան

Ուղեկապման համակարգի օգնությամբ կարելի է թույլ տալ կամ արգելել հերթական շարժակազմի անցումը. կոճակներով կարգավորվում է լուսացույցի աշխատանքը։

– Իսկ կարո՞ղ եք հիմա այս լուսացույցը միացնել, – լուսավորվող կարմիր «կլորակը» ցույց տալով` հարցնում եմ ես` XXI  դարի «երեխաս», որի համար եթե ինչ–որ բան սենսորային չէ, ապա արդեն շատ հետաքրքիր է։

– Կարող եմ մեկ այլ լուսացույց միացնել` այ սա։ Իսկ «քո» լուսացույցը միացնելու համար, պետք է նախապես համաձայնեցնել «Նալբանդ» կայարանի հերթապահի հետ, այլապես ամեն ինչ կխառնվի, – ասում է Հակոբյանը` ցույց տալով լուսացույցի մյուս ծայրին գտնվող կարմիր «կլորակը»։

© Sputnik / Janna Poghosyan«Ղալթախչի» երկաթուղային կայարան
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
«Ղալթախչի» երկաթուղային կայարան

«Ղալթախչի» կայարանը 120 տարեկան է։ Այն շահագործվել է 1899 թվականին և միջանկյալ էր Թիֆլիս (Թբիլիսի)–Ալեքսանդրապոլ (Գյումրի)–Կարս (պատմական Արևմտյան Հայաստան, ներկայում` Թուրքիայի տարածք) երկաթուղային երթուղու վրա։ Այսօր այն Թբիլիսի–Երևան գլխավոր ճանապարհին է և բեռնատարային է համարվում։ Կայարանը տարեկան ընդունում ու ճանապարհում է ավելի քան 360 բեռնատար շարժակազմ։ Ուղևորատար գնացքներն այստեղ կանգառ չունեն։

© Janna Poghosyan«Ղալթախչի» երկաթուղային կայարանի հեռախոսները
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
«Ղալթախչի» երկաթուղային կայարանի հեռախոսները

– Ո՞ւր պետք է գնան մարդիկ, եթե նույնիսկ  գնացքն այստեղ հանկարծ կանգ առնի, – մեկնաբանում է կայարանի աշխատակիցներից մեկը։

– Ինչո՞ւ ես այդպես խոսում։ Բա «Սուրբ Ղալթախչին», որը երկու քայլի վրա է, – նեղսրտում է նրա գործընկերը`  Արտագյուղում (նախկինում` Ղալթախչի) ծնված Արամ Մանուկյանը։

Նա նկատի ունի Սուրբ Հովհաննես մատուռը, որը հայտնի է որպես «Սուրբ Ղալթախչի»։ Մատուռը սարի վրա է, կայարանի մոտ։

– Մարդուն մի նեղացրեք, առանց այն էլ նրան շուտով դառը կյանք է սպասում, – ծիծաղում է մյուս աշխատակիցը։

Պարզվում է` 2020թ.–ի հունվարի 20-ից Արամ Բենիկովիչը թոշակի է անցնում։ Գործընկերները նույնիսկ կատակով գրազ են եկել, թե երբ է նա մահանալու։

Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

– Երկաթուղայիններն առանց աշխատանքի երկար չեն ապրում, – բացատրում է  Մանուկյանի գործընկեր Հրաչյա Հակոբյանը, – քանի որ հիմնականում նրանք աշխատում են 20-25  տարեկանից և տարիներով նույն բանով զբաղվում։ Հաճախ թոշակի անցնելուց հետո սիրտը չի դիմանում. շատերը սրտի կաթվածից մահանում են։

Աշխատանքային հարմարավետ պայմաններն Արամ Բենիկովիչը կվայելի գործընկերներից քիչ, սակայն փոփոխություններին սպասում էր նրանց հետ հավասար։ Կայարանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները երկու տարի են տևել, նախագծի ընդհանուր արժեքը գերազանցել է 60 մլն դրամը։

© Sputnik / Janna Poghosyan«Ղալթախչի» երկաթուղային կայարանի աշխատակիցները
Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց - Sputnik Արմենիա
«Ղալթախչի» երկաթուղային կայարանի աշխատակիցները

«Ղալթախչին» արդեն երրորդ կայարանն է, որտեղ ՀԿԵ–ն վերջին տարիների ընթացքում վերականգնողական աշխատանքներ է իրականացրել։ 2017 թվականին ավարտին էր հասցվել Երևանի «Կարմիր բլուր» կայարանի պահակետի վերականգնման ծրագիրը (շուրջ 120 հազար դոլար), 2018 թվականին` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «ԶՈԴ» կայարանինը (շուրջ 109 հազար դոլար)։

Լրահոս
0