00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեռական բռնություն երեխաների հանդեպ. ինչ են փաստում թվերը

© Sputnik / Табылды КадырбековДетское насилие
Детское насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անչափահասների սեռական բռնության դեպքերի բացահայտման առումով երբեմն լուրջ խնդիրներ են առաջանում։ Երեխաներն իրենց հետ կատարվածի մասին հայտնում են ոչ թե անմիջապես, այլ շատ ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. 2019թ-ի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 56 քրեական գործ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Насилие над детьми - Sputnik Արմենիա
Երեխաներ, ծերեր և օտարերկրացիներ. ո՞վ է Հայաստանում ամենից շատ տուժել սեռական բռնությունից

«Այս տարվա առաջին կիսամյակում հարուցված 56 քրեական գործերից 11–ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»,–ասացին կոմիտեից։

Նշենք, որ 2018թ–ին անչափահասների սեռական բռնության 50 դեպք է գրանցվել։

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անչափահասների սեռական բռնության դեպքերի քանակի աճը պայմանավորված է ոչ միայն նման դեպքերի ավելացմամբ, այլև դրանց բարձրաձայնման աճով։ Նրա խոսքով` կարծրատիպերը կամաց-կամաց կոտրվում են, ու հիմա շատերն արդեն չեն վախենում բարձրաձայնել իրենց հետ կատարվածի մասին։ Չնայած դրան, անչափահասների սեռական բռնության դեպքերի բացահայտման առումով երբեմն լուրջ խնդիրներ են առաջանում։

Նա գազան էր, ոչ թե մարդ. Խաչատուրյան քույրերի մայրը չի զղջում ամուսնու մահվան համար

«Շատ դեպքերում սեռական բռնության ենթարկվածները հոգեբանական վակուումում են հայտնվում՝ չկարողանալով անմիջապես բարձրաձայնել դեպքի մասին։ Իսկ երբ իրենց հետ կատարված, օրինակ, անառակաբարո գործողությունները հայտնում են ամիսներ անց, արդեն դժվարանում է դա ապացուցելը։ Այսինքն` ստացվում է, որ առերևույթ հանցագործություն կատարողը խուսափում է պատասխանատվությունից»,– նշեց Պետրոսյանը։

«Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում». Գայանե Հովակիմյան

Փաստաբանի խոսքով` անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություն կատարողները (մասնավորապես` 10 և ավելի ցածր տարեկան երեխաների հանդեպ) սեռական շեղվածություն կամ հոգեբանական խնդիրներ ունեցողներն են։ Փաստաբանը օրինակ բերեց իր քրգործերից մեկը. մի տղամարդ 9 տարեկան երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել։ Այդ տղամարդը, ճիշտ է, մեղսունակ է, սակայն նա սեռական շեղվածություն ունի։

Լինում են դեպքեր, երբ սեռական շեղվածություն ունեցողները թիրախավորում են մտավոր հետամնաց երեխաներին ու նրանց հանդեպ են սեռական ոտնձգություն կատարում։

Арман Татоян  - Sputnik Արմենիա
«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է». Արման Թաթոյան

«Մտավոր հետամնաց երեխաների հանդեպ սեռական ոտնձգություն կատարելով` տղամարդիկ հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ այդ երեխաները չեն կարողանալու պատմել իրենց հետ կատարվածը, կամ էլ գուցե չեն հավատա նրանց պատմածին»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139–րդ հոդվածը սահմանում է, որ 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռամոլության գործողությունները տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով։ Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություն կատարողը կարող է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել մինչև 3 տարի ժամկետով:

Լրահոս
0