ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Իրանով անցնող ճանապարհը կարող է հարմար այլընտրանք լինել հայաստանյան բեռնափոխադրումների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բեռնառափոխադրողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հնարավորությունների արտահանում» միջոցառման ժամանակ։ Միջոցառումը նվիրված էր երկու երկրների տնտեսական կապերին։
Բավական է բեռները իրանական Ջուղա (ՀՀ սահմանից 80 կմ հեռավորության վրա) հասցնել, իսկ այստեղ արդեն կարելի է դրանք երկաթուղի «նստեցնել»։ 2014 թվականից սկսել է գործել Ղազախստան – Թուրքմենստան – Իրան երկաթգիծը, որով կարելի է հասնել և՛ Ռուսաստան, և՛ Չինաստան։ Ցավոք, Հայաստանից Իրան գնացող երկաթգծի կառուցումը չեն սկսել։ Հովհաննիսյանը վստահ է, որ կարելի է գոնե Ջուղան օգտագործել։ Դրա համար անհրաժեշտ է Իրանի հետ անդրսահմանային առևտուրը պարզեցնելու մասին պայմանավորվել։
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել
Հայ և իրանցի մաքսայինների միջև համագործակցության համաձայնագիրն արդեն իսկ գործում է. նրանք տեղեկություններ են փոխանակում երկու երկրների միջև փոխադրվող բեռների վերաբերյալ, ինչի արդյունքում բեռները կրկնակի ստուգելու կարիք չկա (երբեմն նման անհրաժեշտություն առաջանում է, բայց ավելի հազվադեպ)։
«Իհարկե, այդ ամենը կա, բայց քիչ է, չի կարելի այդքանով բավարարվել։ Պետք է իրանական կողմի հետ հայկական տարանցիկ ապրանքները ճանապարհահարկից ազատելու կամ գոնե այն մեղմացնելու մասին բանակցություններ սկսել», – ասաց Հովհաննիսյանը։
Նշենք` իրանական իշխանությունը ոչ միայն ճանապարհահարկ, այլև վառելիքի վճար է հարկում։ Իրանում այն շատ էժան է, բայց միայն տեղացիների համար։ Արտասահմանցիները վառելիքի համար պարտավոր են տուրք վճարել։
«Բանակցությունների ժամանակ մի ոսկե կանոն է գործում` քեզ զիջում են, եթե դու հետաքրքրություն ես ներկայացնում։ Մենք կարող ենք Իրանին բեռնափոխադրումների լավ հեռանկար մատնանշել։ Այդ դեպքում մեզ լրիվ այլ աչքով կնայեն։ Ռուսաստանից այդ երթուղիով կարելի է մետաղյա իրեր ու փայտանյութ ուղարկել, Ղազախստանից` ցորեն ներկրել», – նշեց մասնագետը։ Նա ավելացրեց, որ Հայաստանում ցորենի ներկրողները դեռ չեն համաձայնում այդ տարբերակով աշխատել ու սպասում են, որ ինչ-որ մեկը փորձարկի այն։ Այդ պատճառով Հովհաննիսյանն ուզում է կապ ստեղծել Ղազախստանում «ցորենի գործ անողների» ու հայ ալրաղացների միջև։
Այս տարի Իրանից, Թուրքիայից, նույնիսկ Պակիստանից բերված լոլիկ ենք կերել. «Ժողովուրդ»
Հայաստանն իր հերթին կարող է այդ ճանապարհով Ռուսաստան, Ղազախստան ու մոտակա շրջաններ միրգ արտահանել։ Կարելի է փորձել դուրս գալ ղազախստանյան շուկա, քանի որ երկրի արևմտյան շրջաններում միրգ չունեն. դրանք բերում են Ուզբեկստանից կամ երկրից երկու–երեք հազար կիլոմետր հեռու գտնվող համայնքներից։
«Այս ամենը կարելի է մանրամասն ներկայացնել իրանցի գործընկերներին։ Ու ոչ միայն իրանցի։ Կասպից ծովի ռուսական լաստանավային օպերատորները չեն հրաժարվի նոր բեռնումներից ու նոր գումարից։ Այնպես որ ներկայացնելու բան կա, մնում է` մեկը դրանով զբաղվի», – ավելացրեց Հովհաննիսյանը։
Նա բազմիցս հանդիպել է նախկին ու ներկա իշխանության ներկայացուցիչների հետ ու հանգամանորեն ներկայացրել այդ սխեման։ Հերթական հանդիպումը վերջերս էր` տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Չէ որ չի խանգարի, պահեստային հերթական երթուղին ունենալ։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի ամենափորձառու մասնագետներից մեկը` Հովհաննիսյանը, արդեն տարիներ շարունակ դա է կրկնում։
Նշենք` դեպի Իրան երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին Հայաստանի իշխանությունը հայտնել է դեռ 2008 թվականին, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։
Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։
We asked Olympic silver medallist Evgenia Medvedeva to tell us 5 facts we don't know about her. 😍
— Olympic Channel (@olympicchannel) January 22, 2021
Full interview with Evgenia: https://t.co/nCFsqCn5j0@ISU_Figure @Olympic_Russia pic.twitter.com/eqJ9WuNMsN
«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։
Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։
«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-
Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար