Թոշակառու. արխիվային լուսանկար

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը

1290
(Թարմացված է 13:01 05.12.2019)
Կառավարության ղեկավարն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարծում են, որ նոր կարգը կթեթևացնի նաև պետության բեռը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի-Sputnik. Կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում առաջիկայում կսկսեն փոխանցել անկախիկ։

Այս մասին որոշումն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով` այս փոփոխությունը կնպաստի նաև խնայողություններ անելուն։

«Ե՛վ պետության համար են կենսաթոշակների ու նպաստների վճարմանն ուղղված ծախսերը նվազելու, և՛ քաղաքացիների, որովհետև, օրինակ, բանկերի կողմից այդ ծառայությունը կազմում է մոտավորապես 30 դրամ` ամսական, իսկ կանխկի դեպքում` իրենց ստացած գումարի 1 տոկոսի չափով»,– ասաց Բաթոյանը։

Վարչապետն էլ շեշտեց, որ թոշակներն անկանխիկ բաժանելու համար պետական բյուջեից ամեն տարի 1.3 մլրդ դրամ է ծախսվում։

Փոստատարին մանր չտալ. Հայաստանում կհեշտանա թոշակների անկանխիկ վճարումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ կառավարության ծրագրով Հայաստանում նախատեսված է մինչև 2023թ.–ը 90 տոկոսով կրճատել կանխիկ վճարումներն ու առևտուրը։

«X» պահի մեր հանրապետությունում կանխիկ վճարում պետք է այլևս չլինի։

«Հիմա եռակի, քառակի ավելի ռեսուրս ենք ծախսում կոռուպցիոն գործեր քննելու համար։ Եկեք դա էլ ասենք` այդ ատկատները եթե կանխիկ չլինի` ամբողջը կփակվի։ Պետք է ուղղակի նստել համակարգչի առաջ ու նայել` գումարը որտեղից ուր գնաց։ Դրանով մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցն ենք լուծում` առանց աղմուկ–աղաղակների»,– ասաց Փաշինյանը։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կենսաթոշակառուներին․ նոր նախագիծ կներկայացվի

Այդուհանդերձ, Հայաստանում կան գյուղեր, որտեղ ո՛չ բանկոմատներ կան, ո՛չ վճարային տերմինալներ։ Հետևաբար, որոշման մեջ նման համայնքների համար բացառություններ են նախատեսված։ Այդ համայնքների թոռակառուներն ու նպաստառուները ստիպված կլինեն դեռ ամեն ամիս սպասել թոշակ բաժանողներին։

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին։

Նշենք, որ նոր կարգը Երևանում, Գյումրիում ու Վանաձորում կսկսի գործել 2021 թվականի հունվարի 1-ից, ՀՀ այլ քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից, 1000–ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում`  2023 թվականի հուլիսի 1-ից:

1290
թեգերը:
թոշակառու, Թոշակ, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Ցածր կենսաթոշակ ստացած թոշակառուներին հավելյալ գումարներ կվճարվեն
Նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում դարձան 25 500 դրամ
Հայաստանում կենսաթոշակները 2020–ին կբարձրանան. փոխնախարար
Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

137
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

137
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Армянский военнослужащий на боевой позиции

Արցախում թեժ մարտերը շարունակվում են, կորուստները ճշտվում են. Հովհաննիսյան

0
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում այս պահին էլ մարտերն ընթանում են, դրանք բավականին թեժ են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը օդային և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրթիռային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տեղակայման, տարբեր նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»,- ասաց Հովհաննիսյանը:

Կորուստների ճշգրիտ չափերն այս պահին ճշտվում են: ՊՆ-ն դրանք կներկայացնի ավելի ուշ:

Հայկական կողմից զինվորականների մահվան մասին լուրերn Արծրուն Հովհաննիսյանը ևս չմեկնաբանեց՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը՝ կեղծ լուրեր չտարածելու համար:

0