Նիկոլ Փաշինյան

«Այդ մակարդակի մարդիկ քաղաքապետի հետ հանդիպմանը գնում են ջինսով ու բոթասներով». Փաշինյան

116
(Թարմացված է 01:57 05.12.2019)
Նիկոլ Փաշինյանը պատմել է շեյխերի ու Երևանի քաղաքապետի հանդիպման իր պատմությունը։ Վարչապետն իսկապես միջնորդել է, բայց կասկածում է, որ նրանք շեյխի ներկայացուցիչներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված չէ, որ քաղաքապետի հետ հանդիպած անձինք շեյխի ներկայացուցիչներ են։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց Փաշինյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ու քաղաքապետի` արդեն մի քանի օր ընթացող հեռակա բանավեճի թեմային։

«Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն` ԱՄԷ–ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրելու, որպեսզի Ծառուկյանը զանգի ինձ և խնդրի, որպեսզի ես միջնորդեմ՝ Երևանի քաղաքապետը նրանց ընդունի։ Նրանք կարող էին դեսպանատան միջոցով դիմել մեզ»,– նշեց Փաշինյանը։

Վարչապետը չհերքեց` Ծառուկյանն իսկապես զանգահարել է իրեն և խնդրել քաղաքապետի հետ հանդիպման համար միջնորդել։ Ինքն էլ զանգել է։ Քաղաքապետն էլ կիրակի օրով ընդունել է Ծառուկյանի ներկայացրած անձանց։

«Նրա համար առաջինը տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ հանդիպմանը գալիս են ջինսերով, բոթասներով, մայկաներով»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև պատմեց, որ շեյխի ներկայացուցիչ ներկայացած մարդիկ Մարությանից հող են պահանջել հյուրանոց կառուցելու համար։ Բայց քաղաքապետն ասել է, որ Երևանի կենտրոնում նրանց պահանջներին համապատասխան հողատարածք քաղաքապետարանի տիրապետության տակ չկա։ 

Ոչ թե Ծառուկյանը չի տիրապետում ինֆորմացիային, այլ քաղաքապետը. ԲՀԿ առաջնորդն ապացույց ունի

«Երբ քաղաքապետը ներկայացրել է, թե ինչ կարող են անել, նրա խոսելու ընթացքում նրանցից մեկը հեռախոսը վերցրել է և սկսել է խոսել։ Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել խոսակցությունը։ Հետո երկրորդի հեռախոսն է զանգել, քաղաքապետը դարձյալ խոսակցությունն ընդհատել է։ Իսկ երբ երրորդի հեռախոսին է զանգ եկել, քաղաքապետն ասել է` ես ենթադրում եմ՝ այս խոսակցությունն արդեն հետաքրքիր չէ ձեզ, ես ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ է արել»,– ասաց վարչապետը։

«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է

Փաշինյանը շեշտեց, որ անցել են այն ժամանակները, երբ կարելի էր այդ տեսքով ու այդ վերաբերմունքով խոսել ՀՀ պետական պաշտոնյայի, քաղաքապետի կամ գյուղապետի հետ։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի դժգոհություններին, վարչապետը փաստեց, որ կուսակցության անդամերն այդ մասին սկսել են խոսել այն ժամանակ, երբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս–հարավ» ծրագրի շրջանակում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար։

«Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք և շարունակելու ենք կտրել»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններ ի հայտ եկան այն ժամանակ, երբ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:

Քաղաքապետի մամուլի խոսնակը  հերքեց Ծառուկյանի այդ հայտարարությունը։ Ծառուկյանն էլ ի պատասխան հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակեց տեսանյութ, որտեղ Քուվեյթի թագաժառանգի ներկայացուցիչները որոշ փակագծեր բացեցին քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից։

«Որևէ մեկին չենք թիրախավորել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը

Ներդրողն առաջարկել էր Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց և հյուրանոց: Մարությանն էլ մերժել էր` ասելով, թե քաղաքապետարանը չի կարող համապատասխան տարածք տրամադրել Կենտրոն վարչական շրջանում:

116
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, հիվանդանոց, Հյուրանոց, Երևանի քաղաքապետարան, Ներդրում, Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. նա մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»
«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը
Ծառուկյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»
Կորոնավիրուսի թեստավորում

Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան

147
(Թարմացված է 19:00 30.05.2020)
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձաքննությունները և ԱՆ–ին է դիմել անկախ փորձարկումները կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով լրատվամիջոցի այն հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները և երբ պատրաստ կլինեն հայկական արտադրության առաջին թեստերը, պատասխանեց, որ թեստավորումներն անցկացվում են ըստ ցուցումների։

«Առողջապահության նախարարը կանոններ է սահմանել, թե որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, ուստի ամեն օր թեստավորվում են այն քաղաքացիներին, որոնց թեստավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Ինչ վերաբերվում է թեստերի արտադրությանը, ասեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձաքննությունները և ԱՆ–ին է դիմել անկախ փորձարկումները կատարելու համար։ Առողջապահության նախարարությունը օրեր հետո այս գործընթացն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է օրական նվազագույնը 1000, առավելագույնը 2000-3000 թեստ արտադրել։

Արդյունքում Հայաստանը կունենա ավելի մատչելի թեստեր, քան այն, որը ձեռք է բերում կառավարությունը։

