00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում այս տարվա Ամանորը շքեղ է լինելու. տոնը մոտ 700 հազար դոլար կարժենա

© Sputnik / Asatur YesayantsТоржественная церемония зажжения огней главной елки Еревана (21 декабря 2018). Еревaн
Торжественная церемония зажжения огней главной елки Еревана (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները տարակուսած են` ինչու է քաղաքային իշխանությունն այդքան մեծ գումար ծախսում Ամանորի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 325 միլիոն դրամ (շուրջ 677 հազար դոլար) կծախսի Նոր տարվա միջոցառումների համար. 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ բյուջեով է հատկացված։

Сербский музыкант и композитор Горан Брегович выступает на концерте в Государственном Кремлевском Дворце - Sputnik Արմենիա
Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները

Երևանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ 121 միլիոնը դրամը ծախսվելու է ծառայությունների վրա, իսկ մնացածը` գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։

Քանի որ Նոր տարվա միջոցառումների շրջանակում Երևանում ելույթ է ունենալու նաև հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը, ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե որքան հոնորար է ստանալու նա։

ԱԺ–ում թեժ է. Հայկ Մարությանի պատճառով ԲՀԿ–ն ու «Իմ քայլը» իրար դեմ են դուրս եկել

«Եթե ցանկություն ունեք իմանալու գումարը, գրավոր դիմեք, պատասխան կգա, եթե իրավական խնդիր չկա այդտեղ»,– պատասխանեց փոխքաղաքապետը։

Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ այսօրվա Հայաստանում ճոխություններ թույլ տալու կարիք չկա։ Նրա խոսքով` Երևանն անընդհատ համեմատվում է Թբիլիսիի հետ։

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի ավագանու նիստին նաև նորածին է մասնակցել. տեսանյութ

«Ես բացում ու նայում եմ այն պրոյեկտը, որը արվում է Թբիլիսիում, նույնականացվել է Երևանի վրա, մենք գաղափարների գեներացիայի խնդիր ունե՞նք»,– ասաց նա։

Առաքելյանին աջակցեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարի տոնածառը 75 միլիոն դոլարով ձեռք բերվեց, ինչը բուռն քննարկումների թեմա դարձավ։

«Հիմա ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- հարցրեց «Լույս» խմբակցության անդամը։

Նրա խոսքով` հնգամյա զարգացման ծրագրից հանել են մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է, փոխարենը հսկայական գումար են հատկացնում Նոր տարվա միջոցառումներին։

Այդուհանդերձ ավագանու այսօրվա նիստում Նոր տարվա միջոցառումների նախատեսված գումարը 271 միլիոն դրամով ավելացնելու նախագիծը հաստատվեց։

«Գագիկ Ծառուկյանի հյուրերին ընդունելիս ապահովվել է բացարձակ ճշգրիտ արարողակարգ». Գևորգյան

Լրահոս
0