Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Եկել եմ երեխաներին զեկուցելու՝ խոստումը կատարված է». վարչապետը Սիս գյուղում էր. տեսանյութ

164
(Թարմացված է 21:14 03.12.2019)
Փաշինյանը հանդիպեց իր աշխատանքից դժգոհած տղային, նրա հետ քայլեց նոր վերանորոգված ճանապարհով ու խորհուրդ տվեց լավ սովորել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր մեկնել էր Արարատի մարզ։ Նրա կանգառներից մեկը Սիս գյուղում էր, որտեղ արդեն հիմնանորոգվել է գյուղ տանող քանդված ճանապարհը։

«Սիս գյուղի երեխաներին խոստացել էի, որ կնորոգենք գյուղի ավտոճանապարհը։ Եկել եմ երեխաներին զեկուցելու՝ խոստումը կատարված է:)»,–Facebook–ի իր էջի տեսանյութին կից գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ դեռ մայիսին կառավարության հերթական նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ պետք է զբաղվել Սիս գյուղի ճանապարհների հարցով։ «Սիս գյուղի երեխաները հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլը եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ի՞նչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,–ասել էր նա։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնել էր, թե հաշվի առնելով երեխաների բարձրացրած հարցը՝ իրենք կանեն ասֆալտը։

Վարչապետին, նախարարին և Արարատի մարզպետին Սիսում դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով։ Փաշինյանից բողոքած տղան` Սամվելը, այս անգամ այլ տրամադրություն ուներ, նա անգամ վարչապետին գովերգող բանաստեղծություն էր պատրաստել նրա համար։ Բայց բանաստեղծությունը վարչապետին այնքան էլ դուր չեկավ, նա տղային խորհուրդ տվեց մյուս անգամ ոտանավոր գրելիս բնության ու սիրո մասին գրել, ոչ թե ղեկավարների։

«Էդքան շատ մի գովի, ղեկավարներին պետք չի գովել»,–ասաց Փաշինյանը, ինչին ի պատասխան տղան նշեց, թե դա յուրատեսակ շնորհակալություն է, որ ճանապարհը վերջապես ասֆալտել են։ Վարչապետն էլ հավելեց, որ իրենք իրենց գործն են արել, շնորհակալություն պետք չէ հայտնել։

Հետո Փաշինյանը` ձեռքը փոքրիկ Սամվելի ուսին, նախարարի, մարզպետի, գյուղապետի ու գյուղացիների ուղեկցությամբ քայլեց նոր սարքած փողոցով։

«Նախարարին համոզում եմ՝ մնացած գյուղերի փողոցներն էլ սարքեն, չի համոզվում, աչքիս մի հատ էլ հարցազրույց տաս, նախարարին քլնգես»,–ծիծաղով տղային խոսեցրեց Փաշինյանը։

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

–Երևի,–պատասխանեց Սամվելն ու հավելեց, թե իրենց պահանջն ասֆալտն էր, եղավ, բայց լավ է արած, թե վատ` չգիտեն։

Փաշինյանի ծիծաղով արձագանքին, թե փաստորեն որակի համար պատասխանատվություն իրենք չեն կրում, տղան միանգամից վրա բերեց. «Չէ, թող ասֆալտն անող ընկերությունը պատասխան տա։ Ընկերներիս ` Նարեկի, Սարգիսի, Աշոտի, Մհերի հետ ամեն օր եկել ենք, հետևել ենք գործին»,–պատմեց տղան։

Վարչապետն էլ խորհուրդ տվեց լավ սովորել ու մաքուր պահել ասֆալտը։

Ապա Փաշինյանը նկատողություն արեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին գազալցակայանի մոտ առկա ցեխի համար, որը կարող է փչացնել ասֆալտը` այդ մանր հարցերն էլ հո կառավարությունը չի լուծելու։

164
թեգերը:
Ճանապարհ, Գյուղապետ, գյուղացի, Գյուղ, երեխա, Սուրեն Պապիկյան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1080)
Ըստ թեմայի
«Գնում ենք զորակցություն հայտնելու». Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սուրբ Ղազար կղզի. տեսանյութ
Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան». Ալեքսիս Օհանյանը միացավ չելենջին
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

159
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

159
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
ՀՀ Ազգային ժողով

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

0
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստը գումարվում է իրավունքի ուժով այսօր՝ ժամը 16:00-ին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Իրավունքի ուժով այսօր՝ ժամը 16:00-ին, Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ԱԺ հատուկ նիստին մասնակցելու նպատակով չեք կարող մուտք գործել խորհրդարան: Նիստին կարող եք հետեւել հետեւյալ հղմամբ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը:

Ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք է հայտարարվել նաեւ Արցախում:

0