Ծրագրի վրա աշխատել է մոտ 30 մարդ, որոնցից 10-ը` փորձարկումների վրա։ Երբ հերթը հասնի թեստերի արտադրությանը, ինստիտուտում կաշխատեն հերթափոխով։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի, գրանցվել է մահվան ևս 7 դեպք։

147
թեգերը:
թեստ, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան
Կորոնավիրուսից մահացել է ԱԺ պատգամավորի հայրը
Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն

Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

185
(Թարմացված է 19:32 30.05.2020)
Պարետատան նիստում արձանագրել են, որ կորոնավիրուսը շատ ծանր են տանում շաքարային դիաբետով տառապող և զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդները։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ճիշտ է, այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը համեմատաբար նվազել է, բայց դա չի կարող որոշիչ դեր ունենալ համաճարակային իրավիճակում։

«Համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանումը առաջիկա մեկ տարվա ընթացքում լինելու է անհրաժեշտություն։ Այն, որ այսօր չեն պահպանվում այդ անվտանգության կանոնները, վկայում է այն, որ վերջին 3 օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է շուրջ 1300 արձանագրություն»,–ասաց Փաշինյանը` նշելով, որ նույնիսկ բացօթյա առևտրի պարագայում թե՛ գնորդը, թե՛ վաճառողը պետք է լինեն դիմակով։

Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում կա 358 ծանր, 58 ծայրահեղ ծանր պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի։ Այսօր գրանցվել է մահվան 7 դեպք։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։ Դիմակների առկայությունը պարտադիր է նաև բոլոր փակ տարածություններում։

Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ

185
թեգերը:
կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 6 միլիոնի սահմանագիծը
Կորոնավիրուսից մահացել է ԱԺ պատգամավորի հայրը
Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը վստահեցնում է` Փաշինյանը ծխախոտի գործով մարդ է ուղարկել ՌԴ

35
(Թարմացված է 22:32 30.05.2020)
Սերժ Սարգսյանի փեսան համոցված է, որ Փաշինյանը Կարապետյանին օգտագործում է իր մութ գործերի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական տեսանյութն է հրապարակել Facebook-ում և խոսել զենքի անօրինական վաճառքի, «նախնադարյան» զենք ձեռք բերելու գործարքի, կոռուպցիայի և անտեսվող մահերի մասին։

Նրա խոսքով` 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ, բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին` նախկին իշխանություններին, ներկա իշխանություններին, փորձագետներին, հասարակությանը։

«Դա այն է, որ Հայաստանի և Արցախի Զինված ուժերը, չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, բայց անպատրաստ էին ինֆորմացիոն տեսանկյունից»,– ասում է նա։

Մինասյանի խոսքով` ՀՀ Զինված ուժերը չգիտեին, թե կոնկրետ երբ և ինչպիսի ուժերով է թշնամին հարձակվելու։ Այդ բացթողման պատճառով նախորդ իշխանություններն աշխատանքից ազատեցին մի անձնավորության, որն ի պաշտոնե պատասխանատու էր դրա համար։

«Ես խոսում եմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանի մասին»,– ասաց նա։

Միքայելյանի խոսքով` ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանը, որն այդ պատերազմը համարում էր մեծ պարտություն, որովհետև իբրև տանկերում ջուր էր, ավտոմատները հին էին ու չէին կրակում և այլն, վերգտավ Կարապետյանին։

«Եվ քանի որ ինքը սիրում է մարդկանց օգտագործել, ասաց նրան, որ եթե ուզում է դառնալ նոր Հայաստանում կարևոր անձնավորություն, ապա պետք է իր ծառայությունները մատուցի։ Այժմ Կարապետյանը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը և մայիսի 23–ին գաղտնի գործուղվել է Վորոնեժ։ Քանի որ Հայաստանում և Ռուսաստանում արտակարգ դրություն է, ապա Կարապետյանը չէր կարող հատել սահմանը որպես մասնավոր այց, ուրեմն նա գնացել է, որպես պետական պաշտոնյա։Իսկ կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա»,– ասում է նախկին դեսպանը։

Մինասյանի խոսքով` պատճառն այն է, որ Փաշինյանը Կարապետյանին օգտագործում է իր մութ գործերի համար։

«Այս անգամ էլ նրան ուղարկել է Վորոնեժ, որ բանակցի Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության հետ, որպեսզի օգնեն Փաշինյանին և վարչապետի ընտանիքին, ծխախոտի հետ կապված մաքսանենգության գործը ծածկադմփոցի անեն և չհարուցվի քրեական գործ»,– նշում է նա։

Հիշեցնենք` ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ինչո՞ւ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Մինասյանին․ փորձագետը՝ ուժերի դասավորվածության մասին

Դրանից հետո Մինասյանը Facebook-ում հրապարակած տեսանյութում հայտարարեց, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում՝ մոտավորապես ժամը 20-ին, վայրէջք է կատարել 18 տոննա 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

35
թեգերը:
ծխախոտ, Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հանձնարարել է «մաքրել» մաքսանենգ ծխախոտի հետքերը. Մինասյանի նոր տեսաուղերձը
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Վարչապետի քավորի ընտանեկան բիզնեսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել